Օգոստոս 1, 2012
Հարգելի հայրենակիցներ,
Օգոստոսի 7-ին (երեքշաբթի) Հայաստանում նախատեսվում է մոմավառություն Վահե Ավետյանի ողբերգական մահվան քառասուներորդ օրվա կապակցությամբ: Վահեի մահը ցնցեց ողջ հայությանը, այդ թվում նաև Կանադայում բնակվող մեր հայրենակիցներին: Ուստի սպասվում է, որ օգոստոսի 7-ի մոմավառությունը ևս կկրի համահայկական բնույթ, որով մեր ժողովուրդը կրկին ցույց կտա, որ Վահեի հարազատների վիշտը բոլորինս է, և յուրաքանչյուրս այս ծանր պահին մտովի իրենց կողքին ենք: Բայց նաև իրենց կողքին ենք այս աննկարագրելի վայրագության բոլոր մեղավորներին բացահայտելու և պատժի ենթարկելու մեր համազգային պահանջով, որովհետև գիտակցում ենք, որ մեր հայրենիքում առկա հանգամանքները, որոնք հնարավոր դարձրին այսպիսի հանցագործությունը սասանում են մեր այդքան դժվարությամբ ձեռք բերած պետականության հիմքերը:
Մոմավառությանը մասնակցել ցանկացող Տորոնտոյում և նրա մերձակայքում բնակվող մեր հայրենակիցներին խնդրում ենք երեքշաբթի, օգոստոսի 7-ին, երեկոյան ժամը 7-ին հավաքվել Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցուն և AGBU Տորոնտոյի գրասենյակին հարակից տարածքում:
Մի խումբ կանադահայեր
Ընդվզում. Հարսնաքարը՝ «հանցաքար»
Candlelight Vigil in Memory of Vahe Avetyan
Tuesday, August 7, 2012 at 7:00 p.m
In the vicinity of
Holy Trinity Armenian Church and AGBU premises
920 Progress Avenue, Toronto ON
Օգոստոս 1, 2012
Հարգելի հայրենակիցներ,
Օգոստոսի 7-ին (երեքշաբթի) Հայաստանում նախատեսվում է մոմավառություն Վահե Ավետյանի ողբերգական մահվան քառասուներորդ օրվա կապակցությամբ: Վահեի մահը ցնցեց ողջ հայությանը,
Մոմավառությանը մասնակցել ցանկացող Տորոնտոյում և նրա մերձակայքում բնակվող մեր հայրենակիցներին խնդրում ենք երեքշաբթի, օգոստոսի 7-ին, երեկոյան ժամը 7-ին հավաքվել Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցուն և AGBU Տորոնտոյի գրասենյակին հարակից տարածքում:
Մի խումբ կանադահայեր
Ընդվզում. Հարսնաքարը՝ «հանցաքար»
Candlelight Vigil in Memory of Vahe Avetyan
Tuesday, August 7, 2012 at 7:00 p.m
In the vicinity of
Holy Trinity Armenian Church and AGBU premises
920 Progress Avenue, Toronto ON
Candlelight Vigil in Glendale
To Commemorate Vahe Avetyan on the 40th Day of His Burial
Հարգելի հայրենակիցներ,
Դուք հրավիրված եք Վահե Ավետյանի քառասունքի առթիվ կազմակերպված համահայկական մոմավառությանը: Այն տեղի կունենա օգոստոսի 7-ին երեկոյան 7-ին Լոս Անջելեսում Հայաստանի հանրապետության հյուպատոսության շենքի առջև՝ 346 North Central Ave, Glendale 91203 հասցեում:
Վահե Ավետյանը դաժանորեն սպանվել է «Հարսնաքար» ռեստորանում, որը պատկանում է տխրահռչակ օլիգարխ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին, ով շարունակում է խուսափել արդարադատությունից:
Այս համահայկական մոմավառությունը ապակուսակցական և որևէ քաղաքական շարժման չհարող միջոցառում է, որը տեղի է ունենալու Հայաստանում եւ հայկական սփյուռքի համայնքներում:
Dear compatriots,
You are invited to a candlelight vigil commemorating Vahe Avetyan's 40th day of burial. It will be held on August 7 at 7 pm in front of the Consulate General of Armenia in Los Angeles at 346 N. Central Ave, Glendale, CA 91203.
Vahe Avetyan was brutally murdered at Harsnakar restaurant owned by notorious oligarch, Deputy Ruben Hayrapetyan (Nemets Rubo), who has so far evaded justice.
This Pan-Armenian candlelight vigil is a non-partisan event, independent from any political movement, which will take place in Armenia and the communities of the Armenian Diaspora.
Կիրակի, 5 Օգոստոս 2012-ին, ժամը 11:00-ին
Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի մէջ, Ս. Պատարագի աւարտին, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Հայաստանի ազգային բանակի սպայ, զինուորական բժիշկ ՎԱՀԷ ԱՒԵՏԵԱՆի մահուան քառասունքին առթիւ:
Օգոստոս 5, 2012
Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած ոճրագործության զոհ՝ ՀՀ բանակի սպա Վահե Ավետյանի սպանությունից շուրջ քառասուն օր անց, ողջամիտ հայության հետ միասնակամ, կրկին դատապարտում ենք ոճրագործ տարրերի ստոր ու փոքրոգի արարքը և ցավակցում ու զորակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և արդարության պահանջով բողոքի ելած ողջամիտ հայությանը:
Իրագործված ոճիրը, ոչ միայն ՀՀ բանակը վարկաբեկող ստոր ու դավադիր գործողություն էր, այլև հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ ոտնձգություն:
Հետևաբար, պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները թեկուզ հապաղած՝ օրենքի ուժով կասեցնեն օրինախախտ և քրեածին կենտրոնների և տարրերի՝ վաղուց իսկ սանձարձակության սահմանները հատած գործունեությունը՝ պատժելով ոչ միայն ոճրագործության անմիջական մասնակիցներին, այլև բոլոր մեղսակիցներին եւ պատասխանատուներին:
Զորակցում ենք, Հայաստանում և Սփյուռքում այս կապակցությամբ կազմակերպված և կազմակերպվելիք բոլոր շարժումներին և նախաձեռնություններին:
Կո՛չ ենք ուղղում, Վահե Ավետյանի սպանության քառասունքին՝ օգոստոսի 7-ին, կրկին մասնակցել կազմակերպվող մոմավառությանն ու համանման բոլոր նախաձեռնություններին:
Եվրոպայի Հայերի Համագումար
Շվեդիա, 2012, Օգոստոսի 5
3 comments
Ծնունդդ շնորհավոր, լուսաժպիտ եղբայր…
Օգոստոսի 2-ին Վահեն կդառնար 33 տարեկան. Ծնունդդ շնորհավոր, լուսաժպիտ եղբայր…
Վաղը քո ծննդյան 33-րդ տարեդարձի օրն է: Սակայն դու ներկա չես լինի քո տարեդարձի արարողությանը, քանի որ 33 օր առաջ դու մահացար` զոհ գնալով ազգի ու Հայրենիքի ապագայի հաշվին պարազիտացող համակարգին: Քեզ հոշոտեց մարդկային կերպ ու հանգից զուրկ հրեշ-օլիգարխի գլխավորած բորենիների ոհմակը: Իրենց բնույթի հանգույն` նրանք ըմբոշխնել են քեզ հոշոտելու սպասումը, իսկ քո արյան հոտն առնելով` հերթական խրախճանքն են արել:
Սակայն աշխարհը նրանց բնազդների նման պարզունակ ու միօրինակ չէ և ամեն ինչ, որ ունի սկիզբ, նաև վերջ ունի: Արժեք ու սրբություն չճանաչող համակարգը, նրա հարազատ օլիգարխն ու բորենիները դեռևս լիարժեք կերպով չեն պատկերացնում, որ դու իրենց հերթական մատաղը չես: Ու թեև նրանք, այնուամենայնիվ, ինչ որ բան զգում են (և ակնհայտորեն սարսափում են իրենց զգացածից), սակայն ի վիճակի չեն ըմբռնելու, որ քո մահը ժողովրդի համբերության բաժակը լցրած ու այն շուռ տված վերջին կաթիլն էր:
Ի վիճակի չեն, քանզի գերհագեցումից, անպատժելիության ու անպարտելիության թվացյալ զգացումից նրանց գիշատչական վայրենի բնազդը բթացել է այլևս:
Իսկ քո մահը վերջին կաթիլը դարձավ, որովհետև դու բարի ու արդար էիր, Հայրենիքի զինվոր էիր, ցավ ամոքող ու կարեկից էիր, լուսե հանգ ու կերպ ունեիր և քո ժպիտն այդ լույսի դրոշմն էր: Որովհետև դու շատ էիր տարբեր իրենցից` տրամագծորեն տարբեր: Ուստի քեզ սպանելով, նրանք մեր մեջ սպանեցին Աստծո ու Հայրենիքի, բարության ու արդարության, լույսի ու ճշմարտության` քո էությամբ ապրող մասերը: Ասել է թե` բոլորի՛ս սպանելու փորձ արեցին:
Հիմա քո լուսե ժպիտը մեր վերածննդի եռաընձյուղ խորհրդանիշ-շիվն է դարձել:
Ընձյուղ առաջին` համաժողովրդական ցասում
Երբ գիտակցում ենք, որ քո ժպիտն այլևս միայն լուսանկարներում և տեսանյութերում է լինելու, քո կրած ցավն ու վիրավորանքը մեր ծխացող սրտերում վրեժի և ցասման հրդեհի կայծ են դառնում: Եվ այդ հրդեհը շուտով կրակե լեզուներով մաքրելու ու սրբագործելու է մեր Հայրենիքը:
Ընձյուղ երկրորդ` արդար հատուցում
Երբ գիտակցում ենք, որ քո ժպիտը բորենիները որպես մարտահրավեր ընդունեցին և իրենց պիղծ ոտքերով հող ու արյան մեջ տրորեցին, քո ծնողների մարմրող աչքերը մեր տոչորված հոգիների ծարավն արդար հատուցմամբ հագեցնելու անդիմադրելի պահանջ են ծնում: Եվ արդարության ծարավ մեր հոգիները շուտով հագենալու են:
Ընձյուղ երրորդ` Հայոց Տան նորոգում
Երբ գիտակցում ենք, որ քո լուսե ժպիտն, այնուամենայնիվ, երբևէ չի մարելու, այլ հարատև կենաց աղբյուր ու պայքարի կոչող զանգակատուն է լինելու, քո զավակների հայրակարոտ հայացքները մեզ արարումի և շենացման, բարու վերահաստատման անկոտրում կամք են ներարկում: Եվ մեր Տունը շուտով նորոգվելու է:
Ծնունդդ շնորհավոր, լուսաժպիտ եղբայր:
Թող քո ժպիտի լույսով արթնացած մեր վերածննդի շիվը հզոր արմատներ ձգի ու փարթամ, պտղաբեր սաղարթ տա: Բարի երթ բոլորիս:
Վարուժան Ավետիսյան ՀՀ Զինված ուժերի սպա, փոխգնդապետ
Lragir.am
An article about Pan Armenian Candlelight Vigil
Lragir.am
Հասարակությունը չի նահանջելու
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը.
Օգոստոսի 2-ին ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանի ծննդյան օրն էր, նա պիտի դառնար 33 տարեկան: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից ծեծի միջոցով առանձնակի դաժանությամբ նրան սպանելու, իսկ նրա ծառայակից ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքը հերթական անգամ մերկացրեց քրեաօլիգարխիկ համակարգի կողմից հանրությանը սարսափով հնազանդեցնելու եւ իշխելու` «ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ» չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականությունը:
Արդար քննության պարագայում Հարսնաքարի գործում արդեն պետք է տրված լինեին հիմնական հարցերի պատասխանները: Մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկ ու կես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որեւէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել Հարսնաքարում եւ ովքեր են մեղավորները:
Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանները հայտարարություն են տարածել, որ ոստիկանությունը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը:
Ուշագրավ է նաև, «Մարտի 1-ի» մինչ օրս չբացահայտված գործում հմտացած ոստիկանության աշխատակցին `Վահագն Հարությունյանին գործի քննությունը հանձնելը: Վերջին հանգամանքը, ինչպես նաև մինչ Վահե Ավետյանի մահվան արձանագրումը ներկայացված մեղադրանքը նրա մահվանից հետո վերավորակելիս ակնհայտորեն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը որպես այդպիսին որակելուց խուսափելը ծանրակշիռ հիմքեր է տալիս ենթադրելու, որ փորձ է արվում այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց:
Մյուս կողմից այս երևույթը վկայում է այն մասին, որ ռեժիմը չի կարողանում իր համար վստահելի և հուսալի կադրեր գտնել ոստիականական համակարգում, հակառակ դեպքում ստիպված չէր լինի նման վարկաբեկված անձի հանձնարարել հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս գործի քննությունը: Պարզ է դառնում, որ ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այն իշխանությանը, որը կոծկում է ազգային բանակի սպայի սպանությունը` նույն այդ բանակն ու անգամ ոստիկանությունը պատրաստ չեն դրան:
Իշխանության հաշվարկը պարզ է՝ ժամանակ ձգել, մինչեւ հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի եւ իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին հերթական անգամ կկոծկի գործը և արժանի պատժից կազատի յուրայիններին:
Սակայն այդ մոտեցումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ անցել են Պողոս Պողոսյանի սպանության ժամանակները: Հայաստանում ներկայումս առկա է գրագետ և երիտասարդ նոր սերունդ եւ ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը շատ լավ է հասկանում ու պատկերացնում վարչախմբի հաշվարկները եւ իր գործողություններում արդեն առաջնորդվում է ոչ թե սոսկ հաշվարկներով, այլ հիմնարար արժեքներով՝ արժանապատվություն, արդարություն, իրավունք, օրենք եւ այլն:
Նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչնդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր:
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս,վերահաստատում ենք, որ նախանձախնդիր ենք օրինազանց ու տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը տարբեր առիթներով ահաբեկած եւ այս արատավոր ու անհեռանկար համակարգի հետ սերտաճած հանցագործ անհատներին օրենքի իշխանությանը ենթարկելու եւ օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու հարցում, ուստի այլեւս չենք հանդուրժելու պետության համապատասխան օղակների թողտվությունը: Ինքնակազմակերպվելով, քայլ առ քայլ եւ հետևողական գործողություններով մենք պետք է հասնենք Ռուբեն Հայրապետյանին եւ նրան ծնած ու սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության եւ օրենքի առջեւ պատասխանատվության ենթարկելուն:
Ինքնակազմակերպումն արդեն սկսվել է եւ աննախադեպ բազմազանություն ու աշխարհագրություն է դրսեւորում: Անցած քառասուն օրերի ընթացքում մենք ականատեսը եղանք թե՛ հայաստանյան եւ թե՛ սփյուռքի ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ ակցիաների: Դրանցից պետք է թվարկել Երևանի Զեյթունի, Ավանի եւ Կենտրոնի թաղամասերում տեղի ունեցած իրազեկող երթերը, նախագահական նստավայրի, դատախազության, ոստիկանության ինչպես նաև ՀՀ օտարերկրյա դիվանագիտական ներկայացչությունների առջեւ կազմակերպված պիկետները, մշտական գործող սոցիալական ցանցերի ձևավորումը, բազմահազար անձանց ստորագրահավաքները, հազարավոր լուսանկարները, հարյուրավոր հոդվածները եւ տեսահոլովակները, ծաղրանկարներն ու պլակատները, բաց նամակները` գրված կազմակերպությունների և քաղաքացիների` ներառյալ ՀՀ բանակի գործող փոխգնդապետի կողմից:
Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվա կապակցությամբ մոմավառությունն էլ ավելի կընդգծի բողոքի համահայկականությունը, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների հայության ներկայացուցիչներ:
Շարժման նախաձեռնող խումբը վերահաստատում է Ռուբեն Հայրապետյանին հասարակական պատասխանատվության կանչելու հաստատակամությունը: Դրա նպատակն է վերախմբագրել բռնության հակամշակույթի նկատմամբ կեղծ հանդուրժողականության իշխող պատկերացումը`մերժելով կյանքի իրավունքի անքակտելիությունը ոտնահարողների նկատմամբ հանդուրժողականության բոլոր դրսեւորումները, անիրավչությունն ու ուժի իրավունքը, որը մեր երկրում մենաշնորհել է գռեհիկ գիտակցությամբ եւ բարոյականությունից զուրկ փոքրաթիվ անձանց մի խումբ:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացիներին` միանալ հանուն կյանքի իրավունքի եւ մարդկային արժանապատվության երաշխավորման, ինչպես նաև բռնության հակամշակույթը արմատախիլ անելու նպատակով ստեղծված «Վահե Ավետյան» հասարակական շարժմանը եւ ձեր մասնակցությունը բերել թե՛ ամենօրյա բոյկոտին, թե՛ այսուհետեւ նախատեսվող ամենշաբաթյա պիկետներին ու ամենամսյա երթերին:
“Հարսնաքարի”ն նախորդել էին Նեմեցի գազանությունները…
Lragir.am
«Հարսնաքարի» գազանությանը նախորդել էին Նեմեցի գազանությունները`պատգամավորի ծեծը և, թերևս, այլ բռնություններ
«Հարսնաքար» (այսուհետ` «Հանցաքար») ռեստորանային համալիրում բուժծառայության մայոր Վահե Ավետյանին և նրա ընկերներին դաժանորեն ծեծած, Վահեին նույնիսկ մահվան դուռը հասցրած գազանները ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) հարազատ հոգեզավակներն են կամ նեմեցիկներ: Ռուբեն Հայրապետյանը մեկ անգամ չի ապացուցել, որ անձամբ ինքը բռնության «մշակույթի» կրողն է, ինքնադատաստանի կողմնակիցն ու իրականացնողը. «Չգիտե՞ք` ես ինչ պիտի անեմ` պիտի պատժեմ, ծեծեմ, որ ասեն` ջութակ է նվագել, ա՛յ, էդ ժամանակ զարմացեք»,- 2011 թ. սեպտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում թմրամոլների վերաբերյալ ասել է Ռուբեն Հայրապետյանը:
See More Lragir.am
Comments are closed.