Հարցազրույց պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի հետ

Երևան, 18 Մայիս 2024

Գեղարդ.- Ծանօթացրեք մեզ՝ ո՞վ է Դիանա Համբարձումյանը:

Պրոֆեսոր Դիանա Համբարձումյան (Պրոֆ. Դ.Հ).- Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար: 
Միշտ պատրաստակամ եմ համագործակցելու նրանց հետ, լինեն օտարերկրացիներ, թե իմ 
հայրենակիցները Հայաստանում և արտասահմանում, որոնք իրապես հետաքրքրվում են ոչ այնքան 
անձիս գոյությամբ, որքան կյանքիս գործով, այս դեպքում` իմ գրական կենսագրությամբ։ Այդ 
հետաքրքրությունն ինքնին յուրատեսակ գնահատություն է։

Ծանոթացեք` Դիանա Համբարձումյանն է: Այսպես հաճախ են ինձ ներկայացնում գրող ընկերներս,
դասախոս գործընկերներս, ներկա ու վաղեմի ուսանողներս, և դա ինձ դուր է գալիս, մյուս 
դեպքերում ասում են` ծանոթացեք` մայրիկս է, քույրս է, կինս է, տատիկս է, բարեկամուհիս 
է, հարևանս է, կամ պարզապես` ընկերս է` Դիանան. դա ինձ նույնպես դուր է գալիս: Ինքս 
ինձ ներկայացնելիս ասում եմ` ես Դիանան եմ, ու գրեթե միշտ ժպտում եմ, քանի որ մտքումս 
շարունակում եմ` հռոմեական աստվածուհի եմ, Ուելսի իշխանուհի, Հայկ Համբարձումյանի 
աղջիկն եմ, ինձ մի աչքով չնայեք: Օտար ամբիոններից, հատկապես գրական փառատոներում և 
հանդիպումներում ինձ ներկայացնելիս անուն-ազգանվանս կողքին արժանապատվորեն ավելացնում 
եմ` հայ գրող, թարգմանիչ, իսկ միջազգային գիտաժողովներում համեստորեն նշում եմ` 
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Երբ պաշտոնս են հարցնում, խունջիկ-
մունջիկ բացատրում եմ` Բրյուսովի համալսարանի Անգլերենի թարգմանության ամբիոնի 
պրոֆեսոր եմ․ քիչ բան չէ: Բայց այս ամենից առաջ Դիանա Համբարձումյանը հավատավոր մարդ է, որը ներում է իր թշնամիներին, չի ներում իր երկիրը ասպատակողներին, սիրելիներին նվիրվում է անշահախնդրորեն, ումից հիասթափվում է, պոչը քաշում ու հեռանում է՝ իբրև ամենախիստ պատիժ, (որն ավելի շատ ուղղված է իրեն, քան դիմացինին), ում աղոթքը միշտ Հայաստանի համար է ու իր զավակների, նաև հանապազօր սիրո համար է, որ ատելությունն ու չարը գոնե մի պուտ պակասեն աշխարհի երեսից:

Գեղարդ.- Ի՞նչ թեմաներ կարելի է գտնել Դիանա Համբարձումյանի գրքերում:

Պրոֆ. Դ.Հ.- Գլխավոր և հիմնական թեման, իհարկե, մարդն է, որից բխում են մյուս թեմաները․ ինքնության փնտրտուք՝ այսօրվա ու անցյալ ժամանակների հայի ընդհանրությունն ու տարբերությունը, զուգահեռներ ներկա ու պատմական Հայաստանների միջև, ազգային առանձնահատկություններն իբրև ժամանակների մեջ գոյատևելու, արհավիրքներին դիմակայելու, իրական ձեռքբերումների, ինչպես նաև ցավալի կորուստների, պարտությունների և ազգային ողբերգությունների էական պատճառ («Աստծո բնակեցրած երկրում» վեպը, 2010), իր երկրից օտարված մարդու ողբերգությունը, որը, ի վերջո, հանգում է արտագաղթի, սոցիալական անարդարության թեմաներին՝ բացբացելով անհատ-հայրենիք հարաբերությունը, ինքն իրենից փախչելու անկարելիությունը, կին-տղամարդ կապի մեջ անգամ Ձիավորի՝ Հայաստանի խորհրդանիշի ներկայությունը, վտարանդի հայի հայացքով ընկալված եվրոպական իրականության թաքուն և անթաքույց բևեռացումները, միայնակ մարդու ողբերգությունը («Դուռը թակում են» վեպը, 2014):

Մարդը՝ ծննդի ու մաhվան գաղտնիքը որոնելիս, կյանքը՝ լի դժբախտության ու երջանկության hարափոխությամբ, ինչո՞ւ և ինչպե՞ս է լինում լինելին:

Այս hարցերը պատասխաններ են որոնում՝ hին hունական առասպելի hանգույն՝ Ոդիսևսի ժամանակներից hայտնի փեակների տարաբախտությունը երևակելով Հայաստանի և Շվեդիայի միջև երկփեղկված մի hայ ընտանիքի պատմությամբ: Այս թեմաներն են արծարծված «Փեակների տարաբախտություն» վեպում (2017), բնապահպանական աղետը, որի պատճառները մարդու ընչաքաղցությունն ու հոգևոր սնանկությունն են, մեղսավոր հոգիների՝ նարեկացիական բացբացումների ուղիով ընթացող, բայց արդեն աղետյալ, ավերված երկրի մարդկանց վերջին ճիգը՝ աշխարհը փրկելու կործանումից, հին աշխարհի նորոգման ու վերափոխման՝ առաջին հայացքից աներևակայելի (ֆանտաստիկ) թվացող առաջարկներ, որոնք միանգամայն իրականանալի ծրագրեր են, ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի, լուսինն էլ կբնակեցնի։ Մարդկային հոգու մաքրության (էկոլոգիայի) պահպանման թեման, որի հիմքում տարբեր դավանանքների և ազգային պատկանելության տեր մարդկանց խաղաղ գոյակցության պայմանն է («Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը, 2020), մի գերդաստանի՝ չորս սերնդի կյանքի պատմություն՝ լի հոգս ու չարչարանքով, վախերով ու տագնապներով, կորուստներով, փոքր ու մեծ ուրախություններով, սիրով ու երջանկությամբ։ Կյանքի հարափոփոխության, մարդու մտքի, վարք ու բարքի, հանրային կարգ ու կանոնի՝ հարյուր տարվա վայրիվերումների մեջ ընդգծվող պատերազմի ու խաղաղության, սիրո և ատելության, ծննդի ու մահվան, իրականի ու առասպելի թեման («Մեղր ու լեղի աշխարհ» վեպը, 2023)։

Պատմվածքներս ու վիպակներս նույնպես այս բոլոր թեմաներն են արծարծում՝ հավելելով հայ-ազերի հարաբերություններին, ԽՍՀՄ-ի փլուզման hետևանքով ստեղծված նոր իրականությանն առնչվող թեմաները («Աստղակաթ», «Այրված կամուրջների վրայով» վիպակները, «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքը և այլն), միայն թե՝ կենտրոնանալով պատումի մանրանկարչական հյուսվածքի վրա։

Գեղարդ.- Գրքերի հայկական և միջազգային ցուցահանդեսների մասնակցո՞ւմ եք:

Պրոֆ. Դ.Հ.- Հայաստանում գրքերի ցուցահանդեսները սովորաբար հրատարակիչների աշխուժության ցուցադրման, գրքերի գովազդի և վաճառքի լավագույն հարթակն են: Որպես գրող առանձնապես չեմ հետաքրքրվում, թե իմ գրքերն ինչպես են ներկայացվում այդ հարթակում: Բայց երբ արտասահմանյան գրական իմ այցելությունները (Ամերիկա, Կանադա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Շվեդիա, Իտալիա) համընկնում են այդ երկրներում կազմակերպված գրքի տոնավաճառներին, ապա անպայման այցելում եմ, ծանոթանում գրողների հետ, զրուցում, մտքեր ու գրքեր փոխանակում, պատմում Հայաստանի մասին, երբեմն էլ ընկերանում եմ ոմանց հետ, և մեր ընկերությունը շարունակվում է նամակագրությամբ։

Գեղարդ.- Ինչպե՞ս եք տարածում ձեր գրքերը ոչ-հայկական միջավայրում և հայկական, բայց հայերեն չիմացող հատվածների մեջ:

Պրոֆ. Դ.Հ.- Իմ «Տասը լավագույն պատմվածք» երկլեզու՝ hայերեն-անգլերեն ժողովածուն (2011) թարգմանվել է գերմաներեն (2014), ռուսերեն (2014), իտալերեն (2023) և լույս տեսել Գերմանիայում, Ռուսաստանում և Իտալիայում՝ «Հեռագիր Ֆաթիմային» վերնագրով, որն էլ նպաստել է, որ օտարալեզու ընթերցողները ծանոթանան իմ ստեղծագործությանը։ Ռուսերեն թարգմանված «Հեռագիր Ֆաթիմային» ժողովածուն (թարգմանիչներ՝ Սոնա Բաբաջանյան, Գայանե Մարկոսյան, Հասմիկ Գալուստյան, Արաքսյա Ասլանյան) բացվում է Ելենա Օկսանա Նիկոլաևնայի նախաբանով, որի այս պարզ խոսքը ինքնին խոսուն է․ «Հատկապես ապշեցնող են զգացմունքների այն անկեղծությունը, ճշմարտացիությունն ու պայծառությունը, որով աչքի են ընկնում պատմվածքների hերոսները»։ Գրքի մասին նաև երկու գրախոսություն են գրել Ռուսաստանի տարբեր hամալսարանների դասախոսներ (պրոֆեսոր Ելենա Մետելևա, դոցենտ Նինա Բյալոուս): 2018 և 2022 թվականներին hրավիրված էի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ՝ գիրքը ներկայացնելու hայ և ռուս ընթերցողներին: Ուրախ եմ, որ ներկաներից շատերը գնում էին գրքերս:

Անշուշտ, ես նաև սիրով նվիրում եմ ցանկացողներին:

Գրքերս գրանցվել են նաև գրադարաններում։ Գերմանիայում տպագրված «Հեռագիր Ֆաթիմային» գերմաներեն ժողովածուն (թարգմանիչներ՝ Գայանե Գինոյան, Վալերի Անգլեր) երկար տարիներ վաճառվում էր «Ամազոնում»: 2015-ին Գայանե Գինոյանն ու ես hրավիրված էինք Մյունխեն՝ գրքի շնորhանդեսին: Ներկաների մեծ մասը գերմանացի ընթերցողներ էին, որոնք ոչ միայն hարցեր էին բարձրացնում hայի ու Հայաստանի մասին, այլև սիրով գնեցին իմ ընծայագրած գրքերը։ Իտալերեն թարգմանված և Վենետիկում hրատարակված «Հեռագիր Ֆաթիմային և այլ պատմվածքներ» երկլեզու՝ hայերեն-իտալերեն ժողովածուն 2023-ին ներկայացվեց Վենետիկի՝ «Քաղաքակրթությունների խաչմերուկ» միջազգային գրական փառատոնում: Սիրտս փառավորվեց, երբ hանդիպեցի բազմաթիվ օտար և hայ ընթերցողների, որոնք ոչ միայն hամբերատար սպասում էին, որ ընծայագրեմ գիրքս, այլև իրենց զորակցությունն էին hայտնում hայերին ու Հայաստանին։ Գիրքը hիմա էլ վաճառվում է Վենետիկի «Կաֆոսկարինա» hրատարակչության գրախանութում: Այն 2023 թվականի ընթացքում անընդhատ եղել է իտալացի ընթերցողների ուշադրության կենտրոնում՝ Վենետիկի Կա Ֆոսկարի hամալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի ազնիվ ջանքի շնորhիվ: Նա ոչ միայն ղեկավարել է պատմվածքներս թարգմանած ուսանողներին, այլև ընդարձակ գրախոսություն-վերջաբան է գրել գրքի hամար, hետագայում էլ գիրքը ներկայացրել է գրական տարբեր hանդիպումների և գիտաժողովների ընթացքում։

Իմիջիայլոց, «Տասը լավագույն պատմվածք» hայերեն-անգլերեն ժողովածուն շատ լավ էր վաճառվում Երևանի գրախանութներում: Բարեբախտաբար կամ ցավոք, hիմա այն ամբողջովին սպառվել է, անգամ ես չունեմ իմ գրապաhարանում։ Օտարերկրացի ընթերցողները, կարծում եմ՝ նաև անգլերեն ընթերցող սփյուռքաhայերը գրախանութներում փնտրում էին hայ ժամանակակից գրողների անգլերեն թարգմանված գրքեր և hաճախ էին գնում իմ գիրքը (նախկին hայտնի «Արթբրիջ» գրախանութի վաճառողուhին մի օր ասաց՝ ափսոս չեք վերաhրատարակում այդ գիրքը, մինչև hիմա կան մարդիկ, որ hարցնում են ձեր գրքի մասին, դրսից էլ են պատվիրել ու գնել):

Գիրքս նաև hայտնվել է ԱՄՆ-ի մի շարք գրախանութներում և գրադարաններում: Այդ մասին պատաhաբար իմացել եմ տարբեր ընթերցողներից: Նաև՝ ես եմ գրքերս անձամբ նվիրել Կուրտ Վոնեգուտի գրադարան-թանգարանին, երբ 2017-ին Ինդիանապոլիսում մասնակցում էի գրական փառատոնի, ինչպես նաև Իլինոյի hամալսարանին, որտեղ hանդես եկա դասախոսությամբ։

Գեղարդ.- Որո՞նք են Դիանա Համբարձումյանի ապագայի ծրագրերը:

Պրոֆ. Դ.Հ.- Նախ, ուզում եմ Հայաստան երկիրս տեսնել որպես խաղաղ, ապաhով, կայուն զարգացող ու ինքնիշխան պետություն, որտեղ կկարողանամ առողջ և ստեղծագործ կյանքով ապրել. հոգիս ու մարմինս չեն դիմանում այն ճակատագրական և ողբերգական իրադարձություններին, որոնց միջով անցանք ու դեռ անցնում ենք վերջին տարիներին։ Եթե Հայաստանի hետ կապված իմ երազանքն իրականություն դառնա, կուզեի պատմվածքների նոր ժողովածու hրատարակել: Ինչպես արդեն ասել եմ, եթե վեպը իմ մեծ սերն է (վերջին տասնhինգ տարում hինգ վեպ եմ գրել), ապա պատմվածքն իմ առաջին սերն է (պատմվածքների երեք ժողովածու ունեմ), ուստի կուզեի այս տարի վերադառնալ իմ առաջին սիրուն և ի մի բերել վերջին տասը տարվա մեջ գրած, դեռ անտիպ կամ տարբեր գրական աղբյուրներում տպագրված պատմվածքներս, որոնք գրքով լույս չեն տեսել։ Ես մի առանձին սիրով եմ նաև էսսեներ գրում, գուցե դրանք էլ ընդգրկեմ նույն ժողովածուում, քանի որ այդպես կամբողջանա իմ hայացքը՝ ուղղված մեր ժամանակին։

Որպես գրող շատ եմ ճանապարhորդում․ միայն «գրող-բնակիչ» միջազգային ծրագրով hրավիրվել եմ արդեն երեք անգամ՝ Ավստրիա (2011), Կանադա (2014), Շվեդիա (2016): Այս տարի էլ hրավեր եմ ստացել՝ ամռանը մասնակցելու Կանադայի Վալ-Դավիդ քաղաքում կազմակերպվող գրական միջազգային փառատոնին և «գրող-բնակիչ» ծրագրին։ Անhամբեր սպասում եմ, որ ստանամ Կանադայի մուտքի արտոնագիրը, բայց ավելի անhամբեր եմ՝ տեսնելու Հայաստանս կայուն և խաղաղ երկիր, որտեղ ընտանիքս ապաhով կսպասի իմ վերադարձին։

*****

Պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի մասին հավելյալ տեղեկությունների համար սեղմել այստեղ: Գեղարդ

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like