Դավիթ Դավիթյան, Երևան, 28 հունվար 2025
Անգլերեն պատճենը ընթերցելու համար սեղմել այստեղ:
Հունվարի վերջին շվեյցարահայ գաղթօջախի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել թուրքերի իրագործած 1915 թվականի ցեղասպանության իրողությունն ու ծավալները։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Փաշինյանը պնդել է, որ 1915 թվականի ցեղասպանությունը մինչև 1950-ական թվականները երբեք հայերի օրակարգում չի եղել՝ հուսալով, որ լսարանը կընդունի տրամաբանական սխալը, թե հայերի կրած աղետը հետին թվի ստեղծագործություն է։ Փաշինյանն ասել է. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»։
Փաշինյանի արած յուրաքանչյուր հիմար և քայքայիչ հայտարարությունն ուղղելու փոխարեն, գուցե ավելի ճիշտ կլինի հարցնել, թե ինչո՞ւ է նա նման հայտարարություններ անում։ Նշենք, որ դրանք իրենց զուգահեռներն ունեն Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքական պատմական ընկերության (Türk Tarih Kurumu)* հայտարարությունների հետ։
Մինչ որոշ առաջնորդներ հավատում են, թե գործում են իրենց երկրի շահերից ելնելով, մյուսները կարող են առաջնահերթություն տալ իրենց գոյատևմանն ու հարստացմանը։ Շատ դեպքերում, առաջնորդը որքան երկար է մնում իշխանության գլխին, այնքան ավելի դժվար է դառնում վերահսկողությունից հրաժարվելը. նրանք նաև դառնում են ավելի ու ավելի ամրապնդված և փոփոխություններ չհանդուրժող։
2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ մեղմ, բազմակողմանի գունավոր հեղափոխության շրջանակներում։ Արևմտյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների աջակցությամբ շարժումը հանգեցրեց 2020 թվականի Արցախյան պատերազմում ծրագրված պարտությանը և 2023 թվականի աշնանը Արցախից 120․000 հայերի էթնիկ զտմանը։ Պնդում են, որ Անկարան և Բաքուն մասնակցություն են ունեցել Փաշինյանի վերելքի մեջ։ Հայաստանի վարչապետը փորձեց նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և այժմ իրեն խոցելի է զգում ներքին ու աշխարհաքաղաքական տեսանկյուններից։ Փաշինյանի վարկանիշը հասել է բոլոր ժամանակների նվազագույնին՝ 15%-ից էլ պակաս։ Այնուամենայնիվ, հաջորդ տարվա ընտրությունները կարող են հանգեցնել Փաշինյանի վերընտրությանը, եթե արտաքին միջամտություն չլինի, քանի որ, ցավոք, հետխորհրդային անկախությունից ի վեր Հայաստանի կաղապարված պետական համակարգը խոչընդոտել է բարեկիրթ առաջնորդների դասի զարգացմանն ու կայացմանը։ Փաշինյանի ընդդիմությունը կա՛մ անկենսունակ է, կա՛մ վերահսկվող։
Փաշինյանն անում է հրապարակային հայտարարություններ, որոնցից շատերի կեղծ լինելու մասին ինքը լա՜վ գիտի։ Այժմ նա գիտի, որ պետք է զբաղվի Ադրբեջանի և Թուրքիայի իրեն պարտադրած գործողություններով, եթե ցանկանում է մնալ իշխանության գլուխ։ Չեն իրականացել տրված կամ ակնարկված խոստումները, թե Արցախից հրաժարվելը Հայաստանում կբերի սոցիալ-տնտեսական դրախտի դարաշրջան։ 2026 թվականի ընտրությունների ժամանակ կարող է պայքար լինել ռուսական ու ԱՄՆ/ԵՄ ազդեցությունների միջև։ Փաշինյանը կարող է դիմել Անկարայի և Բաքվի աջակցությանը, ինչը նշանակում է, որ նա պետք է աննախադեպ մակարդակի հասցնի իր հակահայկական հռետորաբանությունն ու գործողությունները։ Փաշինյանը «շահառուն» է իր այսպես կոչված հեղափոխության, որն ստեղծել է իր վերահսկողությունից դուրս այլ հանգամանքներ։ Որևէ կանխատեսման բացակայության պատճառով Փաշինյանն իրեն, իր աջակիցներին և Հայաստանի մնացած մասը դրել է Թուրքիայի և Ադրբեջանի ողորմածության տակ։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն ցամաքային զորքեր չեն ուղարկի Հայաստան, նույնիսկ եթե Հայաստանը վերացման սպառնալիքի տակ լինի։
Եթե Փաշինյանը չմնա իշխանության գլուխ, նա կկորցնի 30․000 ոստիկաններից բաղկացած իր «հեղափոխական պահակախումբը», իսկ իր և իր ընտանիքի կյանքը կհայտնվի հավանական վտանգի տակ։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո արտակարգ ջանքեր էին գործադրվում նրա անվտանգության համար՝ զսպելով շատերին, ովքեր կձգտեին ծրագրված պարտության ժամանակ զոհված, անհետ կորած կամ գերի ընկած 5․000-ից ավելի երիտասարդների համ ար վրեժխնդիր լինել, նույնը չի կարելի ակնկալել քաղաքացիական անձ դարձած Փաշինյանի համար։
———
- Թուրքական պատմական ընկերությունը (Türk Tarih Kurumu) Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության ենթակայության տակ գտնվող կառույց է – ծանոթագրությունը՝ ԳԵՂԱՐԴ-ի խմբագրության։
Դավիթ Դավիթյան – Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս: Տասը տարուց ավելի աշխատել է բարձր տեխնոլոգիաների խոշոր ընկերություններում՝ զբաղվելով տեխնիկական վերլուծությամբ: Բնակվում է Երևանում:
3 comments
Դաւիթ Դաւիթեանը, անկասկած որ Սասունցի Դաւիթը խորհդրանշող մը չէ թէեւ անունը կրկնակիօրէն Դաւիթ է, այլ ապատեղեկութեան արգայ մըն է։
Այս հարցը շատ աւելի խոր է քան Վարչապետը որ ոչ թէ չպնդեց, այլ չըսաւ «որ 1915 թվականի ցեղասպանությունը մինչև 1950-ական թվականները երբեք հայերի օրակարգում չի եղել», այնպէս որ ՝ յուսալու հարց չկար,«որ լսարանը կընդունի տրամաբանական սխալը, թե հայերի կրած աղետը հետին թվի ստեղծագործություն էթ»։
Այո դիտեցիք, եւ պատրաստուեցէք որ շուտով Արհեստական Բանականութեան շնորհիւ ոչ հայախոս հայեր պիտի կարենան հայերէն ըսուածները իրենց հասկցած լեզուով հասկնալ, խօսակցութեան ընթացքին։ Հիմա այդ կրնանք ընել գրուածին թարգմանութեամբը։
Հիմա կը հրաւիրեմ որ Դաւիթ Դաւիթեանը Վարչապետին ըսածին իմ ընդօրինակութիւնը թուղթի վրայ թող copy ընէ եւ ապա paste ընէ Google translate-ին եւ Անգլերէնով կարդայ վարչապետին ըսածը եւ ապա թող մեզի բացատրէ այդ պատմական թուականներուն վարչապետին ակնարկը։ Չմոռնանք որ վարչապետը Սովետական Հայաստանի կրթական դաստիարակութիւն ըստացած է, իսկ Դաւիթ Դաւիթեան, Ամերիկա կրթական դաստիարակութիւն ստացած է։
Մէջբերեմ վարչապետին ըսածը « «ցեղասպանութեան պատմութեան մենք պէտք է վերադարնանք եւ պէտք է հասկնանք թէ ի՞նչ է տեղի ունեցել եւ իչո՞ւ է տեղի ունեցել, եւ ինչպէ՞ս ենք մենք ընկալել, եւ ո՞ւմ միջոցով ենք ընկալել. ո՞նց է եղել որ 1939 թուականին հայոց ցեղասպանութիւնը օրակարգ չի եղել, ո՞նց է որ 1950 թուականին հայոց ցեղասպանութեան օրակարգ յայտնուել է։»
SEVAG IS NOT a CARTOONIST – A cartoonist draws cartoons to satirize its own community’s doings. What Sevag is doing is ridiculing the citizens of Armenia, instead of satirizing the Diaspora that claims that there is still future for them as Armenians.
I stand squarely with or behind the PM of Armenia.
ABSOLUTELY – Each generation has to return, or go back per the PM’s wording, to the genocide and understand it, how it happened and why it happened and should not parrot.
Given the present, it does not surprise me that in 1915 we were at the situation we are in today. Rather than get slaughtered come together as one front upholding what we have agreed upon for a social structure. It is to rally around the choice of the democratic process we have instituted ourselves by our own free will in Armenia.
Presently that process has burdened Nikol Pashinyan with the responsibility. Rally around him or dismiss the outcome of that process at this crucial period of existential nature, to Armenia’s peril. I stand by that democratic process.
Ես հստակ հասկացա, թե ինչ է ասում Փաշինյանը։ Սա առաջին անգամը չէ, որ նա նման մեկնաբանություններ է անում և վերջինը չի լինի։ Փաշինյանը հստակ գիտի, թե ինչ է ասել, և այնքան վատ էր, որ Լեմկինի ինստիտուտը սարսափեց։