Dr. Dikran Abrahamian’s Message to CWA

Commenting on the planned "Congress of Western Armenians" branches in North America, Dr. Dikran Abrahamian of Canada stressed to the Third Congress of Armenians in Sèvres on Dec. 10, 2011, the importance of transparency and the observance of democratic principles in the formation and activities of the future branches.

Commenting on the planned "Congress of Western Armenians" branches in North America, Dr. Dikran Abrahamian of Canada stressed to the Third Congress of Armenians in Sèvres on Dec. 10, 2011, the importance of transparency and the observance of democratic principles in the formation and activities of the future branches.

 
3 comments
  1. Բազում հարցեր կան մնացած անպատասխան

    Պն. Աբրահամյան, ես լսեցի ձեր կարճ բայց բովանդակությամբ խորը ելույթը այնուհանդերձ դեռ բազում հարցեր կան մնացած անպատասխան, այն է. –

    1. Ինչու այդ կազմակերպությունը կարծում է, որ ավելի լիգիտիմ է քան օրինակ Հայ Բարեգործական Մ.-ը, որն ունի 22 հազար անդամ, կամ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որն ունի 12 հազար անդամ, երկուսն էլ համաշխարհային կառույցներ են, կամ որն է նրանց առավելությունը Ամերիկայում և Ֆրանսիայում գործող նույնանպատակ այլ հայկական կառույցներից:

    2. Հայտնի է եղել մեզ, որ պետք է ստեղծվեր "ներկայացուցչական կառույց ", որի մեջ ներկայացված լինեին բոլոր հիմնական հայկական կազմակերպությունները և երևելի անհատները, արդյո՞ք ովքեր են իրենց կրթություններով կամ վաստակներով ներկա գտնված 82 անձիք , չնայած որ պետք է լինեին 200-ը, ինչ պատճառով չեն մասնակցել 118 պատգամավորները` կեսից ավելին:

    3. ինչու 1,2 մլն ռուսահայերը ներկայացվել են 30 հոգով, 3,2մլն հայաստանցիները 30 հոգով, իսկ 3-4 մլն մնացածը 22 հոգով, ով և ինչ սկզբունքով են ընտրել "պատգամավորներին", իսկ թե Հայաստանում ինչ անիրավական սկզբունքով են անցկացրել համագումարը դա արդեն բոլորին հայտնի է:

    4. Ովքեր են խորհրդի 24 անդամները, Ինպե՞ս է որոշվել նրանց վաստակը:

    5. Ովքեր են Կարեն Միքաելյանը և Սուրեն Սիրադայրանը, ու՞ր է նրանց պաշտոնական կենսագրությունները, տեսնենք նրանք ի՞նչ գիտական կամ քաղաքական-դիվանագիտական վաստակ ունեն: Ու՞ր են այդ իդեոլոգների մտքերը, որտե՞ղ կարելի է կարդալ դրանք,Ին՞չ դիրքորոշում են ունեցել հայ-թուրքական արձանագրությունների հարցում, եթե կողմ են, ապա ինչպե՞ս են պատկերացնում մեր հողային իրավունքները, եթե դեմ էին, ինչու՞ էին լռել:

    6. Ինչու՞ իրենց հայտարարություններում հողային պահանջատիրության խոսք անգամ չկա, ինչպես նաև ռուսական կայսրությունից Կարսի, Արդահանի և Սարիղամիշի վերաբերյալ:

    7. Իսկ առանց հողային պահանջատիրության հայկական հուշարձանների պահպանության և վերականգման աշխատանքները Թուրքիայում հայկական փողերի հաշվին իհարկե զարգացնելով Թուրքիայում մնացած հայկական կարևոր տուրիստական օբյեկտները, ձեռնտու կլինի միայն Թուրքիային, որի վրա նրանք կզարգացնեն Թուրքական տնտեսությունը:

    Իսկ դուք պահանջեցիք գործունեության թափանցելիություն: Եթե այսքան հայեցակարգային,-ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ համար կարևոր հարցեր մինչ նրանց համագումարի անցկացումը, մնացին անպատասխան, արդյո՞ք հույսեր եք փարատում, որ Ձեր պահանջած թափանցելությունը ազնվո՞րեն կբավարարեն, կապրենք կտեսնենք, էլ չեմ ասում դեմոկրատ գործելակերպը, տեսանք նրանց "դեմոկրատ" գործելակերպը Հայաստանում:

    Հարգանքով՝ Մարինե Վահրադյան

    "Վասպուրականի Նոր Սերունդ" հայրենակցական միության ղեկավար, Երևան

    1. Ի սպաս … համահայկական շահերուն

      Յարգելի Մարինե Վահրադյան,

      Շնորհակալութիւն ձեր նկատողութիւններուն ու հարցադրումներուն համար: Նա՛եւ Գեղարդ կայքէջը ու իր մտերիմ համակիր շրջանակը այլեւայլ առիթներով, բանաւոր ու գրաւոր կերպով, նմանապէս համացանցի միջոցով պարբերաբար կատարած են իրենց պրպտումները եւ արտայայտած կարծիքներ: Շտապ կարգով նշեմ որ ոչ այս տողերուս համեստ հեղինակը եւ ոչ ալ Գեղարդ կայքէջը բանբերն են եւ կամ մունետիկը նորահաստատ «Արեւմտահայոց Ազգային Համագումարին»: Ի դէպ նշեմ որ թեր ու դէմ կարծիքներուն համահաւասար տեղ տրամադրուած է այս էլեքդրոնային էջերուն վրայ, ներառեալ հայրենիքի այն  հայրենակցական կազմակերպութիւններուն որոնք վերապահութիւններ ունին՝ փոխառուած հայրենական մամուլէն:

      Ո՛չ հռետորական, ո՛չ ճարտասանական եւ ո՛չ ալ թուագրաբար նշուած սակայն հարցականով ներկայացուած հաստատումները ձեր կողմէ կը նպաստեն պարզաբանելու այս յոյժ կարեւոր նախաձեռնութեան կապակցութեամբ ծագած այլեւայլ հարցերը: Շուտով պիտի դիմագրաւենք Ցեղասպանութեան հարիւրամեակը: Կիրքն ու վերացական մօտեցումները, անհատական եւ կազմակերպութիւններու շահադիտական նկրտումները անհրաժեշտաբար պէտք է սահմանափակել ի սպաս հաւաքական, համընդհանուր ու համահայկական շահերուն:

      Պիտի խնդրէի որ ձեր գրութիւնները տեղադրուին մեկնութիւններու (comments) շարքին՝ յատկապէս երբ կ'արտայայտուիք կազմակերպութեան մը անունով:

      Ջերմօրէն՝

      Տիգրան Աբրահամեան

    2. Answers

      Մարինե,

      In response to your questions, I prefer to answer in English. It’s easier for me.

      1. AGBU and the political parties represent and act in favour of their members only. They don’t really care for all Armenians globally. I don’t think AGBU interferes in political matters. Therefore, we need a new, young and fresh entity with an agenda in favour of all Armenians, with no bias regarding political orientation, geographical location, religion, membership, etc.
      2. I would like to know the answer to this question, but keeping in mind that in every global meeting there will be legitimate reasons for people not be able to attend, Here the proportion is huge for a serious meeting like this.
      3. I’m assuming that each geographical location would be responsible to send its representative. If they send fewer people, it would not be the organization’s fault.  But I would like to see their response to this as well.
      4. Most of these questions and the outcome of the meeting should be publicly visible on their website but I can’t see any website mentioned anywhere. Did I miss it? Please send us a website address to check these answers so that we may ask them directly.
      5. Valid questions. I searched on this website and found the following relevant articles: http://www.keghart.com/Seraydarian_IOC , http://www.keghart.com/Mikaelyan-Report , http://www.keghart.com/Moskofian_Mikaelyan
      6. and 7. Historically, we have had some disappointing results from almost all organizations.However, we shouldn’t lose hope. Surely a new organization will be highly successful. Let’s hope it’s this one.

Comments are closed.

You May Also Like
Read More

Օդ Հայաստանի

Կասիա Թոփուշեան, Պէյրութ, 5 Օգոստոս 2011 Առաջին այցելութիւնս դէպի հայրենիք բաւական հետաքրքրական ուղեւորութիւն մըն էր: Կարգ մը հայերու…
Read More