Արթնացե՛ք, վճռական որոշումը ՀՀ-ի ժողովրդինն է

Խմբագրական, 15 փետրվար 2024

Վստահաբար հազարավորներ գոհ չեն ՀՀ-ից ներս տիրող անհեթեթ (աբսուրդ) վիճակից։ Թվենք մի քանիսը՝ փոխադարձ անուանարկումներ, վտանգաւոր մրցակցություն, «դավաճանների որս», օլիգարխների կամքի թելադրություն, կաշառակերություն պետական և տեղական կառավարման գրասենյակներում, խոսքի ազատության բռնաբարում և զգալի ճնշում, ընդհուպ մինչև շինծու մեղադրանքներով արգելափակումներ, մեր ժողովրդի և պետության ձախողությունների վերագրում միայն «նախկիններին», իսկ վերջերս էլ՝ մշակութային արժեքների խեղաթյուրում։

Այս կացության մեջ համընկնում են թուրքական-ադրբեյջանական-իզրայելյան և պուտինյան Ռուսաստանի վարչակարգերի շահերը, որոնք զգալիորեն բարդացնում են ՀՀ-ում ապրող հայության առօրյան, դեռ ավելին՝ մեր ժողովուրդը մատնվում է անհուսության և անօգնականության։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը չօգնեց մեր ժողովրդի գլխին դիզված լեռնակուտակ խնդիրների լուծմանը, այլ, ընդհակառակը՝ ոչ միայն ավելի բարդացրեց ՀՀ ժողովրդի և արցախահայության անպատմելի դժվարութիւնները, այլ՝ աւելի անել կացության մեջ թողեց նրանց։ Բոլոր ոլորտներում տիրում է շփոթ և պարտվողականություն։

«Գեղարդ»ի աջակցողները պարբերաթերթի նախորդ համարում մանրամասնորեն թվարկել էին ներկա իշխանությունների սայթաքումները, բացթողումները, ձախողություններն ու անփութությունը և երկիր ու պարտված մի ժողովուրդ կառավարելու անատակությունը։ Անցյալին «Գեղարդ»ը չէր անտեսել նաև «նախկինների» հաճախ անիրատես քաղաքականությունը և երկիր կառավարելու նրանց անձեռնհասությունը։ Այդուամենայնիվ դրվատել էր և հավանություն տվել նրանց որոշ դրական գործունեություններին։ Սակայն 2018-ին իշխանության տիրացած «իմ քայլականներին» հաջողվել էր ձեռնածություններով (մանպուլացիա) դառնալ բանալի պաշտոնների տիրացողներ, որոնք էլ իրենց հերթին ցույց էին տվել իրենց դիվանագիտական, ռազմական և այլ բնագավառներում արձանագրված անճարակութիւնը։

Ստիպված հարց ենք տալիս մեր ժողովրդի լայն զանգվածներին և արտերկրի  տարբեր շրջանակներին՝ արդեո՞ք կարելի էր խուսափել 2020 թվականի պարտությունից, կամ կարելի՞ էր նվազ կորուստներով դուրս գալ մի հսկայական համադաշնության (կոալիցիա) դեմ մղուած կռվից, որի գլխավոր դերակատարներն էին Ադրբեջանը, Թուրքիան, Իզրայելը և Պուտինյան Ռուսաստանը։ Նրանց միացել էին Պակիստանն ու Դայեշը, իսկ Ուկրաինան ու Գերմանիան ռազմական օգնություն էին մատուցել թշնամուն: Հավատացած ենք, որ կարելի էր: Թշնամու ծավալապաշտ նկրտումնրը վաղուց հայտնի էին: Հետեվաբար ՀՀ իշխանությունը պարտավորված էր արհեստավարժ, փորձառու, հեռատես կադրերով դիվանագիտական ոլորտում համապատասխան քայլերի դիմել, ռազմական բարեկարգումներ կատարել ու ժամանակակից զինամթերք ապահովել: Ցաւոք սրտի դրանք չկատարվեցին:

Այս բոլորին զուգահեռ՝ 2020-ին յաջորդող ձախողությունները, վախկոտ ու պարտվողական քայլերը ոչ մի օգուտ չբերեցին։ Մինչև օրս համառորեն շարունակվում է այդ քաղաքականությունը։ Հիշեցնենք, թե զիջողը միշտ Նիկոլիզմի բանակցողները եղան՝ գլխավորությամբ վարչապետին։ Այս հանգրվանում պետական այրերը իրենց քայլերը բացատրում էին մեր ռազմական թուլությամբ և աջակցողների բացակայությամբ։ Իշխանությունները ամէն առթիվ պնդում էին, թե թշնամին զինված է գերարդիական զենքերով և այլն։

Զիջեցինք ու զիջեցինք առանց թշնամուց որևէ բան ստանալու, այլ ընդհակառակը՝ թշնամին (ոչ թե հակառակորդը) դարձավ ավելի պահանջկոտ, ավելի անզիջող և ավելի լկտի։ Ըստ մեզի հասած լուրերի, ներկա իշխանությունները, այսինքն Փաշինյանի թիմը, աշխատում է կրկին վերարտադրվել, Սահմանադրությունն ու  Հռչակագիրը փոխել, զինանշանները «սրբագրել», հայեցի կրթությունն ու դաստիարակությունը վերատեսության ենթարկել՝ աղավաղելով այն։ Կան բացահայտ դժգոհություններ տիրող իրավիճակից, կան նաև «թունդ» իշխանամետ արտահայտություններ։

Մեր ամենօրյա մտահոգությունը նրանում է, որ դեռևս անտարբերների, հուսահատների, երկրից «մի րոպե առաջ» հեռանալ ուզողների զգալի տոկոս կա։ Մեզ համար արդեն հստակ է դարձել, թե այս կացությունը շարունակվելու դեպքում մեզ է մնալու մի գաղութացված հայրենիք։

Մեր ազգն ու հայրենի պետությունը կարիքն ունեն արժանապատիվ ու երկարատեւ խաղաղության: Այդ անհրաժեշտ է՝ վերահաստատելու համար մեր ազգի հավատքը իևքն իր կարողությունների ու իր հողի նկատմամբ, կասեցնելու հոսքը դեպի օտար ափեր և խթանելու հայրենադարձությունը:

Օտարների ու թշնամու պարտադրած խաղաղությունը պատրանք է ու լի բազմապիսի վտանգավոր հետեւանքներով: Կարելի չէ ընկճվածի ու պարտվածի հոգեբանությամբ խաղաղություն աղերսել զիջելով Արցախի ու ողջ հայության պապենական իրավունքները՝ Սյունիքը կամ նրա մի մասը, «անկլավ» կոչվող տարածքները և այլն: Բացի այդ՝ աղճատելով ազգի լեզվամտածողությունը, վերացնելով ազգային խորհրդանիշները, աղավաղելով Հայոց պատմությունը ու ազգային պետության չգոյության պայմաններոււմ դարերի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու կատարած դրական աշխատանքը… Այս բոլորի հետևողական իրականացումը ազգը առաջնորդելու են դեպի նկարագիր չունեցող ինչ որ մարդկանց հավաքականության, ազգային ինքնության անվերականգնելի խեղաթյուրման, ինչին կտրականապես դեմ ենք:

Այս պարտվողական, անձնատվական, հիմնովին մերժելի վարքագծի փոխարեն, անհապաղ պետք է անցնել ԱԶԳ-ԲԱՆԱԿ գաղափարի իրականացման գործնական քայլերի: Խաղաղության հասնելու ճանապարհին անհրաժեշտ է ճիշդ գնահատել աշխարհաքաղաքական իրադարձությունները, զանց առնելով նախասիրությունները՝ ընդարձակել մեր ազգային շահերին նեցուկ կանգնող շրջանակները, տեսլապաշտ կուռ դիվանագիտությամբ տիվ եւ գիշեր բացատրական աշխատանք տանել օտար պետություններում և ազդեցիկ շրջանակներում՝ անպայման ընդգրկելով նաեև արտերկրի ներուժը: Գիտակցում ենք, որ այս ընթացքը ժամանակի է կարոտ, մինչդեռ թշնամու նոր ոտնձգությունները ոչ միայն չեն բացառված, այլև շատ հավանական են, մանավանդ Իլհամ Ալիևի նախագահ վերընտրությունից հետո: Այսուհանդերձ, անհրաժեշտ է ստեղծել այն միջավայրը, որ կարող է ոչ թէ խաբուսիկ, այլ իսկական խաղաղություն պարգևել, որի ՄԻԱԿ երաշխիքը հզոր պետականությունն է՝ իր հզոր բանակով ու համազգային դիմադրության զինվորապես, տնտեսապես և հոգեբանականորեն պատրաստ հայ հասարակությամբ:

Ո՞ր ուժն է, որո՞նք են ազգային առողջ քաղաքականություն վարելու ատակ անձերն ու խմբավորումները, որոնք կարող են մեզ դուրս հանել այս ճգնաժամից: «Գեղարդ»ը, որպես ժողովրդավարական արժեքների հավատացող ոչ-կուսակցական երկլեզու պարբերաթերթ, համոզված է, որ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԼԱՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻՆՆ Է, որոնց համար արթնանալ է պետք, համախմբվել է պետք, մանր-մունր տարակարծությունները մեկ կողմ դնել է պետք: Հարկավոր է մտածել մեր զավակների ու թոռների ՀԱՅ ապագայի մասին, որպեսզի նրանք ապրեն արժանապատիվ մի կյանք Հայոց հայրենիքում։ Այսօր և միշտ անհրաժեշտ է լսել ու գործադրել Չարենցի հորդորը։ Դա «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ» փրկություն գտնելու պատգամն է։

3 comments
  1. «շինծու մեղադրանքներով արգելափակումներ»
    Դուք կը խեղաթիւրէք պատմութիւնը «շինծու մեղադրանքներ» վերագրելով Փաշինեանի իշխանութեան, ամենաստոր զրպարտութիւնն է այդ:

  2. With a cartoon depiction like that, why bother reading the text?
    A shadowy group of friends of Keghart have privatized it.

  3. Bravo, 100% truthful. The Armenian nation must wake up before Pashinyan destroys Armenia after having destroyed Artsakh.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

«Նոր Հայաստան, Նոր Սփյուռք»

Համաժողովի Հայտարարությունը Եվրոպայի Հայերի Համագումար, Գերմանիա, քաղաք Քյոլն, 2 սեպտեմբեր 2018 Հայաստանում Թավշյա համաժողովրդական հեղափոխությունը, վերջակետ դրեց ՀՀ…
Read More