Ներքին միասնութեան հրամայականը

Կարո Հակոբյան, Շվեդիա, 18 Մայիս 2021

Բռնատիրական երկրներում ժողովուրդը հնարավորություն չունի իր բողոքի ձայնը բարձրացնելու, քանի որ համատարած վախի մթնոլորտում պատասխանը բիրտ ճնշումն է, բանտերն են ու կախաղանները:

Հայաստանի պարագան 180 աստիճանով տարբեր է: Այստեղ տիրում է լիակատար ազատություն, ես կասեի հանձինս դատաիրավական քմահաճ և քաոսային համակարգի՝ թալանիչների ու հինգերորդ շարասյան դերը կատարող բազմաթիվ ուժերի համար անպատժելիության եւ թողտվությունների եզակի միջավայր:

Պատերազմի ընթացքում, և պատերազմից հետո, վեց երկար ամիսներ  ընդդիմություն կոչված 17 թիվը կրող «փրկիչները»  կեղծ ազգային լոզունգների ներքո գործի դրին իրենց ողջ նյութական, լրատվական , քաղաքական և մարդկային խուլիգանական ռեսուրսները՝ բռնազավթելու իշխանությունը և քանդելու պետության հիմքերը: Սակայն նրանց չհաջողվեց: Պատճառը մեկն է. նոր իշխանությունների նկատմամբ  արդարացի եւ անարդարացի ընդհանրական քննադատությունների և պատերազմի ահավոր հետեւանքների հակառակ՝ ժողովուրդը չգնաց այս հակապետական, հետադիմական, կոռումպացված և երկիրը թալանած հների ետևից, ուստի այդ հակազգային շարժումը ունեցավ անփառունակ վախճան:

Սրանք իհարկե չվերացան, սակայն ցավոք դասեր էլ չքաղեցին, այլ ընդհակառակը տարբեր դաշինքների անվան տակ իրենց սև գործը այժմ կատարում են բազմաթիվ այլ եղանակներով,  որոնցից, որպես օրինակ կարելի է նշել  Սյունիքի անվան տակ անթույլատրելիորեն հանքատերերի կողմից իրենց գրպանային տեղական կուսակցության և նման այլ կուսակցությունների ստեղծումը:

Այժմ, երբ թշնամին մտել է մեր տունը, մեր սահմաններից ներս, և սպառնում է ողջ Հայաստանին, հարկավոր է մի ժամ առաջ կատարած սխալներից դասեր քաղել և հանուն պետականության, հանուն ինքնիշխանության՝ արտաքին թշնամու դեմ դուրս գալ միասին, մեկ ձայնով,  և ցույց տալ թշնամուն, բարեկամին և աշխարհին, որ հակառակ  ներքին անհամաձայնությունների՝ ի զորու ենք մեկ միասնական ճակատով պաշտպանելու մեր երկիրը, մեր պետականությունը: Ահա այդ ժամանակ բոլորի՝ նույնիսկ թշնամու կողմից կվաստակենք և հարգանք, և արժանապատվություն:  Եվ հաղթանակը մերը կլինի:

Հայաստանը լինելով միատարր երկիր, և ունենալով ազգային փոքրամասնությունների սքանչելի հայրենասեր համայնքներ, բնականաբար ներքին միասնություն ստեղծելու համար ունի հնարավոր բոլոր հատկանիշները:

Սա է մեր փրկության միակ ճանապարհը:

Պատմությունը ցույց է տալիս, որ  կայսրությունները եւ ժողովուրդները աշխարհի երեսից վերացել են այն ժամանակ, երբ այդ երկրների բնակիչներն ու ժողովուրդը կորցնելով իրենց ներքին միասնությունը՝ երկիրը քանդել են ներսից, իսկ արտաքին թշնամին օգտվելով, ներխուժել և ոչնչացրել է նրանց:

3 comments
  1. ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ: Որքա՜ն գեղեցիկ, մանաւանդ յուսադրիչ բառ: Շուրջը անձի մը, որ երեք տարուան ընթացքին կատարած և ցուցաբերած է հետևեալ արարքներն ու յատկութիւնները. –Բացարձակ մենատիրութիւն, անողորմ բռնատիրութիւն, ազգային ատելավառ պառակտում ճերմակներ ընդդէմ սևերու, խոստումներու լիակատար դրժում, իւրայինները սեփականացնելու համար պատուագիններու անմիջական յաւելում և փողաշնորհումներ, նախկին նախագահհի մը երկամեայ կալանաւորում առանց մեղադրական հաւաստի հիմնաւորումի, ահաւոր տգիտութիւն և անչափելի ամբարտաւանութիւն, աւելի քան հազար տարուան ընթացքին ազգային ամենէն քանդարար և ամօթալի ռազմական պարտութիւն, սփիւռքահայութեան ողնաշարի, յոյսի և հաւատքի անմոռ կոտորում, հայ ժողովուրդի արժանապատւութեան և ազգային հպարտութեան գետնաքարշ լլկում, մտային անհաւասարակշռութեան բազում անհերքելի արտացոլացումներ……….Սիրտս կը փշռուի երբ կը դրսևորեմ վերոգրեալ բառերը:

  2. Յաւելուած.–«Փաշինեանն ապացուցեց, որ իսկապէս քաղաքականութիւնից ոչինչ չի հասկանում։ Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախօսների եւ ո՛չ նոյնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասուած խօսքերը։ Աւելին, նա չի հասկանում անգամ, թէ ինչում է մեղադրում առաջին նախագահին, ասելով, թէ վերջինս ուզում է Ղարաբաղը յանձնել Ադրբեջանին։ Մի բան, որ ինքն արդէն «փառաւորապէս» իրականացրել է՝ Ղա րաբաղը ոտքով-գլխով յանձնել է Ադրբեջանին։»
    Լ. Տէր-Պետրոսեան

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ոճիր

Ահմեթ Ալթան,  «Թարաֆ», 21 Յունուար 2011 Հայացուց՝ Գրիգոր Կէօքճեան, Պէյրութ Հրանդ Տինքի սպաննութեան չորս տարի եղաւ:   Այս…
Read More