Գործենք միասին՝ հանուն ընդհանուր նպատակի

«Ժառանգությունը» վստահ է՝ պետության հետ համատեղ, ներդաշնակ գործողություններով կապահովենք մեր ազգային անվտանգությունը

Լուսանկարը՝ Lifesaving Society

Հայտարարություն

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ կառավարության միաձայն որոշումը հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին, որի անհրաժեշտության և հիմնավորումների վերաբերյալ արդեն հնչեցրել ենք մեր առաջարկությունները:

Թագավարակի (COVID-19)-ի տարածումը Հայաստանում և համավարակի դեմ պայքարի միջազգային փորձը մեզ բոլորիս մղում են համերաշխ գործողությունների: Համազգային, համապետական վտանգի դեմ նահանջում են բոլոր տարաձայնությունները:

«Ժառանգությունը», առաջնորդվելով վերոնշյալ համազգային հրամայականով, արտակարգ դրության ողջ ժամանակընթացում մի կողմ է դնում իշխող քաղաքական ուժի հետ ունեցած նպատակին հասնելու մեթոդական տարաձայնությունները, վստահություն է հայտնում, որ արտակարգ դրության մեջ պետության հետ համատեղ ուժերով, ներդաշնակեցված գործողություններով Հայաստանը կկարողանանք նվազագույն կորուստներով և ժամկետում դուրս բերել վարակի  վտանգավոր գոտուց՝ ապահովելով մեր ազգային անվտանգությունը: Կուսակցությունը պատրաստ է ճգնաժամային կառավարման անցած գործադիր իշխանության  հետ պահանջվող խորհրդատվական ու գործնական միացյալ հնարավոր քայլերի՝ իր գաղափարական և հանրային ներուժին համարժեք:

Ճգնաժամային կառավարումը պահանջում է տարաձայնությունների հարթում, համախումբ քայլեր, տեղեկատվության արագ և անմիջական փոխանակում, համաժամանակյա ծրագրված գործողություններ, ուստի բոլորս պետական-քաղաքական դաշտում պիտի գործենք միասին՝ հանուն ընդհանուր նպատակի. Չարենցյան գաղտնագիր, այժմ հանրահայտ կարգախոսին համահունչ՝  «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: 

«Ժառանգությունը» կուսակցություն
16 Մարտ 2020թ
Երևան

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like
Read More

ԿԱՄԱԿՈՐ

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 26-11-21 «Իշխանութիւնը առանց խիստ կանոնների եւ օրէնսդրութեան, ոչ թէ ազատութիւնների, այլ ինքնիշխանութեան՝ անարխիայի  երկիր է»:…
Read More