Նժդեհին սպասելով…

Տաթևի վանքը

Սամվել Խալաթյան, Երևան-Գորիս-Երևան,14-16 դեկտեմբեր 2022

Առիթը տողերիս հեղինակի «Վերջին ծաղրածուն» պիեսի բեմելն էր Գորիսի պետական դրամատիկական թատրոնում, պատճառը՝ գերլարված վիճակում ուխտագնացությունը՝ Սյունիքի ու արդեն քանի օր պաշարված և հումանիտար (մարդկային) աղետի ենթարկված Արցախի սահմանային սրբավայրեր:

Գորիս տանող ամբողջ ճանապարհին մեր հոգիները ճնշում էին վերջին լուրերը՝

* Գորիսից դեպի Արցախ գազամատակարարման Ադրբեջանի կողմից խափանման պատճառով Արցախի կրթական հաստատություններում դադարեցվել է ուսումնական գործընթացը։

* Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։ Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար (մարդկային) ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում:

* Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ճանապարհի փակման հետևանքով նրանց տեղափոխումը ՀՀ դարձել է անհնար: Հիվանդների կյանքին վտանգ է սպառնում: Դեղամիջոցների մատակարարումը ՀՀ-ից Արցախ ևս դարձել է անհնարին։

* Շուրջ 1100 արցախաբնակ ազգակից զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից: Նրանցից 270-ը երեխաներ են։

* Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

(Ձ-Ա) Հին Կյորեսը՝ Գորիսի արևելյան կողմում և նոր Գորիսը

Գորիս:

Գորիսին բնորոշ բազմաթիվ առանձնատներից մեկը

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ, մենք՝ Վանաձորի Սուրբ Նարեկ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, «Հորովել» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, մեներգիչ Արմեն Ներսիսյանն ու ես, արժանացանք Սյունյաց թեմի առաջնորդ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ու թեմի մյուս հոգևոր հայրերի ջերմ հյուրընկալության: Նրանք մեզ ուղեկցեցին թեմի առաջնորդի ջանքերով հիմնովին վերակառուցված առաջնորդարան, ապաև՝ վերանորոգված ու բարեկարգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Տաթևի բարձունքում, թշնամու դիտակետերի դեմ-հանդիման. հեղինակը՝ ձախից երկրորդը.

Մենք հաղորդակցվում էինք հայոց բազմադարյան պատմության սուրբ վկաներից մեկի հետ: Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչների նախաձեռնությամբ և Գորիսի բնակչության դրամական միջոցներով 1897-1904 թվականներին կառուցված վեհանիստ այդ սրբավայրը օծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա.ը՝ Խրիմյան Հայրիկը, 1920 թվականին նրա կամարների ներքո է կատարվել Գարեգին Նժդեհի ու Արուսյակ Մինասյանի պսակադրությունը, մեկ տարի անց՝ 1921 թ. փետրվարին, այստեղ է կատարվել Գարեգին Նժդեհի սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։

Սուրբ խորանի առջև աղոթք հղեցինք առ Աստված՝ Հայոց աշխարհին խաղաղություն ու բարեկեցություն հայցելով: Դուրս գալով տաճարից, հոգու անբացատրելի մղումով, հարազատի վերքն ապաքինելու բաղձանքով, ակամա հպվեցինք թշնամու «Գրադով» հրթիռակոծված եկեղեցու մուտքի ձախակողմյան մասի սպիացած վերքերին…

Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ձախակողմում նկատելի են գնդակոծության հետքերը

Տաճարը կանգուն էր մնացել, ինչպես նրա հավատավորների ոգու ամրությունը:

Շինուհայրում ենք, ավելի ճիշտ՝ գյուղի Սուրբ Գրիգոր Տաթևացի նորակառույց եկեղեցում: Սրբավայրը օծվել է այս տարվա հոկտեմբերին՝ մեր այցը նախձեռնած ու գլխավորած Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան սրբազանի ձեռամբ: Ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա ենք թեև, բայց մեր չորս կողմում բարձրաբերձ լեռներ են, հայոց լեռները, որոնց մոտակա քունջերում դարանակալած թշնամու դիտակետերն են:

– Հայր սուրբ,– դիմում եմ Սյունյաց թեմի առաջնորդին,– ի՞նչ երաշխիքով եք վերակառուցում հին, դարավոր սրբավայրերը և կառուցում նորերը, երբ թշնամին սպառնանքով մեր շեմքի վրա է:

Հայր Մակարը խոսուն հայացքը հառում է արևի շողերից փայլող եկեղեցու խաչին ու զանգակատան հնչակին: Զանգը, մինչև այստեղ բերվելը, առժամանակ Տաթևի վանքում գտնվող Սուրբ Գրիգոր Տաթևացու շիրմաքարի վրա է հանգրվանել: Ես նրա հայացքի ծիրով նայում եմ եկեղեցու խաչին ու զանգակատանը, նայում հայոց լեռներին ու մտաբերում Տաթևացու թևավոր միտքը՝

Կատարեալ սէրն ի բաց մերժէ զերկիւղն: [1]

Տաթևի վանքում ենք՝ տիեզերքի հարատև ժամանակը հսկող և ցուցանող սուրբ վայրում: Վանահայրը՝ Հայր Միքայելը, առանձնակի ոգևորությամբ է մեզ հաղորդակից դարձնում վանքի հոգևոր մասունքներին, նորաշեն բարեկարգումներին: Ահա և Սուրբ Երրորդությանը նվիրված Գավազանը՝ Ճոճվող սյունը, դեմ-հանդիման Հայքի հավերժական լեռներին և անցողիկ վաչկատուններին, ովքեր խախտելով սահմանը, դիրքավորված են վանքից ոչ հեռու և, ամենայն հավանականությամբ, դիտակներով հետևում են մեզ: Այստեղ արարչական հավերժության այնպիսի ոգի և շունչ կա, այնպիսի ոգեշնչում, որ անհնար է դույզն իսկ կասկածելը, որ հավատով ու վանքերով սրբագործված երկիրն ու ժողովուրդը ելուզակների կհանդուրժեն: Թե՛ տեղացիները և թե՛ պաշարված Արցախ մեկնել չկարողանալով այստեղ ապաստանած մեր հայրենակիցները անկոտրում կամքով էին տոգորված:

Այդ համոզմունքով էլ վերադառնում ենք Գորիս, որի դրամատիկական թատրոնի տնօրենը հանրահայտ «Նժդեհ» ֆիլմում լեգենդար Սպարապետի փայլուն դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանն է: Այստեղ մեզ էին սպասում նաև «Վերջին ծաղրածուն» պիեսի բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, դերասանները և, իհարկե, հարյուրավոր հանդիսատես, որոնք իրենց ներկայությամբ փաստում էին, որ բարբարոսական և ոչ մի նկրտում ու Հայրենիքի սահմանին ստեղծված ահաբեկչական և ոչ մի գերլարված վիճակ ի զորու չեն խուճապի մատնել ու ընկճել հայ ժողովրդի աննկուն կամքն ու ստեղծարար ոգին: Իրենք կարո՛ղ են այդ պայմաններում ևս բացել թատրոնի դռներն ու լեփ-լեցուն դահլիճում ներկայացնել արարող ժողովրդին պատուհասող բոլոր ժամանակների ծաղրածուներին:

Հանդիսատեսը լարված հետևում է բեմի վրա ծավալվող գործողություններին: Ամբողջ ընթացքում դաժան ու խորամանկ թագավորին (դերակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյան) շողոքորթած ծաղրածուն (դերակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սաթիկ Հախնազարյան) հարմար պահն ընտրելով սպանում է արքային և, տիրանալով գահին, մենախոսում է.

Պատկեր՝ Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» բեմադրությունից

Ինձ միջակություն է պետք, միջակությո՜ւնԴրվատո՜ղ, գովերգո՜ղ, փառաբանո՜ղ միջակությունըԱշխատո՜ղ, մեջք ծռո՜ղ միջակությունըՀարմարվո՜ղ, հնազա՜նդ միջակությունըՔավության նոխա՜զ, երդվյալ հիմարների՜ միջակությունը: Շա՜տ են պետք, շա՜տ: Ես կբազմացնե՛մ նրանց… Իսկ դուք ի՞նչ եք աչքներդ չռել վրաս, ի՞նչ եք ուզում՝ արդարությո՞ւն, ազնիվ վաստա՞կ, ազատությո՞ւնՍի՜ն գաղափարներ: Իշխանավորները խոնարհվում են: Դա է նրանց փրկությունը: Դա է նրանց պահում, պահպանում տիրակալի և ժողովրդի միջև: Նրանք խոնարհվում են, իսկ դո՞ւքԻսկ դուք լռո՜ւմ եք: Բայց դա քի՜չ է, քի՜չ է, քի՜չ էԻնձ ծափե՜ր են պետք, ծափե՜ր: Չե՞ք ծափահարում, կարծում եք, թե վերջին խոսքը ձե՞րն էՄոլորությո՜ւնՁեզ տրված է միայն մե՜կ ազատություն, մե՜կ իրավունք՝ ծափ տալու ազատությունը: Եվ ես կստիպեմ ձեզ դա անել

Գիտեմ, որ շուտով դահլիճը ծափահարելու է դերակատարին՝ չիմանալով, որ ներկայացումը դեռ ավարտված չէ և, թագավոր դարձած ծաղրածուն, նստելով գահին, դիմելու է նրանց.

– Դե ծափահարե՜ք… ծափահարե՜ք… ծափահարե՜ք…

Ես ներկայացմանը հետևել այլևս չեմ կարողանում: Ակամա հիշում եմ «Նժդեհ» ֆիլմում հնչած հանրահայտ երգը՝ «Դրդոն» [2]:

Անցնում էինք մի գյուղով, երբ մեր ուղեկիցն ասաց.

– Ամբողջ Սյունիքում սա միակ գյուղն է, որտեղ չեն սիրում Նժդեհին:

– Ինչո՞ւ,- զարմացանք մենք:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1919 թվականին Նժդեհը նշանակվում է Կապանի, Արևիքի և Գողթնի զինված ուժերի ընդհանուր հրամանատար: Խատիսյանի կառավարությունը նրան հրամայել էր գաղթեցնել պաշարված Գողթնի հայությանը: Նժդեհը ոչ միայն մերժում է կատարել հրամանը, այլև տեղահանում ու սրբում է գավառի թուրքաբնակ վայրերը։

Այդ օրերին նա լուր է ստանում, որ այս գյուղում քիչ չեն հայերի ընտանիքներում պղծությամբ ծնված թուրքի լամուկները:

Ճշտելով լուրը, Սպարապետն այդ ընտանիքներին սրի է քաշում…

– Ուրեմն նրա տվյալները սուղ են եղել,– ասաց մեզնից մեկը:

– Ո՞ւր էր, թե…,– հառաչեց մյուսը:

Եվ մենք վերադարձի ողջ ճանապարհն անցանք լռությամբ՝ Նժդեհին սպասելով…

[1] Կատարյալ սերը բացե ի բաց մերժում է երկյուղը

[2] «Նժդեհ» ֆիլմից «Դրդո» երգի հատվածը կարող եք դիտել այս հղումով՝

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like