Բեռլինում գրուեց իրաւագիտութեան պատմութիւն , մահափորձից Մինչեւ ՄԱԿ ի ցեղասպանութեան համագումարը

Կամքէ անկախ պատճառներով, ուշացումով եւ կարգ մը յապաւումներով կը հրատարակենք ներքոյիշեալ թղթակցութիւնը՝ հայցելով հեղինակին՝ Դոկդ. Ժիրայր Քոչարեանին ներողամտութիւնը:

Դոկդ. Ժիրայր Քոչարեան, Բեռլին, նոյ. 2021

Ցեղասպանութեան ճանաչման յանձնախմբի միջոցառումները 24, 26 , 29 Հոկտ . 2021-ին Բեռլինում, Նեմեսիսի 100 ամեակի առթիւ, որոնք անգամներ յետաձգուել էին Քորոնա համաճարակի պատճառով, մեկնարկեցին հոկտ. 24-ին, նախ «Երկրատարածքի քաղաքական դաստիրակութեան կենտրոնում» – Բեռլինի Հարդենբէրգ Փողոց – Պրոֆ . Թեսա Հոֆմաննի ներածականով եւ նոյն փողոցում տեղի ունեցած գործողութեան՝ Թալաթ Փաշայի պատժի արժանանալու վայրի այցելութեամբ։

Հոկտ. 26-ին, վերը յիշուած կենտրոնում Պրոֆ . Հոֆմաննը մանրամասնօրէն ադրադարձաւ  գործողութեան հետ կապուած հանգամանքներին, դերակատար անձերի, վկաների եւ դատավարութեան ժամանակ վկայ Քրիստինէ Թէրզիբաշեանի որդի՝ 94 տարեկան Արմէն Թէրզիբաշեանի ողջոյնի խօսքին, որը առողջական խնդիր ունենալով ի վիճակի չեղաւ անձամբ մասնակցելու միջոցառմանը։

Նեմեսիսի եւ Հարդենբէրգ փողոցի մասին զեկուցեց Դոկտ . Ժիրայր Քոչարեանը։ Տիկին Բէա Քերբէքեան Էլերզի կողմից կարդացուեց Դողան Ախանլիի «Մադոնայի վերջին երազը» (2019) եւ «Մօր լռութունը» (2006) վէպերից ցեղասպանութեան հետ առնչուող հատուածներ։

3-րդ միջոցառումը տեղի ունեցաւ Բեռլինի Շառլոթենբուրգ թաղամասի քրէական դատարանի դահլիճ 700-ում , որտեղ 1921-ի յուլիս 2-ին եւ 3-ին, տեղի էր ունեցել Սողոմոն Թէհլերեանի դէմ քրէական դատ, որը եւ պատմութեան գիրկը անցաւ, որպէս  «Թալաթ փաշայի դատավարութիւն»։ Պրոֆ. Հոֆմաննի ներածականից յետոյ խօսք առաւ «Իրաւունք և մշակոյթի Ֆորում»ի դատական ատեանի  նախագահ՝ Դոկտ . Փիքելը։ Դատավարութիւնը ներկայացրին մի քանի դերասաններ , որոնց մէջ դեր էր վերցրել նաեւ բեռլինաբնակ Ստեփան Գանթրալեանը։

Հատուածներ Պրոֆ. Թեսա Հոֆմաննի ելոյթից

Լրացաւ 100 ամեակը Բեռլինում տեղի ունեցած քրէական մի դատի , որը ազդակ հանդիսացաւ 1948-ին ՄԱԿի համագումարին։ Այդ դատավարութիւնը ունեցաւ խոր տպաւորութիւն Ռաֆայէլ Լեմքինի վրայ, որը թէեւ որպէս Լեմբէրգ քաղաքում իրաւաբանութեան ուսանող, դատավարութեան ընթացքի մասին իրազեկւում էր մամուլից։ Այդ ճակատագրական դէպքի մասին գրում է Լեմքինը իր կենսագրականում։ «Դատարանը ազատ արձակեց Թէհլերեանին, որը մարդկային բարոյական կարգը բարձր էր գնահատում …. Այդ ժամանակից  սկսեցի մտածել անմեղ մարդկանց սպանութիւնների մասին։ Թէպէտ ես չունէի բոլոր հարցերի պատասխանները, բայց ես զգում էի, որ մի օրէնք պիտի սահմանուի, որպէսզի ցեղային կամ կրօնական սպանութիւնները հրահրած ոճրագործները պատժուեն։ Եթէ այդ առնչութեամբ օրէնքներ լինէին, պետական մեծ ոճրագործութիւններ, ինչպէս Հայերի և Օսմանեան սուլթանութեան միւս քրիստոնեայ ժողովուրդների նկատմամբ կամ խափանուելու էին և կամ ոճրագոծներն էլ պատժուելու էին»։

Լեմքինը իր Հայդելբէրգեան իրաւագէտ պրոֆեսորից տեղեկացաւ, որ գոյութիւն չունի այնպիսի օրէնք, որով դատապարտուէին իր իսկ քաղաքացիների նկատմամբ մի պետութեան ոճրագործութիւնները:

Լեմքինը նկատեց այդ պակասը։ «Եթէ Թէհլերեանը ահաբեկի մէկին, այդ արարքը համարւում  է ոճրագործութիւն, բայց ոճրագործութիւն չէ մի կեղեքող—իշխանաւորի համար, երբ նա միլիոնաւոր մարդկանց է կոտորում։ Այս անտանելի հակասութիւն է»։

Լեմքինի կեանքի մեծ գործը եղաւ նախագծի իրականացնումը որպէս միջազգային համաձայնագիր, որպէսզի խափանի ցեղասպանութիւնը և պատժի ցեղասպաններին։ Նրա ջանքերը իրականացան միայն 2-րդ աշխարհամարտից յետոյ՝ 1948-ին։

Բեռլինի դատավարութիւնը եղաւ առաջինը, որտեղ Հայոց ցեղասպանութիւնը դարձաւ խնդրոյ առարկայ։ Ի հարկէ պրուսական արդարադատութեան և արտաքին գործոց նախարարութիւնները ունէին մեծ շահագրգռուածութիւն, որ Թէհլերեանի դէմ դատավարութիւնը արագ և առանց աղմուկի ունենայ իր աւարտն և այդ պատճառով էլ դատավարութիւնը տևեց միայն երկու օր:

Հայկական ցեղասպանութիւնը վերապրած երկու վկաների ցուցմունքները՝ Գրիգորիս Պալակեան և Քրիստինէ Թէրզիբաշեան,  հաստատեցին Ս. Թէհլերեանի վկայութիւնները

Տարածուած է,  թէ քրէական դատարանը Ս. Թէհլերեանին ազատ արձակեց, քանի որ նա անմեղսունակ էր։ Սա ճիշտ չէ։ Ուշադրութիւն դարձնենք երդուեալների աւագի յայտարարութեանը։

«Պատուով և խղճով հանդէս եմ գալիս երդուեալների Վճիռով։ Ամբաստանեալ Սողոմոն Թէհլերեանը մեղաւո՜ր է 15 մարտ 1921-ին, Շառլոթենբուրգում դիտաւորութեամբ մի մարդու մարդու, Թալաթ Փաշային սպանելու մէջ։ Ոչ , Օթթօ Հայնիքէ, երդուեալների աւագը»։

Լիայոյս ենք ենք, որ շուտով բոլոր ելոյթների լրիւ բնագիրը, գոնէ գերմաներէնով, լոյս կը տեսնի:

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published.

You May Also Like