Դոկտ. Ժիրայր Քոչարեան Բեռլին, Օգոստոս 2016
Թուրքիան և Բաքւի ռեժիմը, անկախ իրենց քաղաքական հանգամանքից, իրականացնում են իրենց վաղեմի ծրագիրը՝Փանթուրքիզմը, «մէկ ազգ երկու պետութիւն»: Այսուամենայնիւ ամենաւտանգաւորը ՀՀ և Լենային Արացախի Հանրապետութեան (ԼԱՀ) գոյութեան համար Իրանի Իսլամական (ԻԻՀ) Հանրապետութեան Ատրպատական նահանգի թրքալեզու զանգուածի յարաճուն թրքականացումն է (20-ից 25 մինչև 30 միլլոն), որոշ թրքամոլ ղեկաւարներ չարաշահելով իսլամը և հակառակ ԻԻՀ քաղաքական ցանկութեանը, հրահրում են այս գործնթացը և հակահայ ատելութիւնը:
«Առան» առցանց տեղեկատուական գործակալութեան յարգելի խմբագիր,
Առդաբիլ քաղաքի հոգևոր պետի՝ «Այաթոլլահ Ամելիի բացայայտումները Իրան-Ադրբէյջանի Հանրապետութեան յարաբերութիւնների առնչութեամբ», ճառի որոշ մասերի հրատարակութիւնը, Ձեր թերթի միջոցով ապացուցում է, թէ, երբ Բաքւի ռեժիմը և իր գործակալները մեղադրում են Իրանին, պարոն Ամելին և Մանսուր Հաղիղաթ Փուռը և իհարկէ Դուք նրանց կողքին, պատասխանում էք Բաքւի գործակալներին և դրա հետ միասին ամենագարշելի մեղադրանքները առանց ներկայացնելու որևէ փաստ, տեղում հայ ժողովրդի գլխին:
Քանի որ Դուք, առ այսօր հրաժարուել էք հրատարակել իմ պատասխանները այս պարոններին, չկատարելով Ձեր ժուռնալիստական բարոյական պարտականութիւնը, ես ճարահատուած թարգմանել և հրապարակել եմ հայերենով, գերմաներէնով, անգլերէնով… սակայն դեռ յոյս եմ փայփայում, գուցէ այս անգամ գիտակցէք Ձեր պատասխանատւութիւնը և հրատարակէք իմ պատասխանը:
Պատասխանի տեքստը ուղղուած հանրութեանը ուղարկում եմ Ձեզ: Իհարկէ ես ի վիճակի չեմ գնահատելու հոգևոր առաջնորդի կրօնական գիտելիքների մակարդակը, սակայն որպէս հայոց պատմութեան և Կովկասի հակամարտութիւնների ուսումնասիրող և մարդու իրաւունքների պաշտպան կարող եմ պատասխանել նրա անհիմն մեղադրանքներին և վիրաւորանքներին Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:
Այսօր, ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ յայտարարութիւնների համար պէտք են ապացոյցներ: Ըստ երևոյթին պարոն Ամելին ներքոյ հնչած հաւակնութիւնների համար, որևէ Փաստ ներկայացնելու կարիք չի զգում:
- Պատերազմի ժամանակ հայերի զինամթերքը մատակարարում էր Ռւսաստանը:
- Զինամթերքի ծախսերը հոգում էր ԱՄՆ-ն, նոյն երկրի հայկական լոբբի միջոցով:
- Մինչ այժմ Սպիտակ Տունը ՀՀ օժանդակել է 2 միլլիառդ դոլլարով, ինչպէս նաև 200 միլլոն դոլլար էլ յանձնել է Լեռնային Արցախի Հանրապետութեանը:
- Միակ երկիրը, որ ցայժմ պաշտօնապէս ճանաչել է ԼԱՀ-ը ԱՄՆ-ն է, որը և մուտքի վիզա է տրամադրում ԼԱՀ-ն քաղաքացիներին:
- Թուրքիան, պատերազմի ողջ ընթացքում, մատակարարում էր ՀՀ հացահատիկն ու սննդամթերքը:
- Թուրքիան մի քանի ուղղաթիռներ չտրամադրեց Բաքւի ռեժիմին, փրկելու խեղճ ժողովրդին:
- Սարքոզին, իր այս վերջին ուղևորութեան ընթացքում դէպի Արցախ, ճանաչեց հայոց ցեղասպանութիւնը:
- Բաքւի ռեժիմի բենզինը հոսում է Հայաստան:
Հետաքրքիր է, փոխարէն Ձեր գործակալութիւնը այս կեղծիքների համար փաստեր պահանջի, հրատարակելով, փորձում է այն հասցնել հասարակութեանը: Դուք որպէս տեղեկատուական գործակալութիւն, շատ լաւ գիտէք, որ ՀՀ զինտեխնիկան, նոյնն էր ինչ մնացել էր ՍՄ ժամանակաշրջանից, սակայն Բաքւի ռեժիմը նավթից ստացած եկամուտների հաշւին, տարեց-տարի յաւելել է իր ռազմական բուդջեն:
Առ ի տեղեկութիւն յայտնեմ, որ Կովկաս իրականութիւն-վերլուծական կայքէջը այդ երկրի զինւորական տարեկան բուդջէն նշում է 1,2016 միլլիառդ և 837 միլլոն մանաթ, որը համեմատած նախորդ տարուայ հետ աւելացել է 59 միլլոն մանաթով կամ 3,3 տոկոսով:
Կայքէջը շարունակում է՝ «Այդ Հանրապետութեան ռազմական բուդջէն շարունակ աւելանում է, թէպէտև նավթի գների անկման պատճառով Բաքուն կանգնած է տնտեսական խնդիրների առջև : Պատասխանը պիտի գտնել ոչ թէ ՀՀ-ն սպառնալիքների մէջ, այլ նրանում, որ Բաքւի վարչախումբը հաւակնութիւն ունի դառնալ ոչ միայնԿովկասի ամենահզօր պետութիւնը , այլ աշխարհի մակարդակով ռազմական ուժ: Իլհամ Ալիևի պետութիւնը, ըստ վիճակագրութեան, դարձել է աշխարհի մեծագոյն զինտեխնիկայի գնորդներից մէկը: Չնչին մասը արտադրում է „ադրբէյջանի պաշտպանական զինտեխնոլոգիան“, կարևոր բաժինը գնւում է Թուրքիայից, ԱՄՆ-ից, Իսրայէլից, Ուկրայինայից, Փաքիստանից, Բելոռուսիայից և Ռուսաստանից»:
Այս փաստերի ներկայացումից յետոյ, որոնք բերուած են մի իրանական վերլուծական-լրատուական կենտրոնից, պարոն Ամելիի հաւակնութիւնները «ԱՄՆ-ից 2 միլլիառդ օգնութիւնը ՀՀ-ը և 200 միլլոն դոլլարը ԼԱՀ-ը», ինչպյս նաև «ԱՄՆ-ի պաշտօնական ճանաչումը» և կամ «Սարքոզիի այցելութիւնը ԼԱՀ», ոչ միայն իրականութիւն չեն, այլ զաւեշտական են հնչում: Ոչ մի խելքը գլխին մարդ չի կարող հաւատալ այս սուտերին:
Ոչ մի կասկած, որ պարոն Ամելին իրաւասու է Բաքւի պարագլուխներին քննադատել, սակայն նրանց լկտիութիւնը ապացուցելու համար, պէ՞տք է ստերի մի ամբողջ հիւսուացք: Թէպէտև թուրքերի անպայման օժանդակութիւնը Բաքւի ռեժիմին և նրանց վաղեմի ատելութիւնը հայերի նկատմամբ, ոչ ոք չի կասկածում և նրանք բերում են ռազմական ամենամեծ նպաստը Բաքւին, սակայն պարոն Ամելին հաւակնում է յայտարարել՝ „Թուրքիան ողջ պատերազմի ընթացքում մի քանի ուղղաթիռ չտրամադրեց Բաքւին (թէպէտև այս լուրը ինքնին նորութիւն է), փրկելու ադրբէյջանցիներին“, սակայն գործնականում ո՞ր օդային տարածքով էին ուղղաթիռները հասնելու Ադրբէյջան:
Պարոն Ամելին հակառակ իր յայտարարութեանը «պատերազմի ընթացքում Թուրքիան մատակարարում էր ՀՀ հացահատիկ-սննդամթերքը», քաջատեղեակ է, որ Թուրքիան 1993-ից միացել է Բաքւի կողմից ՀՀ տնտեսական շրջափակմանը: ՀՀ իր սննդա-ապրանքային փոխանակումը կատարում է Վրաստանի և Իրանի բաց սահմաններով:
Յաւելենք, որ Արցախը հինաւուրց հայանիստ և Հայաստանին պատկանող տարածք է, ապացուցելն աւելնորդ է : «Խամսայի մելիքութիւնները», (Արցախի հինգ մելիքութիւնները, Սաֆաւիների անկումից մինչև Ռուս-Իրանական պատերազմները), որը Արցախի և իր հայ իշխանութիւնների պատմութիւնն է 1522-1800թթ., վերջերս թարգմանւել և հրատարակուել է Իրանում:
Արցախն ու Նախիջևանը միայն բոլշևիկների ցանկութեամբ բռնակցուեց «Ադրբէյջանական Սոցիալիստական Հանրապետութեանը», այդ թուականից ի վեր հայերը դիմել են շարունակ բողոքների և պահանջել վերադարձնել տարածքները: ԹԷ ինչու՞ Ս. Միութիւնը հակառակ տեղաբնիկների կամքին, այդ երկու տարածքները յանձնեց Հայաստանի «մրցակցին», երկար-բարակ պատմութին է , որի գլխաւոր պատճառը բոլշևիկեան «մրցակցութեան և երկպառակութեան» քաղաքականութիւնն է:
Մի ուրիշ ցայտուն օրինակ՝ Սամարղանդի և Բուխարա քաղաքների յանձնումը Ուզբեքստանին, թէպէտև այդ երկու քաղաքների գերակշռող բնակչութիւնը թաջիքներ են:
Հիմա, որ Արցախահայութեանը յաջողուել է , ատամով ու եղունգով փրկել իր Հայրենիքը Բաքւի փան-թուրքիստ վարչախմբից, ուրախութիւն է պատճառել աշխարհի արդարասէր մարդկանց, ի հարկէ ոչ ոք չի սպասում, որ պարոնայք Ամելին ու Հաղիղաթ Փուռը նոյնպէս ուրախանան:
Սակայն այս պարոնայք և իհարկէ Ձեր լրատուական կենտրոնը, եթէ մտահոգուած լինէիք իրանի շահերով, պիտի ուրախանայիք, որ Լեռնային Արցախը էլ չի գտնւում Բաքւի հսկողութեան տակ, որը, լրտեսական նպատակով կտրամադուէր Իսրայէլի կառավարութեանը:
Սակայն մի կարևոր հանգամանք ևս, տառապած արցախահայութեան մեղքը ի՞նչ է , որ անկախութեա՞ն են ձգտում, կամ որ մուսլմաններ չե՞ն, իրաւունք չունե՞ն իրենց խլուած իրաւունքները պահանջե՞լ: