Ինքնաթիռը առանց հայ գերիների

Կարեն Մկրտչյան, Երևան, 8 Ապրիլի 2021

Հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու նպատակով Բակու մեկնած ինքնաթիռն Ադրբեջանից Հայաստան վերադարձավ առանց հայ գերիների։ Ըստ աղբյուրների, օդանավում եղել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են, իսկ Տիգրան Ավինյանի գրասենյակից մեկնաբանել են` «Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է»…

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, թե նոյեմբերի 10-ից հետո արդեն փոխանցել են բոլոր հայ գերիներին:

Ըստ այդ երկրի ԱԳՆ ղեկավարի` ռազմագերիների հարցն արդեն լուծված է ու թեման փակ է, բոլոր հայ գերիներն էլ վերադարձվել են եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ծնողները օդանավակայանում սպասում էին, իսկ դատարկ օդանավի մասին իմացան միայն օդանավը վայրէջք կատարելուց հետո։

Շշմելու աստիճանի անփութություն։ Ինչու՞ այդքան ծնողներ բերեցիք օդանավակայան կամ ինչու՞ ավելի շուտ չասացիք, որ ոչ մի ռազմագերի չի վերադառնում։ Սրանք որտեղի՞ց եկան մեր գլխին։

 

1 comment
  1. What does International Red Cross Committee say? They have used Artsakh war for fundraising, now we expect some results.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

ՈՂՋՈՅՆ…

Սիմոն Սիմոնեանի Մահուան Երեսնամեակին Առիթով  Ասատուր Կիւզելեան, Լոնտոն, 11 Մայիս 2016 Ողջոյն… Դարերու խորքէն եկող բարեւելու այս եղանակին…
Read More