Click for the Armenian text (Հայերէն)
The branches of Modernism (Avant-garde) are the most large-scaled in the fine arts, raising originally different and often contradictory responses. They reflect the social, political and ideological-spiritual issues of their period, at the same time representing the current historical-artistic situation. The artists’ qualification and inclusion into different branches are in essence conditional, as almost all the representatives of Modernism have experimented in many trends, seeking for opportunities to express their own style, ambitions and world outlook. So, it is really complicated to make definite conclusions in which branch of Modernism this or that artist belonged. Nevertheless, the fact remains that the modernists rejected “copying” of reality, aspiring to depict the indescribable, as well as to raise the curtain covering the spiritual essence of the real world. According to the German expressionist Franz Marc, reality is hidden behind the veil of visibility.
Click for the Armenian text (Հայերէն)
The branches of Modernism (Avant-garde) are the most large-scaled in the fine arts,
The majority of above-mentioned trends were clearly planned movements, carried by artists in formed groups and through declarations; some also published magazines and cultivated their own philosophy expressing their world outlook. Based on all those declarations, the unifying feature of these trends was rejection of cultural heritage, tendency to resign from the Classical art, the supreme role of principle of subjectivity, and often the supremacy of form over content in creations of art.
Some of these trends inclined on formalism and imaginary-figurative thinking (Surrealism, Fauvism), and the rest-on chaotic and abstract art (Abstractionism). The
Մոդեռնիզմը՝ ընդվզում անցյալի դեմ
Անի Մարգարյան, Երևան, 6 Օգոստոս 2011
Մոդեռնիզմի (Ավանգարդի) ուղղությունները, թերևս, ամենամասշտաբայինն են կերպարվեստում, որոնք առաջացրել են ամենաբազմազան ու հակասական արձագանքներ: Դրանք արտացոլում են իրենց ժամանակաշրջանի սոցիալական, քաղաքական և գաղափարական-հոգևոր խնդիրները` այս կամ այն կերպ ներկայացնելով ժամանակի պատմագեղարվեստական իրավիճակը: Արվեստագետների որակավորումը և բաժանումը տարբեր ուղղությունների շատ իմաստներով պայմանական է: Մոդեռնիզմի գրեթե բոլոր ներկայացուցիչներն իրենց ուժերը փորձել են տարբեր ուղղություններում` սեփական ոճի և սեփական աշխարհայացքի ու ձգտումների արտահայտման հնարավորություններ փնտրելով: Ուստիև, բավականին բարդ է ճշգրտորեն որոշել, թե որ ուղղության մեջ է տվյալ արվեստագետը լիովին վերագտել իրեն: Այնուհանդերձ, կարելի է փաստել, որ մոդեռնիստները մերժում էին բնօրինակի «պատճենումը»` ձգտելով պատկերել անպատկերելին և բարձրացնել շրջապատող աշխարհի ոգեղեն էությունը ծածկող վարագույրը: Իրականությունը, ըստ գերմանացի էքսպրեսիոնիստ Ֆ. Մարկի, թաքնված է տեսանելիության ծածկի տակ:
Ըստ էության, մոդեռնիստները խզում էին անցյալի հետ ունեցած կապերը. անգամ անտիկ արվեստը նրանց համար հոգևոր ու էսթետիկական որևէ հիմք չէր հանդիսանում, փոխարենը արվեստագիտական շրջանակներում մեծանում է հետաքրքրասիրությունն աֆրիկյան, ճապոնական և չինական մշակույթների նկատմամբ, որտեղ էլ ոճավորումն ու հարթապատկերային լուծումները հակադրվում էին եվրոպական դասական նկարիչների աշխարհայացքին: Էքսպրեսիոնիզմը և դադաիզմը, աբստրակցիոնիզմը և կուբիզմը, ֆուտուրիզմը և սյուրռեալիզմը, որոնք բոլորն էլ մոդեռնիզմի ուղղություններն են, ծագել են աշխարհի տարբեր երկրներում, և նրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է բացառիկությամբ ու ասես մրցում ավելի վաղ առաջացած ուղղությունների հետ: Մոդեռնիզմի հայտնի գիտակ Մ. Ռեյնի խոսքերով «շարժումն ընթանում է ընդհանուր շղթայով, ինչպես մի երևույթի ռեակցիան մյուսի վրա: Կուբիզմը հակադրում է իրեն ֆովիզմին, նեոպլաստիցիզմը` ֆուտուրիզմին, դադաիզմը` էքսպրեսիոնիզմին և այլն: Այնուամենայնիվ, դրանք բոլորը ծագում են միմյանցից և կազմավորում մի կապակցված ամբողջություն»:
Նշածս ուղղություների մեծ մասը հստակ ծրագրված շարժում էր, որն իրականացվում էր ձևավորված խմբի անդամ արվեստագետների ու կազմած հրովարտակների միջոցով, մի մասն էլ հրատարակում էր ամսագրեր և մշակում իրենց աշխարհընկալումն արտահայտող փիլիսոփայություն: Համաձայն հենց այդ հրովարտակների` այս բոլոր ուղղություններին միավորում է մշակութային ժառանգության բացասումը, դասական արվեստից հրաժարվելու միտումը, սուբյեկտային սկզբունքի գերիշխող դերը, հաճախ ստեղծագործության ձևի (ֆորմայի) գերակայությունը բովանդակության նկատմամբ:
Ուղղությունների մի մասը տուրք էր տալիս ֆորմալիզմին ու պատկերային մտածողությանը (սյուրռեալիզմ, ֆովիզմ), մյուս մասն էլ` քաոսային ու վերացական նկարչությանը (աբստրակցիոնիզմ): Կարևոր էր երևակայության ու ենթագիտակցության դերը արվեստի գործ ստեղծելու հարցում, նաև ստեղծագործության գաղափարը, որը հնարավորինս նորարարական ու ապշեցուցիչ պետք է լիներ, հաջողության առաջնային գրավականը «ով կստեղծի առաջինը» միտումն էր, Մալևիչն առաջինը ստեղծեց Սև ուղղանկյունը, Մունկը` Ճիչը, Մարսել Դյուշանը` Բեղերով Մոնա Լիզան, Դալին` Հոսող ժամացույցները և այլն: Նկարիչների ստվար մի զանգված էլ նորարարական էր ոչ թե ստեղծագործության գաղափարով, այլ տեխնիկայով ու արտահայտչամիջոցներով (Ջեքսոն Պոլաք, Հանս Արպ): Նկարի շրջանակներից դուրս եռաչափ տարածության մեջ արվեստ արարելու ձգտումները հանգեցրին կոլաժի, մերցի, Ready Made-ի և ամենատարբեր գեղարվեստական լուծումներով լուծումներով աչքի ընկնող մանեկենների ստեղծմանը, որոնք կտավների հետ միասին ներկայացվում էին ցուցասրահներում:
Մոդեռնիստների աշխատանքներն ընդհանրացնող հիմնական գաղափարը կարելի է արտահայտել աբստրակցիոնիստ Ր. Ռաուշենբերգի խոսքերով. «Ես չեմ ցանկանում որևէ էսթետիկա կամ փիլիսոփայություն արտահայտել, ես չեմ ցանկանում ներկայացնել կամ արտացոլել իմ ժամանակաշրջանը, ես պարզապես ուզում եմ նկարի շրջանակում պարփակված սեփական փոքրիկ աշխարհս ստեղծել»: Ճիշտ է` մոդեռնիստական ուղղությունների ծագման ու զարգացման համար նպաստավոր հող հանդիսացան երկու աշխարհամարտերը, որոնք ինքնին հեղաշրջում էին հասարակական մտածողության համար, սակայն իրականում նշածս բոլոր ուղղություններն էլ այս կամ այն կերպ զուգահեռներ, քիչ թե շատ առնչություն ունեին անցյալի մշակութային ժառանգության հետ, քանզի դատարկ տեղում որևէ արժեքավոր ու մնայուն գործ ստեղծելը խիստ բարդ է ու գրեթե բացառելի: Եթե առաջնորդվենք այն համոզմունքով` ըստ որի յուրաքանչյուր արվեստ արտացոլում է իրեն իսկ ստեղծող հասարակության մտածողությունն ու իր ժամանակի շունչը, ապա մոդեռնիզմը միավորում է խիստ արտահայտված անհատականությունների` չենթարկվելով որևէ օրինաչափությունների ու սահմանափակումների:
Click on a picture below to enlarge: