Մարիամ Մուղդուսյան, Տորոնտո, 16 Նոյեմբեր 2020
«… Արդ, մեր երկիրն սկզբեն եղել է կռվախնձոր արշավող ու շրջակա հզոր պետությանց աշխարհակալության ճանապարհի վերա և պահել է ցարդ նույն վիճակը։ Մենք այժմ իրապես ռուսաց շահի առարկան ենք. մեր երկիրն արդեն որոշված է, այսօր կամ վաղր ռուս պետության բաժին դառնալու…
Ես չե՛մ կարող մտքես անցընել, որ ռուս կառավարությունը իր շահերը զոհե մեզ. զի նա չէ կարող թույլ տալ, որ այս բաժինն ավելի լավ վիճակ ունենա, քան իր երկրի հայերը, ուրեմն մի՛շտ ձգտելու է պահել մեզ (եթե իրան չմիանանք) իրան կարոտ վիճակի մեջ, որպեսզի ապագա գրավման ձեռնտու տարր հանդիսանանք, արդեն մեր մեծ ջարդերն ապացույց են ասածներիս։ Ռուս թերթերն էլ ճիշտ այս կետն է, որ շարունակ շեշտում են, թե մեր փրկությունը կռելու և կոփելու ենք Փերպուրկի [Պետերբուրգի] պարիսպներու դռներուն առաջ, ա ՛յս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով Գևորգ Դ. կաթողիկոսին զգուշացնելով․․․․
․․․․Պետք է նախ բոլոր հայերը խմբվեն մեկ տերության, մեկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապես և նյութապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերե մեզ մեծ ազատությունը. շտապելով, աոաջինը չառած երկրորդ քայլի դիմելով բոլորովին պիտի կորչենք, տաճիկէն ոչ մի հույս մի՛ ունենաք, մի՛ սպասեք, նորա ուղեղը քարե ժայռից է, զարգացման անընդունակ, լոկ փշրվելու համար պիտանի և ոտքի տակը սալահատության հարմար։
Չպետք է բաժանվենք, չպե՛տք է խաբվենք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներեն, միանալու ենք և գործնական ճամփան բռնելու՝ ըստ իս, աոաջին քայլն է բոլոր հայությունն ամփոփել ռուսի իշխանության տակ, երկրորդ քայլն է տնտեսապես ու բարոյապես, զուտ ազգային, առանց օտարեն ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու զարգանալ. երրորդ քայլն արդեն ինքը ռուս հեղափոխությունն է, որ պիտի անե, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլեն, սակայն պատրաստվելով, լեհերու պես զուտ ազգային շավիղը բռնելով. եվրոպական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևին տակ կկիզվեն։
Ես վախ չունիմ, թե ռուս կառավարության մեջ կհալենք, որքան ալ որ հալենք, այնուամենայնիվ մեր ինքնագիտակցությունը զարթնած է և եթե խելոք շարժվենք` կվաստկենք, ես այս կարծիքն ունիմ…
Համբույր ե կարոտով`
Քույդ Կոմիտաս վարդապետ»:
1912 թվականին Կոմիտաս Վարդապետի կողմից գրված նամակն Արշակ Չոպանյանին (կրճատումներով)

Վերջին 14 տարիներին առիթներ եմ ունեցել լինելու ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական բազմաթիվ, գրեթե բոլոր երկրներում։ Մարդու իրավունքների հաստատության (ինստիտուտ) կայացածությունն Արևմուտքում, ապահովության, արդարության զգացումը, կյանքի բարձր որակը, որն անմիջականորեն կապված է այս հաստատությունների հետ, համոզել էին, որ Հայաստանի միակ առաջընթացը Արևմուտքն է, արևմտյան արժեքները։ Խորապես հավատացած եմ եղել, որ մարդու իրավունքների կայացումը բարձրագույն արժեք է, և որ այն Հայաստանի միակ ու ճշմարիտ ուղին է։ Կյանքիս վերջին 6 տարին ամեն օր ու ժամ նվիրված է եղել ժողովրդավարության հաստատմանը՝ մշակույթի գործիքակազմով։
Երկուս ու կես տարվա ընթացքում Հայաստանն իսկապես ուներ առաջընթաց այս իմաստով, և դրա վառ ապացույցն էր նաև հեղափոխությունը՝ ոչ բռնի, թավշյա։
Հետհեղափոխական օրերին արևմտյան երկրների ղեկավարներ եկան Հայաստան, Հայաստանն ամենաժողովրդավարական երկրներից ճանաչվեց, տարվա երկիր հռչակվեց, մի խոսքով, եվրոպական ազատությունների շունչն զգացվեց մեր երկրում՝ Երևանի փողոցներում՝ գինու բացoթյա սրճարաններում փարիզյան գողտրիկություն, ամստերդամյան անհոգություն կար։ Մենք մեզ մի մեծ եվրոպական քաղաքակրթության մի մասն էինք զգում, ինչու ոչ, նաև ապահով․ մենք եվրոպական քաղաքակրթության մի մասն ենք այլևս, և ռուսական զինվորի կոշիկը մնաց արևմտյան բարձր արժեքների ծանր քողի տակ՝ մոռացնելով մեզ դրա՝ կոշիկից կացին դառնալու սաստիկ առանձնահատկության մասին։
Մեզ թվաց՝ մենք սուվերեն պետություն ենք, որ մենք անպարտ ենք, հզոր բանակ ունենք, ունենք մշակույթ, մեր ոգին, մեր ոգի՛ն է անպարտելի, ու ներփակվեցինք մենք մեր երջանկության մեջ՝ ընկղմվելով ինքնահիացման մեջ։
Սեպտեմբերին եկավ «ռեալ պոլիտիկը»։ Մեր կյանքը հիմնովին փոխվեց, և եվրոպական արժեքները՝ մարդու իրավունքները, մեր բազմադարյա մշակույթը և այլնը հօդս ցնդեցին։ Պատերազմն իր ծավալով, կիրառված մեթոդներով աննախադեպ էին։ ՆԱՏՕ-ի զորքն Ադրբեջանի, վարձկանների, ահաբեկիչների հետ հարձակվել էր մեր 18 տարեկան երեխաների վրա։ Ողջ աշխարհի աչքի առաջ իսրայելական, թուրքական, ուկրաինական և այլ երկների զենքն ու զինամթերքն ուղղակի անձրևի նման տեղացին մեր գլխին՝ կարկուտի նման ուղիղ 44 օր։ Մենք մնացել էինք մեր քաղաքակրթությամբ, մեր բարձր մշակույթով մենակ, որը զենք չդարձավ ու վահան չդարձավ՝ փրկելու մեր հայրենիքը։ 2018 թ․ Երևանի փողոցներում Փաշինյանի հետ սելֆի անող Անգելա Մերկելը, Փաշնինյանի հետ գուլպաներով լուսանկարհանվող ու մինչև ականջները ժպտացող Ջասթին Թրյուդոն, Ֆրանսուա Մակրոնը, մի խոսքով բոլորը դարձան անհասանելի, թաքնվեցին հազար անթափանց վարագույրի հետևում։ Հասանելին միայն ռուսական սապոգն էր, որ հանկարծ դարձավ․․․ Կացին՝ մեզ մեզնից բաժանող, բայց այնպես, որ իր շահերին ոչ մի կերպ չհակասի։ Ռուսական մամուլը կարդալու ուժ չկա, բայց հիմնականում այն միտքն են առաջ տանում, թե լավ եղավ, Եվրոպա՞ էիք ուզում, դե թող գար, օգներ։ Եվ, իրապես, ո՞ր արևմտյան երկիրը մեզ օգնության եկավ։
Կարճ ասած, մնաց միայն Ռուսաստանը, որն իր շահերից ելնելով՝ խնայեց մի փոքր Հայաստան մինչև անհայտ ժամանակ։ Հակառուսական տրամադրությունները, բնականաբար, իրենց գագաթնակետին են։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ՌԴ և Թուրքիա վերստին կիսեցին Հայաստանը, և բողոքի սայրն ուղղված է դեպի ՌԴ, որը ոչ մի կերպ, երբեք չի հանդուրժի անկախ պետականությամբ Հայաստան։ Մյուս կողմից, Թուրքիան նույնպես չի հանդուրժի, հետևաբար, մենք, լինելով ընտրության առաջ՝ Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան, արդեն քանի դար է՝ ընտրում ենք երկրորդին։ Միայն որովհետև տարբերակ չունենք։

Այո, ազնիվ լինենք, մենք երբեք ավելի արևմտամետ իշխանություն չենք ունեցել, բայց արդյո՞ք Արևմուտքի երկրներից որևէ մեկը որևէ կերպ արձագանքեց։ Ի՞նչ անենք մենք, եթե այս ոխերիմ բարեկամից ազատվելու որևէ հնարավորություն չկա, և արդյոք երբ Արևմուտքը հնարավորինս անում է, որ իր արժեքները տարածվեն Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում, այդ արժեքները պաշտպանելու որևէ գործիքակազմ, որևէ գործնական միջոց ձեռնարկում է։ Ադրբեջանը, որտեղ մարդու իրավունքների ոտնահարման մասին հարյուրավոր, հազարավոր դեպքեր են հայտնի, որտեղ ժողովրդավարության հետքն անգամ չկա, պարզվեց՝ շատ ավելի պաշտպանված է նույն Արևմուտքի կողմից, քան մենք, որտեղ խոսքի ազատության իրավունքն իրապես գործում է, որտեղ տեղի է ունեցել անարյուն հեղափոխություն, մի խոսքով որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը շատ ավելի լավ վիճակում է, քան Ադրբեջանում կամ Թուրքիայում է։
Եվ ո՞վ է մեզ համար ավելի ցանկալի․ բարեհամբույր, բայց երբեք օգնության չեկող Արևմու՞տքը, թե՞ իր էությունը գոնե չթաքցնող Ռուսաստանը։
Ես, որ մշտապես մտածել եմ՝ ռուսական սապոգի տակից պետք է դուրս գալ, սկսում եմ հռետորական հարց տալ․ իսկ մենք դրանից բացի այլ տարբերակ ունե՞նք։ Եվ որքան հեշտ է Արևմուտքից խոսել, թե որքան վատն է Ռուսաստանը, իսկ հայերս՝ ռուսականացված, երբ Արևմուտքում ես, երբ գերու կարգավիճակում չես եղել։ Ուրիշ տարբերակ կա՞ր։ Կոմիտասի՝ Չոպանյանին ուղղված նամակից 100 տարի է անցել, բայց մենք դեռ մնացել ենք այդ նույն իրականությունում՝ երկու կայսրությունների արանքում՝ որպես կոկորդում մնացած ոսկոր Թուրքիայի համար։
100 տարի անց վերստին հավաստիանում ես, որ մեծ Կոմիտասը նաև քաղաքականությունն է ճիշտ ընկալել․ «․․․ եվրոպական մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևին տակ կկիզվեն»։
2 comments
Excellent article, it was a pleasure to read about the insights of Father Gomidas from a hundred years ago, I was unaware of his geopolitical acumen.
That being said, it’s sad that a war was required for our pro-western youth to understand that the west has its own interests and that you will never get brownie points/candies for being nice (democratic, respectful of human rights, etc). It took a war to understand that the annihilation of the western Armenian civilization is still to be recognized by western superpowers (US, UK), let alone addressed with even symbolic compensations. It took a war to look around the world and see the number of bad guys and ‘undemocratic’ countries that the west shakes hands with, smilingly. It took a war to remember that most of our youth was also staunchly pro-western (mostly pro-French, British, German, etc) before the genocide and that help or reparation didn’t come to us during or even after the war was over and Ottomans defeated.
Therefore, through all this mess today, the author can be sure of one thing: sooner than later the Armenian youth will again rally around beautiful western ideals and take on their shoulders the burden of defending those values, even if that causes Armenia’s final extinction. The hope that the New York Times, the Globe and Mail, the Guardian, the LA Times, and other western media will write nice articles about Armenia – and thus enlarge the long list of moral victories of the Armenian people – will be impossible to resist. What really matters is not Armenia’s interest but to shake hands with a smiling German/American/Canadian/Brit and be told that we are liked, because we’re the good guys … and that they like our food. No price is too high for that smiling selfie in NYC, London, or Paris!
Սքանչելի և իրապաշտ յօդուած մը եւս Մարիամ Մուղդուսեանի կողմէ գրուած: