ԱԱՀ-ի Խօսքը Էրտողանի Ուղերձին Առիթով

Արևմտահայոց Ազգային Համագումարի յայտարարութիւնը Թուրքիոյ վարչապետ Էրտողանի ցաւակցական ուղերձի վերաբերեալ

Խփէք արեւելհայերէն ընթերցելու համար, իսկ թրքերէն  այստեղ

2014 թ. ապրիլի 23-ին, Թուրքիոյ Հանրապետութեան վարչապետ պարոն Ռեճեփ Թայիփ Էրտողանը ցաւակցական խօսք յղեց Առաջին աշխարհամարտի ընթացքին Օսմանեան կայսրութեան հայ ազգաբնակչութեան ժառանգներուն՝ «20-րդ դարու սկզիբին առկայ պայմաններուն տակ իրենց կեանքը կորսնցուցած հայերուն հանգստութեան մեջ պառկիլ կը ցանկանք ու անոնց թոռներուն ցաւակցութիւն կը յայտնենք»:

NCWA Consultative meeting, 13 May 2014, Yerevan

Արեւմտահայոց Ազգային Համագումարը այս ելույթը կը համարէ առաջին քայլ, եւ ինչպես չինացի փիլիսոփայ Լաո Ցզեն կ՛ըսէ «1000 մղոնանոց ուղեւորութիւն մը կը սկսի մէկ քայլով»: Բնականաբար, այս քայլը չի պատասխաներ եւ չէր կրնար պատասխանել արեւմտահայոց՝ Օսմանեան կայսրութեան նախկին հայ քաղաքացիներու բոլոր ակնկալիքներուն, սակայն մենք յույսով ենք, որ այս ելույթէն ետք Թուրքիոյ քաղաքացիական հասարակութեան եւ մեր միջեւ ստեղծուած կառուցողական երկխօսութեան կը միանան նաեւ Թուրքիոյ իշխանութիւնները:

Արեւմտահայոց Ազգային Համագումարը նպատակ կը հետապնդէ հաստատել արդարութիւն արեւմտահայոց իրաւունքներու վերականգնման, կրած վնասներու հատուցման, պատմական հայրենիք վերադարձի լիիրավ պայմաններու ստեղծման համար:

Վարչապետ Էրտողանի վարչակարգը եւ յատկապես Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմետ Տավուտօղլուն Օսմանեան կայսրութեան հայ քաղաքացիներու տեղահանութիւնը որակեր են «սխալ եւ անմարդկային»: Օսմանյան կայսրութեան իթթիհատական կառավարութեան ցեղապաշտական, ազգայնամոլական կանխամտածուած քաղաքականութեան որպէս արդյունք մինչև 1915 թ. Օսմանեան կայսրութեան մէջ ապրող երկուքուկէս միլիոն հայերը ենթարկուած են բռնի տեղահանման, առանց սեռի ու տարիքի խտրութեան, զանգուածային կոտորածներու, բռնի ուծացման եւ ունեցուածքի զրկման: Օսմանեան կայսրութեան փլուզումէն ետք, Հանրապետական Թուրքիան շարունակեր է համակարգուած եղանակով աւարտին հասցնել արեւմտահայութեան հայրենազրկման եւ ունեցուածքի զրկման գործընթացը:

Այսօր արեւմտահայութիւնը, Օսմանեան կայսրութեան նախկին հայ քաղաքացիներու ժառանգները, ամէն բանէ աւելի Թուրքիոյ իշխանություններէն կ՛ակնկալեն կառուցողական երկխօսութիւն արեւմտահայերու ներկայացուցիչներու հետ: Այս իմաստով, Թուրքիոյ ժողովրդավարացման համար պայքարող այդ պետութեան քաղաքացիական հասարակութենէն առաջիկային կը սպասենք նոր եւ շօշափելի քայլեր, ինչպէս օրինակ, Թուրքիոյ սահմանադրութեան ազգություններու մասին 66-րդ յօդուածի բարեփոխում, թրքական քրէական օրենսգիրքի 301-րդ տխրահռչակ յօդուածի վերացում եւ Հայաստանի Հանրապետութեան հետ (առանց նախապայմաններու) պետական սահմանի վերաբացում, մանաւանդ որ Հայաստանի Հանրապետութեան մէջ այսօր կը բնակին աւելի քան մէկ միլիոն արեւմտահայերու ժառանգներ:

Թուրքիոյ փոխվարչապետ Պեշիր Աթալայի կողմէ 2014 թ. ապրիլի 30-ին՝ վարչապետ Էրտողանի յայտարարության մասին ուղերձի տրամաբանութեան համապատասխան, Արեւմտահայերու Ազգային Համագումարը նույնպէս կ̓ուզէր հաւատալ, որ Եւրոմիութեան կազմի մէջ մտնելու նպատակով ընթացող Թուրքիոյ ժողովրդավարացման գործընթացներուն զուգահեռ, ան վերջապէս կը սկսի արեւմտահայութեան շահերու ճանաչման եւ անոնց իրաւունքներու վերականգնման երկար ու բարդ գործընթացը: Կը տեղեկացնենք, որ սպասուելիք փոփոխություններուն ընդառաջ Արևմտահայոց Ազգային Համագումարի անունէն կը պատրաստուի եւ շուտով կը հրապարակուի Թուրքիոյ իշխանություններուն ուղղուած պահանջագիրը:

Արեւմտահայոց Ազգային Համագումար 14 մայիս, 2014 թ.

*****

Արևմտահայոց Ազգային Համագումարի հայտարարությունը Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձի վերաբերյալ

2014 թ. ապրիլի 23-ին, Թուրքիայի Հանրապետության վարչապետ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական խոսք հղեց Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության ժառանգներին՝ «20-րդ դարի սկզբում առկա պայմաններում կյանքը կորցրած հայերը հանգստության մեջ պառկելուն ենք կամենում ու նրանց թոռներին ցավակցություն ենք հայտնում»:

Արեւմտահայոց Ազգային Համագումարը այս ելույթը համարում է առաջին քայլ, և ինչպես չինացի փիլիսոփա Լաո Ցզեն է ասում՝ «մի 1000 մղոնանոց ուղևորություն սկսում է մեկ քայլով»: Բնականաբար, այս քայլը չի պատասխանում և չէր կարող պատասխանել արևմտահայոց՝ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների բոլոր ակնկալիքներին, սակայն մենք հուսով ենք, որ այս ելույթից հետո Թուրքիայի քաղաքացիական հասարակության և մեր միջև ստեղծված կառուցողական երկխոսությանը կմիանան նաև Թուրքիայի իշխանությունները:

Արևմտահայոց Ազգային Համագումարը նպատակ է հետապնդում հաստատել արդարություն արևմտահայոց իրավունքների վերականգնման, կրած վնասների հատուցման, պատմական հայրենիք վերադարձի լիիրավ պայմանների ստեղծման համար:

Վարչապետ Էրդողանի վարչակարգը և հատկապես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների տեղահանությունը որակել են «սխալ և անմարդկային»: Օսմանյան կայսրության իթթիհատական կառավարության ցեղապաշտական, ազգայնամոլական կանխամտածված քաղաքականության արդյունքում մինչև 1915 թ. Օսմանյան կայսրության սահմաններում ապրող երկուսուկես միլիոն հայերը ենթարկվել են բռնի տեղահանման, առանց սեռի ու տարիքի խտրության զանգվածային կոտորածների, բռնի ուծացման և ունեզրկման: Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Հանրապետական Թուրքիան շարունակել է համակարգված եղանակով ավարտին հասցնել արևմտահայության հայրենազրկման և ունեզրկման գործընթացը:

Այսօր արևմտահայությունը, Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգները, ամեն բանից առավել Թուրքիայի իշխանություններից ակնկալում են կառուցողական երկխոսություն արևմտահայերի ներկայացուցիչների հետ: Այս իմաստով, Թուրքիայի ժողովրդավարացման համար պայքարող այդ պետության քաղաքացիական հասարակությունից առաջիկայում սպասում ենք նոր և շոշափելի քայլեր, ինչպես օրինակ, Թուրքիայի սահմանադրության ազգությունների մասին 66-րդ հոդվածի բարեփոխում, թուրքական քրեական օրենսգրքում 301-րդ տխրահռչակ հոդվածի վերացում և Հայաստանի Հանրապետության հետ (առանց նախապայմանների) պետական սահմանի վերաբացում, մանավանդ որ Հայաստանի Հանրապետությունում այսօր բնակվում են ավելի քան մեկ միլիոն արևմտահայերի ժառանգներ:

Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայի կողմից 2014 թ. ապրիլի 30-ին՝ վարչապետ Էրդողանի հայտարարության մասին ուղերձի տրամաբանությանը համապատասխան, Արևմտահայերի Ազգային Համագումարը նույնպես կուզենար հավատալ, որ Եվրամիությանը ինտեգրման նպատակով ընթացող Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացներին զուգահեռ, այն վերջապես կսկսի արևմտահայության շահերի ճանաչման և նրանց իրավունքների վերականգնման երկար ու բարդ գործընթացը:

Տեղեկացնում ենք, որ սպասվելիք փոփոխություններին ընդառաջ Արևմտահայոց Ազգային Համագումարի անունից պատրաստվում է և շուտով կհրապարակվի Թուրքիայի իշխանություններին ուղղված պահանջագիրը:

Արևմտահայոց Ազգային Համագումար, 14 մայիսի 2014 թ.

*****

 Türkiye Başbakanı Erdoğan’ın taziye mesajına ilişkin

Batı Ermenileri Ulusal Kongresi’nin bildirisi

Türkiye Başbakanı Sayın Recep Tayyip Erdoğan, 23 Nisan 2014’te, Birinci Dünya Savaşı sırasında hayatını kaybeden Osmanlı İmparatorluğu vatandaşı Ermenilerin varislerine taziyede bulundu: “20. yüzyılın başındaki koşullarda hayatlarını kaybeden Ermenilerin huzur içinde yatmalarını diliyor, torunlarına taziyelerimizi iletiyoruz.”

Batı Ermenileri Ulusal Kongresi bu açıklamayı bir ilk adım olarak değerlendiriyor, tıpkı Çinli filozof Lao Tzu’nun dediği gibi; “Binlerce millik bir yolculuk bile, tek bir adımla başlar.”

Bu adım, Osmanlı vatandaşı Ermenilerin bugünkü varisleri olan Batı Ermenilerinin tüm beklentilerini elbette karşılamıyor, fakat, Türkiye sivil toplumu ile başlattığımız yapıcı diyaloga, bu konuşmanın ardından Türkiye’nin yetkili makamlarının da katılmasını ümit ediyoruz.

Batı Ermenileri Ulusal Kongresi, adaletin sağlanması ve Batı Ermenilerinin haklarının iade edilmesi, zararlarının telafi ve tazmin edilmesi, tarihsel yurtlarına geri dönebilmeleri için gereken tüm koşulların sağlanması doğrultusundaki iradesini vurgulamaktadır.

Başbakan Erdoğan’ın kabinesi ve bilhassa Türkiye Dışişleri Bakanı Ahmet Davutoğlu, Osmanlı Ermenilerinin tehcir edilmesini “yanlış ve insani olmayan” bir adım olarak nitelendirdi.

Osmanlı İmparatorluğu’nun İttihat ve Terakki hükümetinin 1915’e dek bilinçli bir şekilde sürdürdüğü ırkçı ve milliyetçi siyaset neticesinde, Osmanlı İmparatorluğu sınırları dahilinde yaşayan iki buçuk milyon Ermeni, zorunlu göçe tabi tutuldu, cinsiyet ve yaş ayrımı yapılmaksızın toplu katliamlara, asimilasyon ve mülksüzleştirmeye maruz kaldı. Osmanlı İmparatorluğu’nun yıkılmasının ardından Cumhuriyet dönemindeki Türkiye, Batı Ermenilerinin vatansızlaştırılma ve mülksüzleştirilme sürecini sistematik bir yolla nihayetine erdirmiştir.

Osmanlı Ermeni vatandaşlarının varisleri olarak Batı Ermenilerinin bugünkü öncelikli ve en önemli beklentisi, Türkiye makamlarının Batı Ermenileri temsilcileriyle yapıcı bir diyalog kurmasıdır. Bu bağlamda, Türkiye’nin demokratikleşmesi için mücadele eden ülke kamuoyundan, gelecekte, Türkiye Anayasası’nda yer alan milletler hakkındaki 66. Madde’nin iyileştirilmesi, Türk Ceza Kanunu’ndaki 301. Madde’nin kaldırılması, halihazırda bir milyonu aşkın Batı Ermenisi varislerinin yaşamakta olduğu Ermenistan ile (önkoşulsuz olarak) sınırın açılması gibi yeni ve somut adımlar atmasını bekliyoruz.

Başbakan Yardımcısı Beşir Atalay’ın, Başbakan Erdoğan’ın konuşmasına atıfta bulunarak 30 Nisan 2014’te yaptığı açıklamanın mantığından hareketle, Batı Ermenileri Ulusal Kongresi, Avrupa Birliği’ne katılım ve demokratikleşme süreçlerine paralel olarak, Türkiye’nin, Batı Ermenilerinin haklarını tanıyacağı, zorlu ve uzun olsa da hakların iadesi sürecine de aynı şekilde başlayacağına inanmak istiyoruz.

Yapılması beklenen değişiklikler öncesi, Batı Ermenileri Ulusal Kongresi adına Türkiye makamlarına yönelik olarak bir talepname hazırlamakta olduğumuzu ve yakında deklare edeceğimizi kamuoyuna bildiriyoruz.

Batı Ermenileri Ulusal Kongresi,  14 Mayıs 2014

You May Also Like