Քերթուածներ – Poems (3)

Սամվել Խալաթյան, Գրիշ Դավթյան, Alan Whitehorn, Յունիս 2021

“Քերթուածներ – Poems (3)”-ը շարունակությունն է «Սփյուռքի պոեզիան պատերազմի ընթացքում», որը լույս է տեսել դեկտեմբերին և «Պոեզիա պատերազմից հետո»ն, որը հրատարակվել է «Գեղարդ»ի փետրվարյան համարում: Անցած ամիսների նախընտրական և հետընտրական զարգացումներով, ներքևում ներկայացված նոր բանաստեղծությունները ժամանակին արտացոլումներ են, որոնք գրվել են Հայաստանի և Սփյուռքի բանաստեղծների կողմից:

“Poems (3)” is the continuation to “Diaspora Poetry During War” published in December and “Poetry After the War” published in the February issue of Keghart. With the pre and post election developments of the past months the below new poems are timely reflections written by poets from Armenia and the Diaspora.

Սամվել Խալաթյան

Ես դժգոհ եմ, երկիր,
շա՜տ եմ դժգոհ քեզնից,
(բայց դե, մեր մեջ ասած,
դու ի՞նչ անես,
երբ հազար շուն-շանգյալ
կախվել են քո վզից,
ստիպում են իրենց
շահես-պահես):

Ես հոգնել եմ, երկիր,
շա՜տ եմ հոգնել քեզնից,
(բայց դե, մեր մեջ ասած,
դու ի՞նչ անես,
երբ սիրտդ խոցոտել,
պոկել են քո կրծքից,
ստիպված ես հոգուդ
վերջին շունչը պահել):

Ես զզվում եմ, երկիր,
շա՜տ եմ զզվում քեզնից,
(բայց դե, մեր մեջ ասած,
դու ի՞նչ անես,
երբ ոսկորդ ճերմակ
զատել են քո մսից
և կերպարդ շքեղ
սոսկ կմախք է դառել):

Ես սիրում եմ, երկիր,
շա՜տ եմ սիրում ես քեզ,
(բայց դե, մեր մեջ ասած,
ի՞նչ օգուտ իմ ԵՍ-ից,
երբ վախվորած ու խեղճ
փեշի տակ եմ պահվել,
ձիուց ընկածի պես`
վախենում եմ էշից):
2016թ.

Սամվել Խալաթյան

Ինքդ քեզ դավելով, վաճառելով անգամ,
Ցեղ մնացիր, իմ ազգ, տոտեմներիդ գերի,
Ուրացումդ քեզնից, ինքնությունից անկամ,
Քո ավիշը երբեք, երբեք քեզ չի ների:

Քեզ հայրենիք տրվեց լուսե, դրախտային,
Եվ արարման հանճար և բախտ՝ կամքով վերին,
Բայց մսխեցիր դրանք ամեն հարմար պահի,
Քո վատնումդ անճար Աստված քեզ չի ների:

Նախընտրեցիր մի կյանք՝ անտուն, թափառական,
Միշտ ինքնաբավ եղար, ոճակ ու պարծենի,
Ա՜խ, խորթ արյուն, դարով պղծված ու անարգված,
Հայի սիրտը մի օր կհեղի քեզ, չի ների:
21.06.2021թ.

Սամվել Խալաթյան

Դու ինքդ քեզ խաչեցիր
քո նախընտրած Աստծո պես,
Քեզ գամելով ժայռերին`
տանջանքներով ահարկու,
Դու քո բախտը երկնատու
շուռ տվեցիր կժի պես,
Ու մնացիր քո տան մեջ
օտարի պես ու անտուն:
Միշտ հայացքդ երկնքին,
միշտ ձեռքերդ հողի մեջ,
Ընձյուղվեցիր, խոյացար
երազանքի թևերով,
Ինքդ քեզնից ծնեցիր
հավերժության հուրն անշեջ,
Եվ ինքդ քեզ պատեցիր
հուրդ շիջող դևերով:

Չզորեցիր սուր ձուլել
խաչերից ու բուրվառից,
Չզորեցիր թշնամուդ
ատել ինչպես հեթանոս,
Ընդվզեցիր դու միայն,
երբ հավատդ են կործանում,
Իսկ երկիրդ թողեցիր
ոհմակներին բարբարոս:

Արդ, իզուր է հնամյա
քո աղերսը երկնամետ,
Քեզ էլ ոչ ոք չի լսում
ու չեն անսա քո կանչին,
Դու ինքդ քեզ որոնիր,
փնտրի՛ր, գտի՛ր քեզ` քո մեջ,
Եվ ինքդ քեզ իջեցրու
մահապարտի սև խաչից:

***

Գրիշ Դավթյան

ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Մեր սրտերի մեջ բուսել են ծաղիկներ,
Ծաղիկները ձեր սիրո,
Նվիրումի ծաղիկները անթառամ
Ու բուրավետ,
Կյանքի, սիրո ու քաղցրության վայելքով։

Բայցեվ պատած
Ձեր սրբազան հուր վրեժի փուշերով,
Զինավորված ու զինավառ
Ասպետական մեր ուխտով,
Որ տանում ենք
Ու կտանենք
Նվիրական մեր պայքարը
Ետ խլելու ձեզ մահից,
Ետ խլելու իրավունքը ձեր կյանքի,
Մեր կյանքի ու ժառանգության
Իրավունքը անժամանց,
Որով դոփում է մեր սիրտը,
Ընթացք տալիս մեր կյանքին,
Ոգի բաշխում
Հայրենիքին մեր ծաղկող,
Որ տարածվի
Ու ընդգրկի
Ձեր սուրբ արյամբ ոռոգված
Հայ դաշտերը,
Հայ սարերը,
Հայ ձորերը,
Հայաստանը ամբողջական փառապանծ․
Կվերակառուցենք հողով,
Ու քարերով մեր մարմնի,
Մեր սրտերի ալ արյունով շաղախված։

Մեր սրտերի մեջ են բուրում
Ծաղիկները ձեր շնչի,
Ձեր խոսքի ու պատգամի,
Որով ձեր սերը խոստացաք
Ձեր սիրածին,
Մեր մայրերին,
Մեր հայրերին,
Հայրենիքին, հայրենիքին սիրասուն։

Ու բուրեցին ծաղիկները վարդացած,
Որ բուրում են ձեր իղձերով,
Որ բուրում են մեր կյանքում,
Իմաստ տալիս մեր սիրույն,
ժողովրդին, հայրենիքին,
Մեր սիրույն,
Եվ սերունդին,
Որ եղան մեր ծնողները,
Որ մենք եղանք
Ձեզ հարազատ ժառանգորդ,
Ու սերունդին,
Որ ծաղկում են մեր սիրուց,
Ու տոնում են հայրենիքը
Հայրենական զեղումով,
Նվիրումով ամբողջական, սրբագին։

Մեր սրտերի լայն դաշտերը
Ծաղկավառ են
Ձեր երփներանգ գույներով,
Որ մեր կյանքի հենքն են լցնում
Ավանդական իմաստով,
Բովանդակությամբ բանի,
Ծիածանով կամարակապ,
Որ գրկում է հորիզոնը
Հայրենիքի բովանդակ։

Մեր սրտերի մեջ են բուսել
Ծաղիկները ձեր սիրո,
Զոհողության ու կտակի
Ծաղիկները անթառամ։
Ապրիլ 22, 2021

Գրիշ Դավթյան

ՕՆ ԱՆԴՐ

Վեհությունը վեհ ենք համարում
Ու հավատում։

Դավաճանի հանդեպ
Չպիտի հավատարիմ մնանք,
Կամ ստախոսի հանդեպ՝ ճշմարիտ
Եվ դժխեմի հանդեպ՝ գթոտ․
Տուք զկայսերն կասեր,
Իսկ դավաճանին, ստախոսին եվ դժխեմին
Դեմ ենք կանգնում
Դաշույնով, դաշույնով և դաշույնով․․․
Մինչեվ դաստակի խորը մխրճած
Նրանց թունոտ սիրտը
Եվ ուղեղը,
Որ ե՛վ վատությունը
Ե՛վ վատ մտածողությունը
Հիմնավորապես սատկեցնենք,
Դարձնենք որպես չեղած․․․
Հայրենյաց պաշտպանության
Եվ վասն ազգության եվ հավատքի։

Աստված փնտրող մեր հոգիները
Խոյանում են
Սիրո, նվիրման եվ ցավի հանուրությամբ,
Եվ մեր փնտրածը վրեժ չէ,
Այլ հատուցում է։

Չպիտի մտածելու փոխարեն զգալ,
Եվ զգալու փոխարեն մտածել․
Իմաստի մեջ է անհերքելի իրավությունը,
Որ դարերի խորքից է ծնվում
Ու բարբառում ճշմարտի այբուբենը։

Հասարակական ու քաղաքական մեծ ու հրապուրիչ
Բովանդակություն ու մղում ունեն
Հայոց բարձրավանդակի,
Հայոց աշխարհքի նվիրական
Ու պատմական անունները,
Որոնք պիտի տարազվեն ու քարտեզագրվեն
Արմենական ուժի ու բանակի կռուփով։

Մեր աստվածության
Ու հավատքի մեջ բեվեռված
Տիրական մտածումով
Ու բնազդով է մեր կյանքը իմաստավորվում,
Հայրենիքի պատկառելի խոհով
Ու պատմության թելադրությամբ։

Վայրագ ցեղախումբերը
Մեր ազգի արյունը շաղեցին,
Որոշ հարեվաններ դավակցեցին մեր դեմ․
Սակայն մեր հարատեվող սերունդները
Պայքարում են աննահանջ,
Մեր ազգի պատմական դերը կատարելու
Հայրենիքում ու աշխարհքում։

Համաշխարհային պատմության
Արյունահեղ մի ոճիր ենք դիմակայել,
Դիմացել ու հաղթել ենք,
Որպեսզի հասնենք մեր վերջնական հաղթանակին։
Օն անդր, մենք շարունակում ենք մեր երթը։
Գլենդել, Կալիֆորնիա

*****

Alan Whitehorn

The Road Ahead: Bad, Worse or Catastrophic?

Let us start with some troubling questions:
Is there a grave risk of another war by accident or design?
Is it likely to occur later or sooner,
particularly if much cooler heads do not emerge?
Will the future weaponry be far swifter and more deadly?
How can we stop an arms race spiral?
What malevolent role does Turkey play in fomenting unrest in the South Caucasus?
Can the Azerbaijani dictator’s territorial ambitions be curbed by international diplomacy?
If not, what deterrence does Armenia possess?
Can Armenia adequately defend itself militarily at the current time?
What about in the near future?
If not, must it rely on and even defer to Moscow’s wishes?
What does Moscow ultimately want in the region?
What will the Kremlin settle for?
What did Turkey and Russia negotiate in private,
both before the Karabakh war and after?
Is Russia ultimately a reliable ally?
Where was the help from the Western democracies during Armenia’s urgent hour of need?
Can Iran or China make a difference in the overall geopolitical calculus?
Sitting from a safe distance afar,
has the Diaspora’s nationalist rhetoric posed a problem for international negotiations?
What do the people of Karabakh ultimately want?
Is it the same today as it was in 1988 during the break-up of the Soviet Union?
If Karabakh’s citizens cannot have full national self-determination,
what is their second realistic choice?
Would they be safer opting to be a part of Russia?
In this critical historic moment,
would even Armenia be safer being more closely aligned with Russia?
But at what cost?
How critical is the long-term depopulation of Armenia?
How many Armenians will leave Yerevan when the international borders reopen?
What is the necessary population mass for a nation-state to survive?
Can a small state navigate alone in a dangerous world?
Are the Diaspora’s prospects better than those for an independent sovereign Armenia?
What is metropolitan Yerevan’s future in a fractured region?
As I search for the pivotal road ahead,
I am fearful.
Yet, I am still with hope.
But hope is not a plan.
June 1, 2021

Alan Whitehorn

South Caucasus Games

Whether it be children playing or
state officials and military planners charting scenarios,
there are only three major types of games:
The most common is a zero-sum game.
It is a competitive see-saw like interaction.
When I go up, you go down.
I win when you lose
or vice versa.
But competition can get out of hand.
It can create rivalry that fuels animosity,
which, in turn, can trigger a conflict spiral.
When nations go to war,
each country and countless families pay a deadly price,
albeit not all equally.
Wars are minus-sum games.
In contrast, teaching and sharing book knowledge
are examples of a cooperative plus-sum game
where we all benefit.
It is the core basis for the advancement of global development.

Azerbaijan and Armenia currently view each other through the lens of a zero-sum game.
Each side wants to win at the expense of the other.
But in so doing,
they have created a far more dangerous minus-sum game.
Increased animosity, along with death and destruction of war, are the result.
A technological arms race of advanced weaponry has been unleashed
that hurtles towards mutual assured destruction.
What needs to be done
is to find new forms of mutual aid and cooperation.
And in so doing,
foster shared benefits and greater well-being.
Each generation must decide
what kind of game it intends to play.
Their future depends on it.
June 7, 2021

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

«Բան Մը Չընել»

Հրայր Ճէպէճեան, Ազդակ, Պէյրութ, 2 Նոյեմբեր 2010   «Արգիլուած քաղաք”ը չինական թագաւորական պալատն ու նստավայրն էր, ուր տարիներու…
Read More