Poetry After the War

Toronto, Ontario, 1 February 2021

“Poetry After the War” is the sequel to “Diaspora Poetry During War” published in the December issue of Keghart. Since then, Keghart has published articles on the Second Artsakh War, socio-political events in Armenia, the Diaspora’s role in the reconstruction of our homeland, and analyses of the recent past and possible future. The below new poems have been written by poets from Armenia and the Diaspora.

Անուշ Ասլիբեկյան
Հայրենիքս, Միակս, Ուրիշս

Այսօր ես վաստակած /խաբուսիկ/  ծերություն վայելելու ցանկություն ունեմ՝
տաք շալով փաթաթվելու,
թեյ խմելու, ինձ թույլ տալու լուրեր չլսել,
եվրոյի բարձրացող գնի ու նավթի արժեզրկվող գույնի մասին ոչինչ չիմանալու,
մի քիչ ապրելու ու ոչինչ չանելու հրամայական, պահանջ.
այսօր ակնոցս կորցնելու, կուրանալու,
հոդացավերից ցնորվելու ցանկություն ունեմ,
որ չտեսնեմ մառախուղի պես արագորեն տարրալուծվող Հայրենիքիս սահմանները:

Այսօր ես ունեցվածքիս մասին մոռանալու,
ու սրտխփոցով ընդհատված քնից վեր թռչելով՝
այն սարսափահար փնտրելու ու դարձյալ գտնելու ցանկություն ունեմ,
զավակներիս ո՛չ թե խնամելու, ո՛չ թե խրատելու,
այլ կողքի պատուհանից  անվերջ դիտելու, հեռակա գրկելու, աչքերով նկարահանելու, ընդմիշտ հոգումս պահելու ցանկություն ունեմ նրանց մանկությունը,
որ Ուրախությունն են հենց:

Ա՛խ, Հայրենիք,
դու, որ հիմա բոլորովին անօգնական, խռով մի բլրում ես կուչ եկել՝
արտասվաթոր մեխակներով ծածկված,
անթիվ ուղղանկյունաձև սառը սալիկների ծնկներին ծվարել,
օգնություն ես հայցում հավերժորեն դաջված հերոսական լռությունից,
ինչպե՞ս կարողացար այսքան մեր սիրտը մխրճվել՝ ցավոտ ու կաթոգին,
այսքան տրտում, բայց վճռական,
այսքան արնոտ, բայց սիրուն:

Հիմա ես ամեն օր ծերանալու, փախչելու, թաքնվելու ցանկություն ունեմ քո՝
մանկան պես անպաշտպան հայացքից, բայց այսօր, հենց հիմա, առավել, քան երբևէ,
քեզ կրծքով կերակրելու, ու բարուրելու պարտք ունեմ:
թո՛ղ տղաներին իրենց Եռաբլրում՝ շահած խաղաղության հետ, անուշս,
թո՛ղ նրանց ետևից Ծիր կաթինի պես ծորացող նրանց մայրերի միլիոնավոր բեկորների վերածված սրտերը,
որբերի արցունքները, որ պետերբուրգյան ու լոնդոնյան դժգույն անձրևներից էլ հորդառատ են,

Դո՛ւրս եկ ապագայի համար տենդագին մաքառող հայրերի անտակ խորշոմներից, թող ու եկ ինձ մոտ, ձագուկ,
ես զավակներ խնամելու մեծ փորձ ունեմ,
նրանք իմ քնքշանքի ներքո մոգեր ու մարգարեներ են դառնում,
նախշուն հավքեր ու եդեմական ծաղիկներ,
նրանք իմ համբույրներից
հսկաներ ու աստվածներ են դառնում,
օվկիանոսներ ու աստղեր, տաճարներ ու վանքեր:

Ա՜խ… Հայրենիք,
տու՛ր ինձ քո մայրը լինելու սուրբ  իրավունքը,
և ես քեզ կհամբուրեմ հենց այնպես,
ինչպես իմ զավակներին,
որ սիրել գիտեն,
որ գիտեն Երկնային Ապարանքը կառուցելու բոլոր գաղտնիքները,
որ ներել ու երգել գիտեն,
այսօր օրը պոեզիա է բուրում:

Եվ ես, որ սիրում եմ բեմի վարագույրի հետևում դիմակների հետ պար բռնել,
այսօր  ներծծված եմ պոեզիայով,
այն մեկո՛վ, որ քո մասին շատ բան գիտի,
նա տեսել է, շոյել է քո բոլոր վերքերը՝ 88-ին, 92-ին, 16-ին, 20-ին բացված:
Նա գիտի դրանից առաջ էլ բացված քո վերքերի մասին,
բայց չի տեսել, այլ շոշափել է դրանց սպիները՝
լացելով, մտքում մահանալով, աղոթելով, ոտքի կանգնելով, մայր դառնալով:

Նա գիտի հողի, Տիեզերքի, ջրի ու արյան կանչի մասին շատ բաներ:
Այսօր հեռավոր Կրեֆելդում փոքրիկ մի աղջիկ անտրտունջ հեռացավ երկինք, ու
նրա խեղճ հայ ծնողները շփոթված են,
նրանք չգիտեն՝ մոխրացնել ու օվկիանոսի՞ն հանձնել,

թե  փայտյա արկղիկով օտար հողին պահ տալ այն հայուկի մարմինը, որին կտրել էին իր արմատից,
քեզնից, քո սպիներով ու վերքերով պատված հողից, Հայրենիք,
որ ամենատաքն ես:

Երեկ հայր ու որդի՝
անհասկանալի, անսպասելի, անըմբռնելի հանգամանքներում՝
գազանի ձեռքն ընկան,
զենքի ուժով գետնին տապալված՝ հանկարծ հողից բարձրացող տաք ու գիրգ՝ իրենց Հայրենիքի հոտն առան, որտեղի՞ց, ինչպե՞ս, նրանք չիմացան,
բայց երբ նայեցին միմյանց, նույն բանն ասացին ու իրար հասկացան,
ի՞նչ լեզվով, ինչպե՞ս, ինչո՞ւ, չգիտեմ,

բայց  դանդաղ ու վստահ հպվեցին իրար մարմիններով:

Ոչ թե մահվան վախից,
այլ քո բույրի մեջ պարուրվելու երանությունն իրար հետ կիսելու խենթացնող երջանկությամբ՝
հաշտված մահվան հետ, և
հենց այդ պահին եղավ աններելին,
ու հենց այդ պահին Տիեզերքը զգաց քո հրամայականը, Հայրենիք,
Նա հասկացավ, որ զենքն անզոր է,
երբ մարմինդ հավիտենականին է հպվում:

Տու՛ր ինձ քո մայրը լինելու սրբազան իրավունքը,
Հզորս,
ու ես քո ոտքերի առաջ մարգարիտներ ու հակինթներ կդառնամ,
մայրական կենարար կաթի պես քեզ ամեն րոպե կաթիլ առ կաթիլ սնելով՝
դարձյալ Հսկա կդարձնեմ,
Հայրենիքս,
Միակս,
Ուրիշս:
Երեվան, 23 դեկտեմբերի, 2020թ.

 

Alan Whitehorn
Building trust?

requires a new belief that my bitter rival
does not currently seek to harm,
let alone destroy me.
We require some evidence
of an act of goodwill
or at least an effort at such.

And so,
we search for examples.
Is there any sign of hope?
Or is it continued pessimism?
Or even growing despair?
Do we witness new offending deeds
and continued signs of intolerance and violence?

We need to trust,
but also to verify.
Where there is no positive confirmation,
we must prepare for the harsh alternative.

As difficult as it may be,
we must contemplate the unthinkable.
In the absence of trust and goodwill,
deterrence is paramount.
December 23-25, 2020

Alan Whitehorn
Mourning the Dead

The slowly-moving torchlight memorial procession
passes through the darkened streets of Yerevan.
It is a somber and cold winter’s night.
It seems far more chilling than usual.

We are mourning our precious dead.
These soldiers and civilians,
our brave Armenian brethren,
sought to keep alight the historic flame of Hayastan.

Together we feel our profound collective grief.
We wipe aside our tears,
and pray for a better day.
Prayers, however, are not enough.

Tomorrow we must come together
to protect our families
and defend our cherished homeland.

So we begin anew,
as our ancestors so often had to do.

Despite the great odds,
we shall prevail.
December 28, 2020 – January 4, 2021

 

 ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհում երջանիկ ապրելու համար
Մենք պետք է սկսենք
Երջանկությունը հասկանալուց
Եվ ձեռք բերելուց․․․
Թեև դպրոցում
Մեզ չեն սովորեցրել ինչպե՛ս երջանկանալ․․․

Երջանկանալը մեծ ու դժվարին գործ է․
Բազմաթիվ ձախողանքներով փորձառկված,
Նորովի վճռականությամբ նպատակադիր,
Պիտի դիմագրավել մարտահրավերները,
Փոքր գործերով ու հետեվողականությամբ
Պիտի իրագործենք մեր նպատակները
Երջանկանալու երազանքը չպիտի հետաձգել։

Պիտի պայքարենք ընդդեմ զայրույթի,
Վիրավորվածության ու ատելության,
Ծայրահեղության ու անօրինականության,
Բռնության ու հիվանդության,
Գործազրկության ու Հուսախաբության,
Անել ավելին քան մեր բնազդները․․․

Երբ մրսել ենք,
Մեզ ծածկել ենք, որ տաքանանք․
Երբ շոգել ենք,
Զով տեղ ենք ապաստանել,
Կամ հովհարել ենք մեզ․․․
Բնականից արվող բաներ են դրանք,
Որ անում ենք բնազդաբար․․․

Օրինակ, բազմության մեջ
Աղմուկ աղաղակից խուսափում ենք․
Իսկ մենության մեջ՝
Մենակությունից տխրում ենք․․․
Ամբողջ շաբաթվա մեջ
Ձգտում ենք
Շաբաթավերջի արձակուրդին․
Իսկ շաբաթավերջի արձակ օրերին
Պարապությունից անհամբերանում ենք․․․
Մեղավորը՝ Կիրակի երեկոն է,
Որ չի լինում որևէ բան դասավորել․․․

Ընդհանրապես սպասում ենք,
Որ օրը ավարտին հասնի,
Իսկ չենք ըմբռնում օրը վայելելու հաճույքը․․․
Մեր կյանքի լավ պահերը․․․

Դպրոց․․․ համալսարան․․․ աշխատանք․․․

Ճամփորդելիս ձգտում ենք տեղ հասնել,

Չենք մտածում ճանապարհի հաճելիության մասին․․․

Այդպես․․․ չենք անդրադառնում,
Որ կյանքը հենց այդ անցումներն են,
Ընդմիջումներն են,
Երթ ու դարձն են․․․
Որ պիտի վայելենք,
Հաճույք տանենք․․․

Հավատքի և բանականության դատողությամբ
Պիտի ընտրենք մեր ուղին։

Իսկ հասարակական կյանքում
Անփույթ ենք եղածով,
Կամ պախարակում ենք եղածը․․․
Երբեմն էլ մտահոգվում ենք հասարակության
Ու ազգի խնդիրներով․․․

Ներշնչված ենք, որ
Ժողովրդավարական օրենքներն են լավագույնը,
Ուստի ուզում ենք
Ժողովրդավարական օրենքներ պահպանվեն։

Ժողովրդավարությունը մեծ արժեք ունի
Ազգի համար․
Ազգը, որպես նույն պատմության,
Նույն հայրենիքի, ու քաղաքակրթության,
Նույն լեզվի ու մշակույթի կրող,
Հանրություն ու հոտ,
Թանկագին է մարդկության համար։

Ազգի համար,
Եվ ընդհանրապես մարդկային հոտի համար,
Կենսական է
Կանոնավոր ու ապահով ապրելու ի խնդիր
Ընտիր կառավարություն ունենալ,
Ձեռնհաս պաշտոնյաներ,
Որպեսզի կառավարեն ապրելու գործերը,
Ազգի պաշտպանությունը ապահովեն․․․

Մարդկային հոտը հանգիստ ապրելու համար
Կարիք ունի
Ժողովրդավարական օրենքների,
Ժողովրդավարական օրենքներով ընտրված
Կառավարության։

Վերջապես մարդկային հոտը,
Հավատացյալների հոտը,
Ինչքան էլ տարբեր մտածումներով
Ու ցանկություններով,
Գոնե մեկ բանի մեջ նույնանպատակ են՝
Խաղաղ ու ապահով ապրելու․․․

Իր հայացքներով անհաղորդ
Եվ շարժումներով խառնանպատակ,
Ազգը չի մռնչում առյուծի նման,
Կամ ավանակի հանգույն չի զռում․․․
Նապաստակների նման չի վազվզում,
Կամ ձկների նման
Չի սուզվում ջրի հատակը։

Ազգն ընդամենը հայրենի հոտն է,
Որ ապրում է ազգային, համայնքային կյանքով,
Խոսք ու զրույցով,
Մի տեսակ մայունով ու մկկոցով,
Որ մայում է ու մկկում
Ձայն հանած լինելու համար,
Այլ ոչ թե մի բան ասելու
Կամ մի բան պահանջելու․․․
Ոչխարների ու այծերի հավաքածու, հոտ․․․

Նրանք բազմաթիվ կարիքներ ունեն,
Կարիքներ, որ գոյանում են ապրելուց,
Առանց գիտակցվելու․․․

Ազգի հոտը կարիք ունի պահակների,
Շների կարիք ունի,
Որ կառավարողներն են,
Որ պահպանեն հոտը գայլերից,
Իհարկե շներն էլ հավատարիմ են հոտին,
Որին պահպանում են։

Նույն հավատարմությամբ
Շները հոտին պաշտպանելով
Նրանց առաջնորդում են՝ մսագործներին,
Որոնք մորթոտում են հոտին
Ազգին կշտացնելու համար,
Պահելու համար։

Լինում է նաև,
Որ մարդիկ մատաղ են անում
Լավ նպատակների համար՝ գլխատելով․․․

Խնդիրը այդպես է։

Հիմա ոչխարների հոտը
Ժողովրդավարական օրենքներով
Ու՞մ ընտրի իրեն պահպանելու համար․․․

Պարզ է, որ գայլերին չի ընտրի․․․
Արդյոք շների՞ն ընտրի
Որ պահպանելով՝ նրանց տան մսագործների՞ն․․․
Խոսքը ժողովրդավարական ընտրությունների մասին է․․․

Գլենդել, Կալիֆորնիա

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like

Երուսաղէմահայը

Գրեց՝ Նահապետ Մելքոնեան, Յունիս 2013 1967-ի Երուսաղէմի արաբ-հրեայ  վեցօրեայ պատերազմէն ետք, երբ սաղիմահայը հրեաներու հետ սկսաւ շփում ունենալ,…
Read More
Read More

Բեռլինում գրուեց իրաւագիտութեան պատմութիւն , մահափորձից Մինչեւ ՄԱԿ ի ցեղասպանութեան համագումարը

Կամքէ անկախ պատճառներով, ուշացումով եւ կարգ մը յապաւումներով կը հրատարակենք ներքոյիշեալ թղթակցութիւնը՝ հայցելով հեղինակին՝ Դոկդ. Ժիրայր Քոչարեանին ներողամտութիւնը:…
Read More