Toronto Armenians Demonstrate Against Turkish, Azeri Aggression

Arus Karapetyan (English) and Mariam Mughdusyan (Armenian)

TORONTO, Oct. 6–More than 2,500 people gathered at Queen’s Park (Legislative Assembly Ontario) to call on Canada to demand that Turkey pull back from the Azerbaijani aggression and stop its attacks on the peaceful populations of Artsakh (Nagorno-Karabakh) and Armenia. The demonstrators demanded Canada stand up for democracy, Nagorno-Karabagh’s right to self-determination, and to help stop Turkey’s and Azerbaijan’s crimes against humanity. The demonstrators carried a petition that had been signed by close to 2,500 people.
Following the introductions by Ani Imastounian, the gathering heard Armenia Chiara Sarkissian sing the national anthems of Canada, Armenia and Artsakh (Nagorno Karabagh). Nuard Tadevosyan narrated the millennia-old presence of the indigenous Armenian people in West Asia, the Armenian Genocide, the background to the Artsakh conflict and the links between colonial occupations, oppression, and racially motivated violence. She concluded: “Now they try to hack us down, to steal our land, to punish us for our existence. They punish us for fighting back, they punish us for resisting, but they do not understand what it means to belong to the land as much as it belongs to you… They do not understand that one cannot separate us from our mountains. Artsakh was our ancestor’s land. It is our land, and it will be our descendants’ land!”
Kristina Zakharyan spoke about the experiences of her family fleeing Azerbaijan in 1989. The gathering also heard an inspiring rendition of “Hayotz Ashkharh” patriotic song by Athena Babayan. Mariam Mughdusyan’s touching speech addressed the importance of defending Artsakh. She expanded on love of country, faith and loyalty to one’s identity. One minute of silence for the Armenian martyred heroes followed Mughdusyan’s speech.

 

Vazgen Gharibyan, Stepan Sukiasyan and Edgar Manukyan also delivered speeches calling on Canada and the international community to condemn the crimes taking place against the Armenian people of Artsakh and Armenia. All speeches were punctuated by shouts of “Stop Erdogan”, “Stop Turkish Terrorism” and “Resistance is Existence”. Others who addressed the demonstrators were Arsine Khanjian, Atom Egoyan and Tina Karapetyan. “This was a very good event, we appreciated it and enjoyed it greatly; you guys have been excellent…” stated a bystander to one of the ten female organizers of the event.

A group of young people, referred to as Hilda’s Armenian Community, led the demonstrators to form a circle around Queen’s Park. Escorted by the police, they marched down University Avenue to Queen St. to the CTV, Bell Media, and CP24 office building. They chanted “Media Tell the Truth” and “CTV Tell the Truth” until reporters came out and interviewed the demonstrators.
The message of the demonstrators was clear: Armenians stand as one with uncompromising will. The attacks on Artsakh and Armenia will be resisted. The Armenian diaspora has joined the fight and it will not stop its campaign until peace and freedom are restored in the ancestral Armenian lands.
Մարիամ Մուղդուսյան
CTV առաջնորդողները, համայնքային փոքր խմբերը՝ գործողոթյան մեջ
Հոկտեմբերի 6-ին Տորոնտոյի Քուինս այգու մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որն աննախադեպ էր ոչ միայն հայերի մասնակցության թվով, այլև հավաքին հաջորդող քայլերթով։
Նախատեսված էր, որ բողոքի ակցիան պետք է ավարտվեր՝ Քուինս այգու  շուրջը քայլերթ կատարելով, սակայն բողոքի ակցիան շարունակվեց՝ վերածվելով հայ համայնքի համար աննախադեպ ինքնաբուխ բողոքի ակցիայի․ 2000-ից ավելի մեր հայրենակիցներն սկսեցին քայլել դեպի CTV հեռուստաընկերության մոտ՝ վանկարկելով «Էրդողան՝ ահաբեկիչ», «CTV, լուսաբանի՛ր», «Հայաստանն Արցախ է» և այլ կոչեր։
Ինքնաբուխ քայլերն առաջնորդեցին մի խումբ հայ երիտասարդներ․Միմյանց ձեռքերով շղթայված ու պատ կազմակած՝ առաջնորդում էին մյուսներին։ Այս տղաներին ծանոթացել եմ այստեղ՝ մի քանի ամիս առաջ, և որոնց  հումորով կոչում եմ «Հիլդայի հայ համայնք»։
Ովքե՞ր են նրանք, ինչու՞ Հիլդա:
Հիլդան ավտոկայանատեղի է, նույնիսկ չգիտեմ՝ քաղաքի որ մասում։ Այստեղ մինչ պատերազմը գրեթե ամեն օր հավաքվում էին մոտ 30 հայ երիտասարդներ՝ 17-40 տարեկան, խաղում մաֆիա, բլոտ, քննարկում քաղաքական հարցեր, բոլոր թեմաները պտտվում էին միայն Հայաստանի շուրջ, խոսքը՝միայն հայերեն, խիստ երևանյան միջավայր։ Միմյանց մականուններ են դրել․ Յադ, Ծո և այլն, և երբեմն այնտեղ հայտնվելիս կարելի էր հայտնվել երևանյան որևէ թաղամասում, օրինակ, Մասիվի բակերից մեկում։  Ամենակրտրսերը Կարոն է՝ 18 տարեկան։
Գրեթե բոլորը Երևանից են, ոմանք շուտ են եկել, ոմանք՝ վերջին տարիներին, բայց բոլորն ունեն սոցիալական կապեր Հայաստանի հետ, ու ամենաշատը շփվելով միմյանց հետ՝ պահպանել են հայաստանյան բոլոր սովորությունները, նույնիսկ հագնվում են այնպես, ինչպես Երևանում։ Մինչ պատերազմը որոշել էի նրանց երգիծանկարներն անել, քանի որ միանգամից կարող ես ասել այս երիտասարդների ազգային պատկանելիությունը, և կարող էր հետաքրքրական ցուցահանդես լինել։ Իրապես իրենք իրենց կանոններով, իրենց օրենքներով, Կանադայի իրականությունից դուրս ապրող համայնք է՝  հայաստանյան լավ ու վատ սովորություններով։
Ասում էի՝ ձեր երիտասարդությունը վատնում եք՝ այսքան հավաքվելով, բայց վերջին իրադարձությունները նոր լույս սփռեցին այս «ներհամայնքային» հավաքների վրա։
Պատերազմի սկսվելուց մի քանի օր անց առիթ ունեցա նրանցից 15-16 տեսնել հայկական եկեղեցու բակում։ Բոլորի թեման բացառապես Հայաստանն էր, պատերազմական իրավիճակը։ Հոկտեմբերի  մեկին այս խմբից 3-ի ծննդյան օրն էին նշելու․ Մկոյի, Ռոմանի ու Արեգի։ Ամեն ինչ որոշված էր, սեղանը՝ պատվիրած։  Ոչ մեկ ծննդյան օր չտոնեց, անհնար է ուրախության առիթներ նշել այս օրերին։  Այդ օրը հավաքեցին ոչ թե Հիլդայում,այլ հայկական եկեղեցու բակում։  Տղաներից մեկն ասաց, որ խիստ վստահելի աղբյուրի համաձայն առաջնագծում կարևոր սարք է պակասում, անմիջապես ներկաներով, կանխիկ գումարի տեսքով հավաքեցին 4000 $։ Դրանից հետո նրանցից մեկն ինքն էլ անձամբ էր նախաձեռնել դրամահավաք իր բարեկամների շրջանում և բժշկական սարքեր գնել առաջնագծում կյանքեր փրկող բժիշկների համար։ Հետո իմացա, որ նախորդ ու հաջորդ օրերին  նույնպես կատարել են նվիրատվություններ։
«Անհրաժեշտության դեպքում բոլորս էլ գնալու ենք ռազմաճակատ՝ մեր հայրենիքը -պաշտպանելու», «Մենք մեր տղերքի, մեր ընկերների, եղբայրների հետ ենք», «Չենք կասկածում, որ հաղթելու ենք»․․․ Այս մտքերն էին հնչում հանդիպման ժամանակ։
3 հոբելյարներն էլ ներկա էին։ Ոչ մեկ մյուսին չշնորհավորեց, իսկ նրանցից մեկին՝ Ռոմանին, նաև հրաժեշտ տվեցին։ Մեկնում էր Հայաստան՝ ռազմաճակատ գնալու։
 «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում Հայաստանի համար, ու պատրաստ ենք ավելի սրման դեպքում գնալ Հայաստան՝ մեր եղբայրների հետ մեր պատմական հայրենիքի սահմանները պաշտպանելու», -ասում է Նաիրի Լազարյանը։ «Ես էլ կարծում եմ՝ մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանի համար, որս ինչ կարող ենք, և սա ամեն ինչից կարևոր  է հիմա», -ասում է Մարկ   Թորոսյանը։
Նրանք բոլորը մտախոհ, անհանգիստ են, անքուն։
Առաջինը ռազմաճակատ մեկնող Ռոմանին 2 օր հետո ուղեկցեցինք Մոնրեալ՝ ճանապարհելու Հայաստան։
Ամաչում է Ռոմանը։ Ասում է՝ մեծ բան չի անում, չի ուզոմ խոսել։
-Ի՞նչ ասացիր տանը, -հարցնում եմ։
-Մտա տուն, ասացի՝ մա՛մ․․․ Մաման ասաց՝ գնու՞մ ես,- հազիվ պատմում է նա։
Երեք երեխաներից ավագն է նա։  Հայաստանում ապրրող քույրը չգիտեր, որ մեկնում է։
Ասում է՝ իր պատասխանատվությունն է ու բնական է, որ մեկնում է, այլ կերպ այս իրավիճակում իրեն չէր էլ պատկերացնում։
2 օր անց Ռոմանին ուղեկցեցինք Մոնրեալ՝ ճանապարհելով Հայաստան։ Նա իր հետ տարավ նաև այստեղ տարբեր հանգանակությունների շնորհիվ հավաքված օգնություն և գումար։
Հիլդայի «հայ համայնքի» տղաներն այլևս չեն հավաքվում Հիլդայի ավտոկայանատեղիում։ Հիմա հիմնականում հավաքվում են եկեղեցու բակում։ Այստեղ գուցե իրենց ավելի մոտ են զգում հայրենիքին։
հ․ գ․ Գուցե քայլերթը պետք է ավելի լավ լիներ, ավելի ճիշտ լոզունգներով, բայց եթե մի բան այն չէ, իրենցից չէ, այլ նրանցից, ովքեր չեն ուղղորդում։ Այս ամենը պետք է նկատի ունենանք։
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like