Protesters Present “70 Ton Gold” To Government

Demonstration Against Amulsar Project

EcoLur

….Members of Armenian Environmental Front held a protest demonstration in downtown Yerevan against Amulsar gold mining project. The protest demonstration launched from Cascade Complex: besides the posters and flyers, the protest demonstrators also brought a golden ball, which symbolizes the Amulsar mine gold. They were calling for the passers-by to join the protest demonstration and to take a photo with the golden ball and to post the photos on all the social networks with the following hashtags: #70_տոննա_ոսկի_ռումբ, Ամուլսար#70 տոննա ոսկի, #NoMining In Amulsar. The objective was to increase the awareness on Amulsar project risks.

Demonstration Against Amulsar Project

EcoLur

….Members of Armenian Environmental Front held a protest demonstration in downtown Yerevan against Amulsar gold mining project. The protest demonstration launched from Cascade Complex: besides the posters and flyers, the protest demonstrators also brought a golden ball, which symbolizes the Amulsar mine gold. They were calling for the passers-by to join the protest demonstration and to take a photo with the golden ball and to post the photos on all the social networks with the following hashtags: #70_տոննա_ոսկի_ռումբ, Ամուլսար#70 տոննա ոսկի, #NoMining In Amulsar. The objective was to increase the awareness on Amulsar project risks.

"70 tons of gold to the foreigners and the poison is designed for Armenia. It's the amount of gold, which should be extracted from the soil of Armenia, while the poison will be left to us. This project will pollute the Arpa and Vorotan Rivers, Lake Sevan… No to Amulsar," Apres Zohrabyan said.

In his interview with EcoLur, the environmentalist mentioned that Amulsar project still can be stopped, as new circumstances have emerged, based on which a new expertise on Amulsar project should be appointed, which will reveal the real environmental hazards. … International expert organizations, which say Amulsar project can't be started.

"We have a problem: people are not aware what kind of hazards they will face in case Amulsar project is implemented. We will lose our water and clean areas… it's a problem for all of us," Ani Khachatryan said.

The last stop of the protest demonstration was near the building of the Armenian Government. In this very place, they decided to leave the golden ball as a gift to the government supporting Amulsar project.

'This symbolic '70 tons of gold' is presented to the government so as they can remember they can't get full by eating gold. Water, soil and its harvest are more important than gold: Amulsar mining project is going to turn into a disaster for Armenia. Let them who are trying to destroy our nature get choked with this gold,' AEF Member Levon Galstyan said. (September 20, 2017)

Արմեն Սարգսյանի Դերակատարումը Ամուլսարի Ծրագրում

Քննելու Մասին Դիմում Դավիթ Սանասարյանին

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է ուղղել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․19.07.2018

Արմեն Սարգսյանի միջամտությունը կառավարության որոշումներում՝ կապված Լիդիան ընկերության հանքարդյունաբերական նպատակների հետ

2013թ․ մարտին Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությունը, որը «Գեոթիմ», այնուհետև անվանափոխված «Լիդիան Արմենիա» ընկերության 100 տոկոսանոց բաժնետերն է, հայտարարեց, որ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է դարձել Արմեն Սարգսյանը՝ այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում բնակվող՝ ՀՀ նախկին դեսպանը։ Մասնավոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ դառնալու կապակցությամբ ինքը՝ Արմեն Սարգսյանը հաղորդել է․ «Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»։ Արմեն Սարգսյանը, լինելով Լիդիանի տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամ, 2013թ․ մայիսին Հայաստան հրավիրեց Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին՝ այդպիսով հնչեղություն տալով իր անձի և Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ իր կապին մի ժամանակաշրջանում, երբ ինքը մասնավոր գործունեությամբ էր զբաղվում։

Հետագայում Արմեն Սարգսյանը հպարտությամբ է խոսել Լիդիան ընկերությանը Հայաստան «բերելու» կապակցությամբ։ Իսկ արդեն 2013թ․ սեպտեմբերին Արմեն Սարգսյանը դուրս է եկել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդից և դարձել է ՀՀ դեսպանը Միացյալ Թագավորությունում։

Արմեն Սարգսյանի մեկնաբանությունները՝ կապված Լիդիան ընկերության տնօրենների խորհրդի անդամ լինելու և Ամուլսարի հանքի հետ առնչություն ունենալու հետ, լուրջ կասկածներ են առաջացնում նրա միջոցով Հայաստանի Հանրապետությանը կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշելու մասին։

2018թ․ հունվարին Շանթ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Արմեն Սարգսյանը նշում է․ «Լիդիանի» հետ իմ հարաբերությունը եղել են շատ պարզ: Լոնդոնում, Փարիզում, Եվրոպայում, որևէ տեղ, եթե կա ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ներդրում անելով, ես միշտ պատրաստ եմ եղել և պատրաստ եմ նրանց հետ հադիպել, խորհուրդ տալ: ․․․«Լիդիանի» հետ ինձ ծանոթացրել է 2 մարդ` Կարինե Ղազինյանը` որպես դեսպան և «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը` Ջոզեֆ Ուղուրլյանը: Նա հայկական ծագում ունի և այն մարդկանցից է, որոնց ես հետ բերեցի դեպի հայ լինելը, որովհետև նա, հայ լինելով, որևէ պատկերացում չուներ… Ես ուրախությամբ կարող եմ ասել, որ նա այսօր Արցախում փոքր ՀԷԿ է կառուցել, և իր ընկերությունը նաև բաժնետեր է «Լիդիանում»: Նա ինձ ներկայացրեց և խնդրեց խորհուրդ տալ, թե ինչպես «Լիդիանը» աշխատի Հայաստանում և առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատվական մարմնի… այսինքն տնօրենների խորհուրդ կա խորհրդատվական, միայն խորհրդատվական ֆունկցիա է կատարում, որտեղ 8 անդամ կա, ես այդ 8 անդամից մեկն էի: Այդ խորհրդի անդամ ես եղել եմ 3 ամիս: Այդ ընթացքում, ցավոք սրտի, խորհրդի ժողովներին չեմ մասնակցել, բայց հետազոտել եմ, հանդիպել եմ խորհրդի նախագահին, տնօրենին, իմ կարծիքը շարադրելով հանձնել եմ իրենց և դրանից հետո դիմում եմ գրել և դուրս եկել: Դրանից հետո ես կապ չեմ ունեցել իրենց հետ»:

Այնուհետև, 2018թ․ մայիսից իր տարբեր հրապակային ելույթներում Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ժամանակ՝ 2013թ․ խնդիրներ են եղել Լիդիանի և ՀՀ կառավարության միջև և ինքը ներգրավվել է «Լիդիանի և Հայաստանի կառավարության միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով» (Հայկական բնապահպանական ճակատի հարցման պատասխան, 15 հունիսի 2018թ․)։ 2018թ․ մայիսի 23-ին, «Ամուլսարը հանք չի դառնա» խմբի հետ հանդիպելով՝ Արմեն Սարգսյանը մոտավորապես նույնաբովանդակ հայտարարություն էր արել՝ պարզաբանելով նաև, որ. «… այդ ժամանակահատվածում Ամուլսարի հանքի և կառավարության մեջ մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի»:

Իսկ ահա 2018թ․ հուլիսի 3-ին Անի հյուրանոցում հրավիրված ֆորումի ժամանակ նա պարզ տեքստով նշում է․ «Իմ այնտեղ լինելու նպատակներից մեկը շատ պարզ էր, այդ օրերին՝ 5-6 տարի առաջ, նույն Ամուլսարի և Կառավարության միջև մեծ լարվածություն կար, և եթե հետ գնաք ժուռնալիստական հիշողություններ, նույնիսկ զանազան դեսպանություններ էին ներգրավված։ Եվ  խնդին այն էր, որ լիցենզիա ստանալու և չստանալու խնդիր ունեին, որովհետև էն ժամանակ երկրաբանությունը որ անում էին, խոսքեր կային, որ կարող էին դատի տալ կառավարությանը և այլն: Ես եղել եմ խորհրդի անդամ, խորհրդի նիստերին չեմ մասնակցել, բայց հնարավորություն եմ ունեցել բոլոր փաստաթղթերին ծանոթանալ, ծանոթացել եմ ու մոտ 3,5 ամիս հետո դուրս եմ եկել: Վերջակետ: Էթիկայից ելնելով ես չեմ կարող ասել, թե ինչ նամակներ եմ գրել և ինչ կարծիք: Դրանից հետո որևէ կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ, նորից վերջակետ»։

Ցանկանում ենք հիշեցնել, որ 2013թ․ Լիդիան Ինթերնեշընըլի հանքարդյունաբերական ծրագիրը Ամուլսարում ուներ լրջագույն խնդիրներ։ Ավելին՝ Սևանա լճի պահպանության հանձնաժողովը, մի շարք գիտական և բնապահպանական կառույցներ բացասական եզրակացություն էին տվել Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքարդյունաբերական այդ ծրագրին, այդ թվում՝ Ամուլսարի ջրբաժանում դատարկ ապարների լցակույտ տեղադրելուն։ 2013թ․-ից հետո կառավարության դիրքորոշումը կտրուկ փոփոխվել է, կառավարությունը տվել է դրական եզրակացություններ՝ Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտումներով, ինչպես նաև ընդունել է հակասահմանադրական որոշումներ։ Այս և իրավական այլ խնդիրների մասին ՀՀ կառավարությանը հերթական անգամ գրություն են ներկայացրել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ սույն թվականի մայիսի վերջին:

Արմեն Սարգսյանը հղում է անում կորպորատիվ էթիկային և հրաժարվում հավելյալ մանրամասներ տրամադրել, ինչը կորպորատիվից շատ ավելի գերակա հանդիսացող հանրային պաշտոնյայի էթիկայի խախտում է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք հատուկ քննություն կատարել՝ պարզելու, թե.

  1. Ինչ «խնդիրներ է լուծել» Արմեն Սարգսյանը 2013թ․ Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության համար,
  2. Ինչ հետևանքներ են նրա միջնորդություններն ունեցել Հայաստանի ժողովրդի ու պետության համար և
  3. Արդյոք ներկայիս հակաիրավական վիճակը՝ կապված Ամուլսարում հանք արդյունահանելու նպատակների հետ, սկսվել է հենց Արմեն Սարգսյանի կողմից «ՀՀ կառավարության և Լիդիանի հարաբերությունները կարգավորելուց»:

19.07.2018

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝
[email protected]

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն – Armenian Environmental Front (AEF) Civil Initiative

Կապ / Contact person Լևոն Գալստյան / Levon Galstyan – հեռ./tel. +374 99 53 05 88, +374 91 53 49 59, +374 93 53 49 59

Հասցե` Երևան, Սպենդիարյան 5, բն. 24
Address: 5 Spendiaryan str. apt. 24, Yerevan, Armenia

Press Release: Statement by Bronozian Consultants (23 June 2018)

We have met with officials from the Armenian government, with Lydian Armenia, and have visited the Amulsar Project site during our week in Armenia. Acid drainage from the site remains the number one environmental concern with developing the Amulsar Project. Our key findings are the following:

  • We remain convinced that the Amulsar Project has a high risk of generating acid drainage for many generations. This acid drainage would put the Arpa, Darb, and Vorotan rivers and the local environment at risk.
  • During our meeting with Lydian Armenia and their consultants we learned of their new plans to characterize and mitigate acid drainage. These represent significant departures from their Environmental and Social Impact Assessment (ESIA) release in 2016. These changes should be submitted to the government of Armenia for their review and approval before mining begins.
  • Lydian told us that they re-evaluated their approaches based in part on our evaluations. Their change in approach is an acknowledgement that their previous methods were inadequate to control acid drainage at the site.
  • We discussed the new approaches and have concluded that they are unconventional, unproven, and do not follow established international best practices. The sensitive nature of the site requires great assurance that no acid drainage will be released either during mine operations or after closure. The experimental nature of the measures does not give that assurance.
  • Our conclusion remains that most of the rock at Amulsar will generate acid drainage, but Lydian plans to add chemicals to prevent acid drainage to only a small portion of the wastes.
  • We evaluated Lydian’s approach to treat acid drainage and remain unconvinced that it will be effective. Lydian assured us that they will consider our recommendation to treat acid drainage with a conventional lime treatment plan if their proposed treatment system fails.
  • The financial assurance proposed by Lydian does not cover the cost of building and operating a lime treatment plant. We recommend that the government of Armenia require a larger financial assurance that would cover these costs.
  • We recommend that the government of Armenia require Lydian to produce a plan that will identify actions that will be taken if impacts are detected. This plan must define triggers that will indicate impacts and the actions to remedy the problems. The plan should be evaluated and approved by the government of Armenia before mining begins.
  • The government of Armenia needs to impose strict deadlines on Lydian to demonstrate whether their unconventional approaches will be effective at preventing water contamination at Amulsar. If Lydian cannot demonstrate the viability of these approaches, the government of Armenia should require them to adopt conventional international best practices.

The water resources of Armenia are at risk from development of the Amulsar Project. This sensitive and highly prized part of Armenia should not be a testing ground for Lydian’s experimental methods. We hope that the government of Armenia is fully committed to protecting this area from potential impacts from the Amulsar Project.

«Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրն այս տեսքով մեծ սպառնալիք է շատ լավ որակի ջրերի համար և լուրջ խնդիր է լինելու ձեր թոռների համար». միջազգային անկախ փորձագետներ (22/6/2018)

Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից երկուսն այս օրերին գտնվում են Երևանում։ Շուրջ 30 տարվա փորձառություն ունեցող դոկտոր Էնն Մաեսթը ԱՄՆ-ից ու դոկտոր Անդրե Սոբոլևսկին Կանադայից հանդիպումներ են ունեցել Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և Բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ, իսկ հունիսի 20-ին՝ հանրության հետ։ Իրենց հանդիպումներում փորձագետները ներկայացրել են իրենց արած վերլուծությունների հիմնական արդյունքները և մտահոգությունները, թե ինչպես է Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությունը թերհաշվարկել բնական միջավայրի, մասնավորապես՝ ջրերի վրա ազդեցությունը և իրականում ինչ իրատեսական վտանգներ կան, ու ինչ մեծ ծախսեր է ենթադրում հանքի հնարավոր շահագործումը միայն ջրերի մասով, եթե այն իրականացվի հանքարդյունաբերական միջազգային լավագույն փորձից ելնելով։ Լիդիան Ինթերնեշընըլը փորձագետների պնդումներին հակադարձել է իր խորհրդատու՝ Լարրի Բրեքենրիջի արած հայտարարություններով, որոնց Էնն Մաեստը գիտականորեն հակադարձել է դեռևս 2018թ․ փետրվարին և մատնանշել դրանց անհիմն լինելը։

«Մենք վիճարկում ենք ոչ թե բուն տվյալները, այլ տվյալների հիման վրա արդյունքների մասին Լիդիանի մեկնաբանությունները»,- շեշտել է դոկտոր Էնն Մաեսթը։ Փորձագետներն իրենց վերլուծությունների համար հիմք են ընդունել Լիդիանի երկրաբանական նմուշների ու Լիդիանի անցկացրած փորձարկումների մասին առկա տվյալները, ուստի մեթոդաբանական առումով նրանց աշխատանքը համեմատելի է։ Որպես գիտնականներ՝ փորձագետներն ընդգծում են հանքավայրի երկրաքիմիական բնութագրիչների ու ապարների նմուշների փորձարկումների ճշգրիտ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի իրատեսորեն կանխատեսել վտանգները և համապատասխանաբար նախագծել այնպիսի գործունեություն, որը համաչափորեն կանդրադառնա այդ վտանգներին։ Մինչդեռ Ամուլսարի դեպքում Լիդիանի իրականացրած երկրաքիմիական փորձարկումները, հավաքած նմուշները և ամենակարևորը՝ դրանց մեկնաբանումը հանգեցրել է հանքի հնարավոր շահագործման ռիսկերի խիստ թերագնահատման, դրանից բխող անբավարար մեղմացման միջոցառումներով։

Մասնավորապես, ըստ Լիդիանի, Ամուլսարի երկրաբանական կառուցվածքը շատ պարզ է, իսկ պաշարներն ամբողջովին օքսիդային են։ Իրականում ապարների երկրաքիմիական բնութագրիչները ցույց են տալիս, որ հանքի տարածքում երկրաբանական կառուցվածքը շատ բարդ է, պաշարներն օքսիդային չեն, հնարավոր չի լինելու տարբեր շերտերն իրարից տարանջատել, և կա թթվային դրենաժի մեծ ներուժ՝ սուլֆիդների մեծ պարունակության պատճառով։ Ամուլսարում չկա թթու կլանող ու արտադրող ապարների միջև հավասարակշռություն, շատ ավելի շատ են թթու արտադրող ապարները, այդ իսկ պատճառով դատարկ ապարների թափոնակույտը, հանքաքարը և հանքախոռոչը՝ գրեթե բոլորն ունեն թթու արտադրելու ներուժ։ Խնդրահարույց է սուլֆիդային ապարներից նմուշների քիչ քանակությունը, ինչպես նաև թթվային դրենաժի գնահատման համար անցկացված երկրաքիմիական փորձարկման կարճ ժամանակահատվածը, ինչը ապարների ոչ ներկայացուցչական լինելու ու ոչ գիտականորեն անհրաժեշտ ժամանակահատվածում փորձարկվելու պատճառով հանգեցնում է թերի երկրաքիմիական կանխատեսումների։ Եզրակացությունը հստակ է. Ամուլսարում կա թթվային դրենաժի մեծ պոտենցիալ, թթվային միջավայրում ծանր մետաղները ավելի մեծ կոնցենտրացիաներով են կուտակվում, կա հատկապես արսենի (մկնդեղի) մեծ քանակությամբ արտազատման պոտենցիալ հանքախոռոչներում ու դատարկ ապարների թափոնակույտում, իսկ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ տևող գործընթաց է, որն ազդելու է Ամուլսարից սկիզբ առնող ստորերկրյա ու մակերևույթային բոլոր ջրային աղբյուրների ու հոսքերի վրա։ Նույնիսկ եթե հիմք ընդունենք Լիդիանի իսկ պնդումը, թե թթվային դրենաժը տարածքով անցկացված Որոտան-Արփա թունել կհասնի միայն 130 տարի հետո (ինչը կասկածելի է ապարների խիստ ճեղքայնության պատճառով, ուստի շատ ավելի շուտ թթվային դրենաժը կազդի թունելի վրա), ապա թթվային ջրերը՝ իրենց մեջ բազմաթիվ ծանր մետաղների բարձր կուտակումով հոսելու են Կեչուտի ջրամբար և այդտեղից Արփա-Սևան թունելով փոխադրվելու Սևանա լիճ։ «Սա ձեր թոռների համար լուրջ խնդիր է լինելու», ասում է դոկտոր Մաեսթը։

Ստորերկրյա ջրերի հոսքի քարտեզ

Փորձագետները պնդում են, որ հանքարդյունահանման ներկայիս նախագծով թափոնակույտից ու հանքախոռոչներից առաջանալիք թթվային դրենաժի հետ կապված Լիդիանի նախատեսած գործողությունները ոչ միայն բավարար չեն, այլև պարզապես բացակայում են։ Ըստ դոկտոր Սոբոլևսկու, դատարկ ապարների թափոնակույտի՝ Լիդիանի առաջարկած պատիճավորումը փորձարկված չէ, ուստի ապացուցված չէ, արդյո՞ք դա կկանխի թթվային դրենաժը։ Լիդիանն առաջարկում է փորձարկումն սկսել արդյունահանումից հետո, իսկ եթե փորձարկումը ցույց տա որ մեթոդն արդյունավետ չէ, որևէ այլ պլան չկա նախատեսված։ Հանքախոռոչներում կուտակվելու է թթվային ջուր, որն ամբողջությամբ հնարավոր չի լինելու օգտագործել արտադրական գործընթացներում, մեծ ծավալների ավելցուկ է առաջանալու, որը կարիք ունի մշակման։ Միայն հանքախոռոչներում ու դատարկ ապարների թափոնակույտում առաջանալիք թթվային ջրերի մաքրման համար անհրաժեշտ է կառուցել համապատասխան մաքրման կայան։

Կրով մաքրման կայան, Անդրե Սոբոլևսկու ելույթից

Բացի թթվայնությունը չեզոքացնելուց, անհրաժեշտ է լինելու նաև թափոնակույտից ու հանքախոռոչներում առաջացող ջրերը մաքրել բարձր կոնցենտրացիաներով մետաղներից։ Սա է հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն պրակտիկան։ Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տևելու, այդ կայանը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչև փակումը, այլև շահագործումից հետո ևս առնվազն 200 տարի։ Նման ապարներով հանքերի դեպքում հանքավայրի փակումը մշտական գործընթաց է համարվում, այն կարող է տևել նույնիսկ 500 տարի։ 200 տարվա հաշվարկով՝ ըստ Սոբոլևսկու՝ կրով մաքրման կայանի տեղադրումն ու ամենամյա պահպանումը կարժենա 125-180մլն ԱՄՆ դոլար։ Լիդիանը ոչ միայն չի նախատեսել նման կայանի կառուցում, այլև հանքի փակման իր ֆինանսական երաշխիքն ընդամենը 34մլն դոլար է, այսինքն՝ միայն հանքախոռոչներից ու թափոնակույտից թթվային դրենաժից ջրերի մաքրման համար անհրաժեշտ միլիոնավոր ծախսերը մնալու են Հայաստանի կառավարության ու ժողովրդի ուսերին։ Ավելի վտանգավոր է, եթե հանք շահագործողը սնանկանա կամ վաղաժամ դադարեցնի հանքի շահագործումը։ Հանքի փակման ֆինանսական երաշխիքներն ուղղակի անբավարար են միայն թթվային դրենաժի պատճառով հանքի թողած ազդեցությունը մեղմելու, հանքը ռեկուլտիվացնելու ու տարածքը վերականգնելու համար։

Խնդիրներ կան նաև ցիանային կույտային տարրալվացման հարթակի հետ կապված։ Փորձագետները պնդում են, որ տարրալվացման հարթակի ջրերի մաքրման կայան պետք է տեղադրվի ոչ թե շահագործումից 5 տարի հետո, այլ՝ առաջին իսկ օրվանից։ Լիդիանն առաջարկում է շահագործումից 5 տարի հետո գործարկել պասիվ մաքրման կայան (բիոքիմիական ռեակտորով կայան), որը կմշակի  հարթակի՝ ցիանային լուծույթ պարունակող ջրերը, կթունազերծի դրանք ցիանիդից ու կդատարկի Արփա գետի մեջ։ Ըստ դոկտոր Սոբոլևսկու, ով հանքավայրերում ջրերի մաքրման կայանների նախագծման ու տեղադրման հարցում միջազգային հեղինակություն է, պասիվ մաքրման կայանը չի կարող իրականում մաքրել ու բոլոր աղտոտիչներից թունազերծել հարթակի հեղուկը։ Նման կայանը չի համապատասխանում հանքաքարի կառուցվածքին՝ թթու արտադրելու պոտենցիալին։ Թթվային հանքաքարի պատճառով տարրալվացման հարթակում գոյանալու են մեծ ծավալի նստվածքներ, բիոքիմիական ռեակտորը չունի նման նստվածքներով աշխատելու հնարավորություն։ Բացի այդ, Լիդիանի ոչ մի բառ չի հիշատակել, թե ինչպես է մաքրելու մի շարք կարևոր աղտոտիչներ՝ ամոնիակը և նիտրատը, մկնդեղը, ծարիրը, սնդիկը, սելենը, ամենայն հավանականությամբ նոր առաջացած՝ թիոսելենատը։ Լիդիանն ուղղակի թաքցրել է, որ տարրալվացման հարթակում առաջանալու է նոր միացություն՝ թիոցիանատ, սա սուլֆիդային ապարների և ցիանիդի քիմիական ռեակցիայից առաջացած նոր խիստ թունավոր միացություն է։ Ըստ դոկտոր Սոբոլևսկու կանխատեսման՝ հարթակի 1 լիտր հեղուկում թիոցիանատի կոնցենտրացիան լինելու է 1000 միլիգրամ։ Միայն թիոցիանատից մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ մաքրման կայան, որը պետք է երեք փուլով քայքայի նախ՝ թիոցիանատը, այնուհետև՝ ամոնիակը, այնուհետև՝ նիտրատը։ Բացի այդ, միայն տարրալվացման հարթակի փակումը և համապատասխան ակտիվ մաքրման կայանների գործարկումը պետք է տևի շուրջ 20 տարի, քանի որ այստեղ նույնպես սպասվում է դրենաժ։ Թիոցիանատից մաքրելու կայանի կառուցումն ու 20 տարի գործարկումը միայն կարժենա շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար։ Նման բան ներկայիս նախագծով նախատեսված չէ, շահագործման դեպքում այս բոլոր աղտոտիչները թափվելու են Արփա գետ, Արփայում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցվելու են 2-ից 1000 անգամ։

Թիոցիանատից մաքրման կայան, լուսանկարը՝ Անդրե Սոբոլևսկու ելույթից

Այս համատեքստում դոկտոր Էնն Մաեսթն ուղղակի զարմանալի է համարում Լիդիանի պնդումը, թե «Բնական միջավայր որևէ աղտոտիչ երբևէ չի թափվելու, ուստի ոչ միայն Ջերմուկի, այլև տարածաշրջանի որևէ ջուր հանքի գործունեության արդյունքում ազդեցություն չի կրելու»։ Մինչդեռ տարածքի ջրերի մեկնարկային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ունեն լավ ու շատ լավ որակ, որոնք բարձր աստիճանի վտանգի տակ են, եթե հանքի շահագործումն այս տեսքով տեղի ունենա։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների ու քաղաքացիների հարցերին ի պատասխան, փորձագետներն ընդգծեցին, որ հանքավայրի շահագործման կամ դադարեցման հետ կապված որոշումները քաղաքական են, և դրանք կարող են կայացնել միայն Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը, սակայն իրենց անկախ ու գիտական դիրքորոշումը միտված է իրական ռիսկերը մատնանշելուն։ Նրանք նաև չբացառեցին, որ իրենց Ամուլսարի մասին իրենց վերլուծությունները կարող են գիտական ամսագրերում հրապարակվել, ինչպես նաև դեմ չեն լինի ուսումնասիրել երկրաբանական ու ջրերի նոր նմուշներ Ամուլսարից, եթե դրանք իրենց տրամադրվեն։

Էնն Մաեսթը ներկայացրեց, որ աշխարհի տարբեր վայրերում հանքարդյունաբերական ծրագրերի շուրջ 150 բնապահպանական ազդեցության գնահատականներ է ուսումնասիրել։ Միայն ԱՄՆ-ում իրենց մի հետազոտության համաձայն, ԱՄՆ 71 խոշոր հանքերի շուրջ 104 գնահատականների ուսումնասիրության ու տարիներ անց իրականության հետ համադրելու արդյունքում պարզվել է, որ գնահատականների 75 տոկոսում ջրի որակի մասին կանխատեսումները ավելի ցածր են եղել, քան իրականության մեջ տեղի ունեցածը։ Իսկ իրականության մեջ թթվային դրենաժի պոտենցիալը շատ մեծ է եղել, հատկապես ջրային ավազաններին մոտ գտնվող տարածքներում, ինչպիսին Ամուլսարն է։ Ուստի շատ կարևոր է ազդեցության գնահատականները գրել՝ հնարավոր վատագույն սցենարները հաշվի առնելով, ինչը կրկին միջազգային լավագույն պրակտիկայից է բխում, իսկ Ամուլսարի պարագայում Լիդիանի կանխատեսումները խիստ լավատեսական են։ Այն հարցին, թե ինչպես են թույլտվություններ տրվում ԱՄՆ-ում և Կանադայում նման հանքերին, փորձագետները պատասխանեցին, որ թեև օրենսդրական պահանջները երկրից երկիր, նույնիսկ նահանգից նահանգ են տարբերվում, սակայն բնական միջավայրի վրա ազդեցության գնահատականները շատ խստորեն են հաշվի առնվում, և կառավարությունները արդյունահանողների առջև խիստ պահանջներ են ներկայացնում ազդեցությունը մեղմացնելու առումով, այդուհանդերձ կա հավերժ մաքրում պահանջող հանքերին թույլտվություններ չտալու միտում։

Փորձագետների հիմնական եզրակացությունն այն է, որ քանի հանքարդյունահանումը չի սկսվել, անհրաժեշտ է Ամուլսարի ծրագրի լրջագույն վերագնահատում կատարել և նոր երկրաքիմիական ուսումնասիրությունների ու փորձարկումների հիման վրա ներկայացնել հանքի շահագործման այնպիսի նախագիծ, որը կպարունակի բնական միջավայրի վրա ազդեցության մեղմացման համարժեք գործողություններ։ 

Զեկույցների և քննարկման ամբողջական տեսաձայնագրությունները կարող եք դիտել այստեղ, այստեղ և այստեղ ։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

 

Բացահայտվեց Ամուլսարի մասին Լիդիանի հերթական սուտը Արփա գետը վտանգված  է – տեսանյութեր (16/6/2018)

Ամուլսարում ջրերի անվտանգ կառավարման մասին Լիդիանի ստերը հերթով հոդս են ցնդում՝ դեռ շահագործումը չսկսած։ Տեղի բնակիչները տարբեր օրերի նկարահանած երկու տեսանյութեր են հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ Լիդիանի  շինարարական աշխատանքների արդյուքում լրիվ այլ որակի ջրեր են լցվում Արփա գետ։ Ստորև ներկայացված տեսանյութում  ականատեսը պատմում է այդ խնդրի մասին։

Տեսաերիզը դիտել այստեղ

Բազմիցս նշվել է, որ այս տարածաշրջանի ջրաբանական, երկրաքիմիական, ջրաերկրաբանական և երկրաձևաբանական բնութագրիչներն այնպիսին են, որ դրանք բերելու են անկառավարելի էկոլոգիական աղետալի  հետևանքների՝ Ամուլսարում ոսկու բաց հանքի շահագործման և նատրիումի ցիանիդով տարրալվացման դեպքում։ Լիդիանի կողմից կառուցվող կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքում կան բազմաթիվ առվակներ և գետակներ, որոնք ձնհալքի և մթնոլորտային տեղումների ընթացքում տեղատարում են շինարարական աշխատանքների արդյունքում մերկացած հողային շերտերը և իրենց ջրերի հետ միասին հասցնում դրանք Արփա գետ։ Եվ այս գործընթացը ոչ մի կազմակերպություն ոչ մի այսպես կոչված՝ «միջազգային ստանդարտով» չի կարող կառավարել Ամուլսարում։

Որքան էլ «Լիդիան Արմենիա» ընկերությունը համարի այս ամենն ապատեղեկատվություն և իրենց դեմ դավադրություն՝ ակնհայտ է, որ հարյուրավոր հեկտարների վրա բացահանքեր, լցակույտեր, տարրալվացման հարթակ և այլ ենթակառուցվածքներ ունենալու դեպքում մենք առերեսվելու ենք մակերևույթային և ստորերկրյա ջրերի տարբեր եղանակներով ահռելի աղտոտման հետ, բայց արդեն ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներով ու ցիանիդի տարբեր միցություններով։ Դա ապացուցվել է բազմաթիվ նմանատիպ հանքերի շահագործման դեպքերում ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում։ Իսկ մեզ մոտ վերջին ցայտուն օրինակը՝  Թեղուտի հանքի շահագործումն ու դրա կոլապսն էր, որի հեղինակները 10 տարի շարունակ նույն բառերով և նույն ոճով, ասում էին այն, ինչ ասում է Լիդիանը վերջին մի քանի տարում՝ ցիտելով միջազգային ստանդարտները։

Իսկ Լիդիանի այն պնդումը, թե Արփա գետի վրա գտնվող ձկնաբուծարանի մանրաձկները չեն տուժել այս ամենի հետևանքով հերքվեց հունիսի 15-ին հրապարակված այս տեսանյութում, որտեղ տնտեսության գլխավոր ձկնաբույծը պատմում է տեղի ունեցածի մասին։

Ակնհայտ է, որ Արփա գետի ջրերի որակի վրա բացասական ազդեցությունները ճիշտ չեն գնահատվել Լիդիանի կողմից և հանքի հնարավոր շահագործման դեպքում վտանգվելու է Արփա գետի ողջ հովտի բնական միջավայրն ու այդ գետի ջրերը ոռոգման նպատակով օգտագործող հողագործների հարատև տնտեսական գործունեությունը։

Նշենք նաև, որ սա հերթական չնախատեսված դեպքն է, որ տեղի է ունենում շինարարական աշխատանքների ընթացքում: Սրան նախորդել էր խմելու ջրամատակարարման խողովակների մի քանի անգամ վնասումը, ինչպես նաև շինարարության և պայթեցումների արդյունքում առաջացող փոշու տարածումը Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում: Եվ այս ամենը տեղի է ունենում բուն հանքարդյունահանման աշխատանքները դեռ չսկսած վիճակում:

Համապատասխան պետական մարմիններին կոչ ենք անում ապահովել Ամուլսարում շինարարական աշխատանքների դադարեցումը և համապարփակ ուսումնասիրել այս և բարձրաձայնված այլ խնդիրները, որոնք թաքցրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետական փորձաքննության ներկայացրած իր գնահատման հաշվետվություններում և այլ փաստաթղթերում:   

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

 

You May Also Like