ՍԴՀԿ-ի Ողջոյնի Խօսքը` Արեւմտահայոց 4-րդ Համագումարին

ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութիւնը իր ողջոյնի խօսքը յղեց Արեւմտահայոց Ազգային 4-րդ Համագումարին: Ստորեւ կը հրապարակենք Կուսակցութեան յղած ողջոյնի խօսքը:

Արեւմտահայ Ազգային 4-րդ Համագումարի
Նախագահութիւն և մասնակիցներ,

Յարգելի բարեկամներ,

Կ’ողջունենք Արեւմտահայ Ազգային 4-րդ Համագումարը եւ անոր աշխատանքներուն կը մաղթենք յաջողութիւն:

ՍԴ Հնչակեան Կուսակցութիւնը, որ արեւմտահայ դատի պաշտպանութեան  ճամբուն վրայ իր ետին արդէն ունի 128 տարիներու պայքարի ճամբայ մը, կը հաւատայ որ Հայկական Դատը ամբողջ հայութեան դատն է եւ իւրաքանչիւր հայ, անհատաբար թէ կազմակերպութեան մը ընդմէջէն իրաւունքը ունի իր մասնակցութիւնը բերելու Հայ Դատի արդարացի լուծման: Այդ ոչ ոքի սեփականութիւնը չէ: Այս համոզումը ամրագրուած է Կուսակցութեանս  համագումարներու համապատասխան որոշումներով: Այս իմաստով, մեր կողմէ ողջունելի է որեւէ ազնիւ եւ անշահախնդիր նախաձեռնութիւն որ կը միտի նպաստել Հայ Դատի արդարացի լուծման:

Ձեզ կը մաղթենք յաջողութիւն եւ ապագայի համագործակցութիւն:

ՍԴ Հնչակեան Կուսակցութեան
Կեդրոնական Վարչութիւն

28 Մարտ 2015

You May Also Like
Read More

De La Passion Patriotique

Pour lire en arménien cliquez sur Հայրենասիրական մոլության մասին Ֆրաներենից թարգմանեց Նվարդ Վարդանյանը Denis Donikian, Paris, 17 juin 2018 1…
Read More
Read More

Հայկ. Ժողովրդային Շարժումի Հայաստանի ներկայացուցչության հայտարարությունը չափորոշիչների մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով փորձագետների երկու խմբեր հեղինակել են հայոց լեզվի, հայ գրականության…
Read More