





Նոր տարուց հետո, երբ հանդիպել էի Գարիկին, հարցրեց. «Էդ ի՞նչ է էդ 3G, 4G-ն, որ վարչապետը խոսում է, ասեց` Հայաստանի ամբողջ տարածքը ծածկել է»: Ես սկսեցի բացատրել: Գարիկն անմիջապես հակադարձեց, թե վարչապետը գիտի, որ մեր գյուղերում ծերերն են մնացել. նրանք էդ G-երը ի՞նչ պիտի անեն:
Տիգրան Սարգսյանը մյուս վարչապետներից տարբերվեց նրանով, որ խոսեց «հայկական աշխարհի» մասին: Բայց իմ, Գարիկի ու վարչապետի հայկական աշխարհները նույնպես չեն համընկնում, նույնիսկ համեմատության եզրեր չկան: Մեր հայկական աշխարհում մարդիկ են, նրա աշխարհում` աներեւույթ հասկացություններ: Մեր հայկական աշխարհում թերսնվող հայ երեխաներն են, իսկ նրա աշխարհում` ռուսալեզու դպրոցներ հաճախող երեխաների տեսլականը: Մեր հայկական աշխարհը կիսադատարկ գյուղերն են, նրանը` ֆինանսական կենտրոն Դիլիջանը կամ Դավոսի վերածվող Ծաղկաձորը:
Մեր հայկական աշխարհում ես փոքրացել էի, հավասարվել գետնին, երբ Հայաստանի նախագահի կողքին կանգնած հարեւան Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հորդորում էր հայերին, որ չլքեն Հայաստանը: Ի՞նչ պետք է անենք ես ու Գարիկը, որպեսզի մեր պաշտոնյաները տեսնեն իրական հայկական աշխարհը: Ես այդպես էլ ընկերոջս ոչինչ չպատասխանեցի, քանի որ նա միայն մեկ ճանապարհ գիտի:
1 comment
Abris, Edik!
[email protected] srpazan
Abris, Edik!
[email protected] srpazan khent e.
Mez, nman kizher en bedk… yev ampokhner khelakarvadz.
Comments are closed.