Ջերմության Ալիքներ՝ Գեղանկարիչ Այնթաբլյան

Համո Մոսկոֆյան, Բեյրութ, Հունվար 2010
 
Հայաստանի անկախության մութ ու ցուրտ տարիներին՝ երբ Բեյրութում էլ մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը՝ տաղանդաշատ գեղանկարիչ Հրաչ Անյթաբլյանը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները եւ ավարտել Մայր Հայրենիքի Գեղարվեստի ինստիտուտը:

Համո Մոսկոֆյան, Բեյրութ, Հունվար 2010
 
Հայաստանի անկախության մութ ու ցուրտ տարիներին՝ երբ Բեյրութում էլ մոլեգնում էր քաղաքացիական պատերազմը՝ տաղանդաշատ գեղանկարիչ Հրաչ Անյթաբլյանը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները եւ ավարտել Մայր Հայրենիքի Գեղարվեստի ինստիտուտը:

Նրա մուտքը Սփյուռքի երբեմնի “մայրաքաղաք” Բեյրութ եղավ շռնթալից եւ նրա կազմակերպած ցուցահանդեսներին ներկա եղան Լիբանանի ազգային, քաղաքական, մշակութային աշխարհի ականավոր դեմքեր եւ անձնավորություններ: Հրաչ Այնթաբլյանի ստացած ակադեմիական մակարդակի գեղանկարչության արվեստի ուսումը վճռորոշ դեր խաղացին եւ նա այսօր համարվում է հնագույն քաղաքակրթություն ունեցող Փյունիկե-Լիբանանի ամենաճանաչված «նոր սերնդի նկարիչներից մեկը: Նա արդեն իսկ մասնակցել է որպես Լիբանանի քաղաքացի բազմաթիվ ցուցահանդեսների, անհատական թե խմբային առումով՝ արաբական աշխարհի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում, գեղարվեստի ոստաններում:


 
Լիբանանի 2009 թ.-ի քաղաքական դժվարին իրավիճակը, տնտեսական թե հասարակական սուր ճգնաժամը չկասեցրեց հրաչ Անյթաբլյանին կազմակերպելու իր “հերթականե ցուցահանդեսը”: Այն տեղի ունեցավ անցյալ հոկտեմբեր 25 – նոյեմբերի 14 ժամանակահատվածում, Բեյրութի Galerie surface Libre d’art ցուցասրահում, որն հիշեցնում է հռոմեական իշխանների դղյակները…: 2009 թ. հոկտեմբեր 28-ին երեկոյան, Բեյրութի արվեստասեր հասարակությունը, ազգային ու քաղաքական, կրոնական շրջանակների ընտրանին ներկա էին ցուցահանդեսի բացման փառաշուք հանդիսությանը: Ջերմ հյուրասիրության ու մտերմիկ զրույցի մթնոլորտում՝ հյուրերն ու արվեստասերները հիացան ու շնորհավորեցին բազմատաղանդ գեղանկարչին իր ստեղծագործությունների համար: Գունագեղ պաստառներում պատկերված էին Հայաստանի, Լիբանանի, հայաշատ սիրիական Քեսաբի բնապատկերներն ու կենցաղը, Բազմագույն ծաղկեպսակներ, բնության արձագանքներ, դիմակնարներ…: Այս բոլորը, այնթաբլյանական է, հատկանշական, հայկական-մերձարեւելյան գույներով ու մտահղացմամբ:
 

 
Ցուցահանդեսի ամբողջ տեւողությանը, չդադարեց գեղանկարիչների, արվեստագետների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հոսքը դեպի ցուցասրահ: Լիբանանահայ թե լիբանանյան մամուլը բազմաթիվ հոդվածներ նվիրեցին Հայ գեղանկարչի արվեստին:

“Ճիշտ է, որ այսօր հայկական գեղանկարչի կյանքի ճանապարհը վարդերով չէ զարդարված, սակայն շարունակելու եմ իմ առաքելությունը՝ որն սկիզբ է առել Մայր Հայրենիքում”, ընթերցողներին փոխանցեց Հրաչ Այնթաբլյանը:

 

You May Also Like