Տիգրանակերտից գաղթած Հարություն Զուլումյանի և Հայկանույշ Թաշճյանի
ընտանիքում 1907 թվականի հունվարի 1-ին ծնվեց Գառնիկ Զուլումյանը` նույն ինքը Գառզուն:
Գառնիկին ի սկզբանե վիճակված էր զրկանքներով լի մանկություն: Ընդամենն ինը տարեկան հասակում նա ականատես եղավ 1915 թվականի հայոց Մեծ եղեռնից մազապուրծ եղած գաղթականների թափորներին. հոր լուսանկարչական արվեստանոցի հարթակից տեսավ, թե ինչպես են կախաղան բարձրացնում հայերին:
Տիգրանակերտից գաղթած Հարություն Զուլումյանի և Հայկանույշ Թաշճյանի
ընտանիքում 1907 թվականի հունվարի 1-ին ծնվեց Գառնիկ Զուլումյանը` նույն ինքը Գառզուն:
Գառնիկին ի սկզբանե վիճակված էր զրկանքներով լի մանկություն: Ընդամենն ինը տարեկան հասակում նա ականատես եղավ 1915 թվականի հայոց Մեծ եղեռնից մազապուրծ եղած գաղթականների թափորներին. հոր լուսանկարչական արվեստանոցի հարթակից տեսավ, թե ինչպես են կախաղան բարձրացնում հայերին:

1971 թվականին Գառզուին շնորհվում է Պատվո լեգիոնի սպայի պատվանուն, իսկ 1977 թվականին նա ընտրվում է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ: Նա առաջին հայն էր, որ արժանանում է «անմահի» կոչման:Գառզուն մտածող և ժամանակակից կյանքի գիտատեխնիկական առաջընթացի հետևանքներին ակտիվորեն արձագանքող արվեստագետ է: Նրա արվեստին գերազանցապես բնորոշ է մի քանի թափանցիկ, կիսաթափանցիկ ու թանձր գունային ետնախորքի վրա գծային բազմապիսի ցանցերի ու սարդոստայնների արտահայտչականությունը` գծային, օդային հեռանկարով, անտառների, ուրբանիստական, ճարտարապետական, լեռնային, հարթավայրային, արդյունաբերական լանդշաֆտներով:
1929 թվականը, երբ նա իր` անվերջ որոնումներից բխող աշխատանքներով ցուցադրվում է «Անկախների», ապա «Գերանկախների» ցուցասրահներում: Դրանք սև ետնախորքով, վերացական արվեստի շնչով տոգորված ստեղծագործություններ էին:
Հետպատերազմյան շրջանում Գառզուի արվեստը մեծապես ընդլայնում է իր բովանդակային ու ժանրային ընդգրկման շրջանակները: Այժմ նրանում տեղ են գտնում կերպարվեստում կիրառվող գրեթե բոլոր ժանրերը, ամենից ավելի նախասիրված ժանրը` բնանկարը, հարստանում է նոր մոտիվներով. նկարչի արվեստ է ներխուժում ծովը, նավահանգիստը, առագաստանավերը:
ճարտարապետութունն իր անխախտ դրոշմն է թողնում իր ստեղծագործություններում. ճարտարապետությունը և ակադեմիական կրթությունը, անշուշտ, վճռական դեր են խաղում, որ Գառզուն հետագայում իր նկարաշարերում ներկայացնի գոթական, Վերածննդի, դասական, բարոկկո, նեոկլասիցիզմի («Վերսալ») ճարտարապետության բազմապիսի մոտիվներ` գծային, հեռանկարչական անթերի մեկնաբանումներով: Ուստի, հետպատերազմյան տասնամյակների ընթացքում նկարիչը մեկը մյուսի ետևից ստեղծում է լիտոգրաֆիաներ, ջրաներկեր, օֆորտներ` Միջերկրածովի, Իլ–դե–Ֆրանսի, Բրետանիի, Վենետիկի, Փարիզի, Վերսալի, Տյուիլյրի, զանազան նավահանգստային քաղաքների բնապատկերներով: Այս աշխատանքներում ճշգրտորեն տրված է բնանկարային մոտիվը, սակայն Գառզուի ճշգրտությունը կրկնությունից հեռու է: Նկարիչը դեմ է բնության ուղղակի վերարտադրությանը, քանի որ հնարավոր չէ մրցել բնության հետ, բայց նա դեմ է նաև բնության իսպառ անտեսմանը, քանզի վերջինս նկարչին հույզեր տվող աղբյուր է: «Նկարիչը միշտ էլ պետք է կարողանա գտնել բնության մեջ իր կենդանին: Այստեղ են ձևերն ու գույները, երանգները, որ միշտ գոյություն ունեն: Բնապատկերն ազնվականություն է, պարզեցված ճարտարապետություն»,—մի առիթով ասել է Գառզուն (4) :
Հետզհետե զարգացող պատերազմի թեման Գառզուի կտավներում դառնում է բողոքի խոսք ընդդեմ չարիքների, հետագայում նաև ընդդեմ 20-րդ դարի տեխնիկական քաղաքակրթության, ինչն էլ 1957 թվականին ծնունդ է տալիս նկարչի նշանավոր «Ապոկալիպսիս» նկարաշարին, որը ցուցադրվում է Փարիզի Դավիդ և Գարնիե պատկերասրահում: Ողջ մամուլը հեղեղվում է «Ապոկալիպսիսի» մասին հոդվածներով, լույս է տեսնում Ռոբերտ Ռեյի «Գառզու. Ապոկալիպսիս» գիրքը, որն իր մեջ ընդգրկում է զանազան վերատպություններ և մամուլի վերլուծություններ: Մետաֆիզիկական, սյուրռեալիստական և դասական նկարչության (Կանալետտո, Միլլե) ուսումնասիրությունը, անշուշտ, օգնել է ստեղծելու սարսափի, ամայության ու լքվածության մթնոլորտը «Ապոկալիպսիսի» իրատեսական տեսիլքներում, որոնք կարող են իրական դառնալ ատոմային ու նեյտրոնային պատերազմներից հետո, տեսիլքներ, որոնք կենդանացել են հայոց Մեծ եղեռնի և երկու աշխարհամարտերի դառը փորձով: Նկարիչը, պատկերելով դարաշրջանի տեխնիկական վիթխարի առաջընթացը, որ սպառնում է ճզմել մարդուն, վերջինիս տագնապը, մենությունը, խավարը, ավերակների լքվածությունը, փորձում է ավելի սիրելի դարձնել բնությունը, մղել մարդկանց դեպի կենսասիրություն, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց ու միջավայրն արհավիրքներից ու կործանումներից: Էլեկտրալարերը, մետաղյա կոնստրուկցիաները, ռելսերը գալիս են հուծելու, որ գիծը, գծայնությունը մեր դարին հատուկ են ավելի, քան որևէ նախորդ դարի:3.
6.
2 comments
Շնորհակալություն Գառզույի
Շնորհակալություն Գառզույի մասին տեղեկություն տալու համար:
Բավականաչափ տեղեկություն
Բավականաչափ տեղեկություն ստացա, սակայն կ'ուզենայի ճշդել մատուռ-թանգարանի քաղաքը, դա Մանոսկում է այլ ոչ թե Մասոնքում:
Comments are closed.