Press Release, 27 March 2013: The maiden event of the Armenian Renaissance, Los Angeles chapter (AR-LA), which was held at the Glendale Public Library on March 27, featured, via video teleconferencing, Armenia Heritage Party leader Raffi Hovhannisian and activist Jirayr Sefilian from Liberty Square in Yerevan.
Press Release, 27 March 2013: The maiden event of the Armenian Renaissance, Los Angeles chapter (AR-LA), which was held at the Glendale Public Library on March 27, featured, via video teleconferencing, Armenia Heritage Party leader Raffi Hovhannisian and activist Jirayr Sefilian from Liberty Square in Yerevan.
The gathering, standing room only, started with Gurgen Mkhitarian and Hacob Sadoyan introducing AR-LAC and the newly-formed movement's goals and mission. This was followed by talks by Hovhanissian and Sefilyan. Both men described the tumultuous situation in Armenia and stressed the importance of Armenian Diaspora's involvement in current Armenia events so as to develop a truly democratic state.
Հայկական Վաերածնունդ շարժման Լոս Անջելեսյան մասնաճյուղը (ՀՎ-ԼԱ) սույն թվականի Մարտի 27-ին երեկոյան 7:30-ից սկսած անցկացրեց իր առաջին հրապարակային միջոցառումը Գլենդելի (Կալիֆորնիա) Պետական Կենտրոնական Գրադարանի հանդիսասրահում: Օրվա հանգույցային թեման Ազատության Հրապարակի այցն էր Լոս Անջելես: Լեփ լեցուն դահլիճի ոգևորված հայությունը անհամբեր սպասում էր սկայպ հեռարձակման կապով միանալու և ունկնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի ելույթները:
Երեկոյի բացման ընթացքում ներածական խոսքով հանդես եկան Լոս Անջելեսի Հայկական Վերածնունդ կազմակերպության անդամներ Գուրգեն Մխիթարյանը և Հակոբ Սադոյանը: Նրանք ներկաներին ծանոթացրեցին ՀՎ-ԼԱ-ի կազմավորման դրդապատճառներին և առաքելությանը: Այնուհետև հանդիսականների բուռն ծափահարութիւնների տարափի ներքո, ընդարձակ էկրանի վրա երևացին Րաֆֆին ու Ժիրայրը, որոնք խանդավառ ու բուռն ելույթներով Լոսանջելեսահայ հասարակությանը ներկայացրեցին Հայաստանի արդիական իրավիճակը: Երկու առաջնորդները շեշտեցին հայաստանյան ընթացիկ պատմական իրադարձությունների մեջ սփյուռքի եռանդագին մասնակիցության բացառիկ նշանակությունը: Նրանք առանձնահատուկ կերպով ընդգծեցին, թե սփյուռքահայության համար ինչպիսի՛էական հրամայական է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանում իրավական ժողովրդավարական պետության կառուցման պայքարի աշխատանքներին: