Ոչ Քաղաքական, Այլ Իրավական Ուղիներ

"Ուխտ Արարատի", Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն,
19 ապրիլ 2010 թ.
Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոչ քաղաքական, այլ իրավական ուղիների մասին
(Բավ է ենթարկվել 18-ամյա քաղաքական քաշքշուկին (1), ժամանակն է անցում կատարել միջազգային իրավական հարթություն)

 
Միջազգային ընկերակցությունը երբեք ազնիվ չի եղել Հայկական Հարցում, նրանում ներառված խնդիրներում:(2) Այդպես էր անցյալում, այդպես է այսօր: Հենց դա նկատի ուներ Մեծ նորվեգացին` Ֆրիտյոֆ Նանսենը, երբ նշում էր. “Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից” (Ֆրիտյոֆ Նանսեն, ՙԽաբված ժողովուրդ՚, ԵՊՀ հրտ., Երևան, 2000, էջ 272-273):

"Ուխտ Արարատի", Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն,
19 ապրիլ 2010 թ.
Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոչ քաղաքական, այլ իրավական ուղիների մասին
(Բավ է ենթարկվել 18-ամյա քաղաքական քաշքշուկին (1), ժամանակն է անցում կատարել միջազգային իրավական հարթություն)

 
Միջազգային ընկերակցությունը երբեք ազնիվ չի եղել Հայկական Հարցում, նրանում ներառված խնդիրներում:(2) Այդպես էր անցյալում, այդպես է այսօր: Հենց դա նկատի ուներ Մեծ նորվեգացին` Ֆրիտյոֆ Նանսենը, երբ նշում էր. “Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճվեց եվրոպական քաղաքականության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե իր անունը երբևէ հնչած չլիներ եվրոպացի որևէ քաղաքագետի բերանից” (Ֆրիտյոֆ Նանսեն, ՙԽաբված ժողովուրդ՚, ԵՊՀ հրտ., Երևան, 2000, էջ 272-273):

 
Այսօր շատ հարմարավետ և մոդայիկ է դարձել տարբեր երկրների ու ժողովուրդների դեմ իրականացվող բռնություններն ու ագրեսիաները բացատրել ՙերկակի ստանդարտ-ների՚, տերությունների ՙազգային շահերի՚, ՙնավթամուղերի ու գազամուղերի ճանա- պարհների՚ շուրջ աշխույժ և անսքող քաղաքական շահարկումով(3), առանց նկատի առնելու, որ դրանով ՙարդարացվում է՚ մեծ, թե փոքր պետությունների պատաս-խանատու պաշտոնյաների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագոր-ծությունները, որովհետև այդ գործողություններն ուղեկցվում են ժողովուրդների կոտորածներով, բռնագաղթերով, մարդկանց մեծ ու փոքր խմբերի կյանքի, գույքի, ազատությունների իրավունքների համատարած ոտնահարումների փաստերով:
Այդպես է և հայ ժողովրդի պատմության արդի շրջանում, 1988-ի փետրվարից սկսած:

Աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա, և դրանց մեջ ցայսօր չկա մեկը, հատկապես, եթե դա հայկական խնդիր է, որի կարգավորման համար, ինչպես անցյալում, այնպես էլ 1988-ից սկսած, միջազգային ընկերակցությունը իրավականի փոխարեն հենց միայն կամային-քաղաքական լուծումներ չառաջադրի: Եվ դա անում է մի այնպիսի կատաղի համառությամբ, որն ի վերջո, վերածվում է միջազգային ՙքաղաքական կապրիզի՚:

1. – Ղարաբաղյան հակամարտություն: Ղարաբաղյան հակամարտության արդի շրջանը, որ սկզբնավորվեց 1988-ից, ձգվում է արդեն շուրջ 22 տարի, իսկ հանգուցա-լուծումը այդպես էլ չի երևում: Խոսքն այն մասին չէ, որ գերտերությունների շահերի ու ծրագրերի համատեքստում հակամարտությունը մերթ սառեցվում է, մերթ բոր- բոքվում, այլ նրա, որ հակամարտության խաղաղ կարգավորման իրական ուղիներն այդպես էլ թաքուն են պահվում և հայությունից, և հակամարտությանը կամա, թե ակամա ներգրավված այլ ժողովուրդներից:

Մինչդեռ այդ ուղիները գոյություն ունեն:

Դրանցից մեկը հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդուն- ված կարգն ու համաձայնությունն է, որ կոչվում է Միջազգային բախումների խա- ղաղ լուծման Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.:

Ի՞նչ է ասում այդ փաստաթուղթը: Հաագայի Կոնվենցիան հակամարտության խա- ղաղ կարգավորման համար նախատեսում է իրավական գործողությունների մի կուռ համակարգ, հանգրվանային երեք փուլերի ու քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

ա) Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահան- ջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվեն- ցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամար- տող կողմերից որևէ մեկի կողմից:

բ) Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն և իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ:

գ) Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնոր- դական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար:

Արդ, նշված քայլերից ո՞րն է, որ իրականացվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Առաջին. Հայտնի է, որ 1992-ի մարտի 24-ին ԵԱՀԿ-ի Հելսինկիի լրացուցիչ հանդիպ- ման ժամանակ առաջարկ է եղել առաջիկայում` ամռանը, Մինսկ քաղաքում հրավիրել հատուկ կոնֆերանս և ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվեր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով` հիմնվելով ԵԱՀԿ սկզբունքների ու պարտավորությունների վրա: Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ ԵԱՀԿ-ն այն ժամանակ միջազգային կազմակերպություն էր, իսկ 2009 թվականից նա արդեն ընդհանուր պետություն հանդիսացող Նոր Եվրոպայի պետական կառույց է: Նշենք նաև, որ առ այսօր Մինսկի կոնֆերանսը չի հրավիրվել:

Երկրորդ. ԵԱՀԿ Մինսկի խումբն անցնող 18 տարիների ընթացքում իրականացրել է Հակամարտությունների խաղաղ կարգավորման Կոնվենցիայի 1-ին և 2-րդ բաժինների պահանջները միայն: Այսինքն, 18 տարի շարունակ առաջարկներ է մշակել և ներ- կայացրել կողմերին, որոնք նույն հետևողականությամբ մերժվել են: Մինչդեռ, եթե միջնորդական առաքելությունը գտնվեր իրավական դաշտում, ապա պարտավոր էր համաձայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջի ավարտված համարել իր գործունեությունը և առաջարկել հակամարտող կողմերին խնդիրը տեղափոխել 3-րդ բաժնով կարգավորվող փուլ և, ըստ այդմ, ստեղծել միջազգային հետաքննող հանձնաժողով:

Երրորդ. Հաագայի Կոնվենցիայի 2-րդ բաժնի 8-րդ հոդվածը նշում է, որ միջնորդական առաքելությունը պետք է ուղղված լինի չեզոքացնելու պատերազմի վտանգը և միջնորդ երկրները նույնպես պարտավորություն են կրում պահպանելու խաղաղության ռեժիմը:(4) Մինչդեռ, Մինսկի խումբը ճնշումներ է գործադրում ԼՂՀ-ի, ՀՀ-ի և հայության վրա` պատերազմի հնարավոր վերսկսման սպառնալիքով նրանցից զիջումներ կորզելու համար: Հենց այդ պատվերով է պայմանավորված Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմական ագրեսիա սկսելու մասին ռազ- մատենչ հայտարարությունները, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ԼՂՀ, ՀՀ սահմանամերձ շրջաններում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները: Կա գրեթե լոզունգի վերածված մի ձևակերպում. ՙՀամաձայնեք առաջարկներին, այլապես Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի: Թեև մենք միշտ զգուշացնում ենք, որ հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով՚:

Այնինչ, Կոնվենցիայի հաջորդ քայլով, ինչպես նախատեսված է 2-րդ բաժնի 2-րդ հոդվածում, վաղուց պետք է ստեղծվեր հետաքննող հանձնաժողով, որի գործու- նեությունը նույնպես կանոնակարգված է մի շարք հոդվածներով: Ստացվում է, որ Հակամարտությունների խաղաղ կարգավորման Կոնվենցիայի հաջորդ փուլի, երկրորդ քայլի պահանջը կատարելու համար Մինսկի խմբին չի բավարարել 18-ամյա գործունեության ժամանակաշրջանը և, անշուշտ, հայտնի չէ, թե դեռ ինչքան ժամանակ է պահանջվելու այդ փուլին վերջապես անցում կատարելու համար:

Պատճառը նաև այն է, որ ո՛չ ՀՀ-ն և ԼՂՀ-ն, ո՛չ հակամարտող մյուս կողմը և ո՛չ էլ առավել ևս միջնորդ երկրների նախագահները այդպիսի պահանջ չեն ներկայացրել Մինսկի խմբին: Փոխարենը սպասել են, թե միջնորդական առաքելությունը ի՛նչ նոր առաջարկներ կանի կողմերին: Մինչդեռ, առնվազն, 1994-95 թթ., երբ արդեն պարզ էր, որ առաջարկները չեն ընդունվում և Մինսկի խմբի ձևաչափը սպառել է իրեն, կողմերից մեկն ու մեկը, կամ Մինսկի խումբն ինքը, պետք է բարձրացներ Կոն- վենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջը, այն է` ստեղծել միջազգային հետաքննող հանձնաժողով:

Հենց այդպիսի հանձնաժողովն է, որ կարող էր անցկացնել հետաքննություն և տալ եզրակացություն, որը եթե կողմերից որևէ մեկը կրկին մերժեր, առաջանալու էր Կոնվենցիայի հաջորդ պահանջով կարգավորմանը վերջնական լուծում տալու համար խնդիրը տեղափոխել միջազգային դատարան, որի որոշումները, ինչպես արդեն նշեցինք, պարտադիր են կողմերի համար:

Ակնհայտ է, որ եթե Ղարաբաղյան հակամարտության միջազգային խաղաղ կարգա- վորումը 1992-ից ընթանար Հաագայի Կոնվենցիայի հոդվածների ու դրույթների պահանջներով, ապա պատերազմը շատ ավելի շուտ կավարտվեր, քան 1994-ին, և հակամարտությունն էլ այսքան երկար չէր ձգձգվի` հավելյալ զոհեր ու նոր կորուստեր խլելով կողմերից:

Ավելորդ չէ նշել նաև, որ Մինսկի խումբը, շրջանցելով ԼՂՀ-ն, որպես հակամարտող կողմ ճանաչում է միայն ՀՀ-ն, սակայն քննության իսկ չի առնում ՀՀ-ի սահմանամերձ շրջանների վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ներխուժումների, հարձա- կումների և ՀՀ-ի որոշ տարածքների օկուպացիայի հարցերը: Այդպես բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ո՛վ է պատասխան տալու ՀՀ-ի խաղաղ բնակիչների և սահմանապահների շրջանում տեղ գտած այդքան զոհերի ու վիրավորների համար, որոնք ադրբեջանական կողմի դիպուկահարների և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքներն են:

Ասվածից հետևում է, որ ինչպես ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի, այնպես էլ ՀՀ Արտաքին գործերի նախարարության կատարած աշխատանքները կարելի է գնահատել անբավարար, չասելու համար հակամարտության կարգավորումը խոչընդոտող` խանգարող, գործունեություն: Սակայն, մեր խնդիրը մեղավորներին հայտնաբերելը չէ, որն ի դեպ, նույնպես միջազգային դատարանի խնդիրն է: Մեր խնդիրը միջազգային վեճի` հակամարտության, իրապես խաղաղ կարգավորման լուծումը գտնելն է, ինչն անտեսել են մեր իշխանությունները` ենթարկվելով արևմուտքի հորդորներին:

Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. ՀՀ-ն և ԼՂՀ-ն դիմում են Մինսկի խմբի համա- նախագահ երկրների ղեկավարներին, հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` առաջարկելով, Մինսկի խմբի միջնորդական առաքելության այս ձևաչափը համարել սպառված, և գործողությունը տեղափոխել կարգավորման հաջորդ փուլ, ըստ այդմ` ստեղծել հետաքննող հանձնաժողով, մանավանդ որ Մադրիդյան նորացված (թե՞ չնորացված) (5) սկզբունքները չեն տալիս հակամարտության իրական լուծման բանալին:

2. -Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, Հայաստան-Թուրքիա Արձանագրություններ: Ինչ ասվեց վերևում ամբողջությամբ վերա- բերում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, որի ուղղությամբ 2001-ից գործող հայ-թուրքական հաշտեցման հասարակական ձևա- չափերը, ինչպես նաև պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկները պետք է համարել իրենց սպառած, իսկ այդ ընթացքում մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործողություններն ու փաստերը, որպես Հաագայի Կոնվենցիայով կատարված միջնորդական դիվանագիտական առա- քելություն` պետք է համարել անօգուտ, որովհետև մյուս կողմը` Թուրքիայի Հանրա- պետությունը, միևնույնն է մնում է Հայոց ցեղասպանության ժխտողականության դիրքերում, որը հնարավորություն չի տալիս բանակցությունների միջոցով հասնել որևէ շոշափելի արդյունքի:

Այլ է 2009-ից Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների խնդիրը, որոնք երբ իրերն իրենց աննուներով ենք կոչում, պետք է համարել գերտերությունների աշխարհա- քաղաքական կարիքներն իրագործող պատվեր, ինչպես նաև ՀՀ-ի և ԹՀ-ի ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ:

Իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում նույնպես պետք է անցնել հարաբերությունների կարգավորման իրավական հարթություն և գործել համաձայն Հաագայի Կոնվենցիայի 3-րդ բաժնի դրույթների: Այսինքն, սպառված համարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում դիվանագիտական բոլոր առաքելությունների ու կողմերի գործադրած ջանքներն ու ճիգերը, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու փոխարեն, ստեղծել հակա- մարտության պատճառները քննող հանձնաժողով:

Դա նշանակում է նաև, որ գերտերությունները պետք է դադարեցնեն ճնշումները ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Հայկական Սփյուռքի վրա, վերջ տան Ցեղասպանության դատա- պարտման Կոնվենցիան շրջանցելու իրենց փորձերին, որոնք վտանգում են ոչ միայն հայության և Հայաստանի, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների անվտանգությունը:

Վերջին հարյուրամյակում, առավելապես այսօր, չկան խնդիրներ, որոնք չեն լուծվում միջազգային իրավական դաշտում: Որպես ուսանելի օրինակ պետք է միշտ նկատի ունենալ Միլոշևիչի և Սերբիայի ոչ վաղ անցյալի պատմությունը, որի բուն պատճառն այն էր, որ կարգավորման իրավական ճանապարհի փոխարեն ընտրվեց կամային – քաղաքական – ուժային կարգավորման ուղին:

Կովկասում խուսափելու համար բալկանյան ողբերգության կրկնությունից` ՀՀ-ին, ԼՂՀ-ին և Միսնկի համանախագահ երկրներին առաջարկում ենք, արդ և այսուհետ, հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ընթանալ հենց միայն միջազգային իրավական ճանապարհով ու այն սահմանող և առաջնորդող Հաագայի 18 հոկտեմբերի 1907 թվականի Կոնվենցիայով:

Հ.Գ. – Հաագայի Կոնվենցիայի ընդունումից հետո` Հայաստանի Հանրապե- տության առաջին (1918-1920 թթ.) և երկրորդ (1990 թ.) անկախացումից ի վեր, հայությունը տարածաշրջանում ենթարկվել է կոտորածների, պատերազմական հանցագործությունների, բռնագաղթի, ԼՂՀ-ն ու ՀՀ-ն ռազմական ագրեսիայի, շրջափակման, բնակչությունը` անմարդկային զրկանքների:

1988-ից Ադրբեջանն է շրջափակել Հայաստանը, 1993-ից` Թուրքիան, 1992-ից` Վրաստանը` վրաց-աբխազական համակամարտության պատրվակով ՀՀ-ին զրկելով Ռուսաստանի, եվրոպական և միջինասիական երկրների հետ երկաթուղային հաղորդակցությունից: Թվում է, բաց է իրանական ուղությունը, սակայն, այդ ուղղությունն էլ հարավից փաստացի փակ է նույնպես Իրաքի վրա ամերիկյան հարձակումների (1992) և ներխուժուման (2001) պատճառով:

Կատարյալ մի ճգնաժամային իրավիճակ, որից դուրս գալու լուծումները, որ առաջարկում են Հայաստանին իբր իրատեսական քաղաքականություն վարելու կողմնակիցները, ամեն տեսակ զիջումների գնալն է, ինչը նշանակում է տարածա- շրջանում հայության և Հայաստանի վերջը: Մեկ այլ տարբերակով` դա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, որը ներկայացվում է իբրև անվնաս քայլ, և որը իրականում նշանակում է փոխադարձ ճանաչում, ինչն իր հերթին նշանակում է ձևացնել, թե ՀՀ-ն և ԹՀ-ն խնդիրներ չունեն և կամ, որ այդ խնդիրների լուծումները կրկին հետաձգվում է անորոշ ժամանակով:

Իրականությունն այն է, որ տարածաշրջանի և ոչ մի ժողովուրդ ու երկիր անմասն չի մնալու ապագայի սպառնալիքներից և դավադրություններից, եթե նրանցից ամեն մեկն իր կարգին չընտրի գոյություն ունեցող խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորման իրավական ճանապարհը:

Բոլոր ոչ իրավական` քաղաքական, տարբերակները գերտերությունների համար պատանդի կարգավիճակում են պահելու հակամարտող կողմերին` նրանց երկրներն ու սերունդները, և հիսուն տարին մեկ նոր ուժով է բորբոքվելու հակամարտությունն ու դիմակայությունը, պատերազմն ու քաոսը` Բալկաններում, Միջին Արևելքում, Կովկասում, Աֆղանստանում: Հենց այն գծով, որի շուրջ սիրում է դատողություններ անել Թուրքիայի նոր Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ում ի դեպ, ժամանակին կոչել էին Արևելքի Քիսինջեր:

—————————————
Ծանոթագրություն
1. Իրականում այդ քաշքշուկը 120-ամյա է, եթե ոչ ավելի: Գերտերությունները դա կոչեցին Հայկական հարց, որ Արևելյան հարցի մեկ բաղկացուցիչ մասն էր: Տես, ՙՈւխտ Արարատի՚, թիվ 1 (17), մարտ – ապրիլ, 2009, էջ 26 և պարբերականի այդ համարն ամբողջությամբ:
2. Հայոց (և այլոց) քաղաքակրթական խնդիրներին վերաբերող հոդվածների ու հրապարակումների շարքը ՙՍադրանքի փիլիսոփայությունը՚ վերնագրով` Տես, www.oukhtararati.com կայք:
3. Բուն խնդիրները չնկատելու, շրջանցելու արդի վերլուծաբանների ու քաղաքագետների վարքագիծը հիշեցնում է այն հայտնի առակը, երբ ապարանցուն հարցնում են. ՙՏեսնո՛ւմ ես այն անտառը՚: Վերջինս պատասխանում է. ՙԼավ չեմ տեսնում, ծառերը խանգարում են՚:
4. Տարածաշրջանում խաղաղության ռեժիմի պահպանման կարևոր քայլերից մեկն էլ կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Մշտական Զինված Չեզոքության հայտարարությունը: Այդ մասին տես, ՙՄշտական Զինված Չեզոքություն ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության գլխավոր ուղղությունը՚ հոդվածը www.oukhtararati.com կայքում:
5. Չգիտես` ինչո՛ւ, պարտադիր կրկնվող պայման է դարձել այն գործողությունը, որ երրորդ կողմը` այս դեպքում ԱՄՆ-Իսրայել-ԵՄ ալյանսը, հին սկզբունքները շատ ավելի վատ տեսքով ներկայացնի հակամարտող կողմերին, այդպիսով ավելի դժվարին դարձնելով ցանկացած կարգավորում: Այդպես է Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների պարագայում, որը 1987 թ. Եվրոպառլամենտի հայտնի բանաձևի դրույթների շատ ավելի վատ մշակված տարբերակն է: Վստահաբար, այդ ձեռագիրը կրկնվելու է Մադրիդյան նորացված սկզբունքների դեպքում, որոնք շատ ավելի վատն են լինելու, քան մինչ այսօր ներկայացվածները:
 

2 comments
  1. Banakii gnunn poxel
    Ay  Hayer

    Duq eq  erexa, te dzez lav frracnum  en:

    Patkeracreq, vor mekn dzez vstahi kanchi Indonezia/ Karog eq  erkusi ugarkel liqn grpanov  hayerin dem mimistrin  poxelu mek xelqn glxinovov?

    Minchev grun chtrches "hop" mi asa hargeli tgerq dzer  tan banaki:

  2. Legalpolitik







    My fellow Armenian:

    I read your article with great interest. You are absolutely correct.

    I believe, we should not wait for our government to do what you are suggesting. We should try to find a way to do without them.

Comments are closed.

You May Also Like