Վահրամ Աղաջանյան, Ստեփանակերտ, 15 Մարտ 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՕԳՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՅՈՒՐԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու (ՌՈՒԵ) Բաքվի եւ Ադրբեջանի թեմի մամուլի քարտուղար, արքեպիսկոպոս Կոնստանտին Պոմինովը օրերս ԶԼՄ-ներին բառացիորեն ասել է հետեւյալը, մեջբերում. “Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող քրիստոնեական եկեղեցիները, որոնց համար այդքան անհանգստանում են հայերը, իրականում նրանց չեն պատկանում: Դրանք կովկասյան Ալբանիայի հնագույն ուղղափառ եկեղեցու և ուդիների համայնքի ժառանգությունն են”։
Ինքնին հասկանալի է, որ ՌՈՒԵ-ի Բաքվի թեմի ներկայացուցիչը չի կարող նման անգրագետ ու լկտի հակահայկական հայտարարություններով հանդես գալ առանց ՌՈՒԵ-ի ղեկավարի գիտության։ Իսկ վերջինս, բնականաբար, չի կարող հավանություն տալ իր սաների հայատյացությանը առանց “վերևի”, Կրեմլի համաձայնության, այլ կերպ և չի կարող լինել այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանն է ։
Մնում է միայն հասկանալ, թե որքան երկար է հանդուրժելու այդ ստորությունը համաշխարհային հայությանը։ Եւ ինչ են պատրաստվում անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը: Լռությունն արդեն ուղղակի անթույլատրելի է…
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ “ՓԱՓՈՒԿ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ”
ՀՀ-ում ՌԴ դեսպանը, … զվարճացնում է…
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս. թ. հունվարի 26-ին գրավոր հարցում էինք ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Կոպիրկինին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք համապատասխանում է իրականությանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ “Ղարաբաղի պարտությունը հետևանք է Ռուսաստանի և անձամբ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական օգնության, առանց որի այդ հաղթանակը թուրքերն ու ադրբեջանցիներն այսօր չէին ունենա”։ Անցել է 35 օր, իսկ Պրն. Կոպիրկինից պատասխան չկա։ ՀՀ-ում ՌԴ դեսպանը, ով հայ հասարակությանը զվարճացնում է Հայաստանում Ռուսաստանի “փափուկ ուժի” անհրաժեշտության մասին խորիմաստ մտորումներով, չի կարողանում նույնիսկ պատասխանել հայ լրագրողների հարցերին: Հայաստանում բոլոր պետությունների դեսպանները մեր թերթի հարցերին պատասխանում են ճշդապահությամբ եւ ժամանակին, ինչպես եւ պետք է վարվեն լուրջ պետությունների ներկայացուցիչները, որոնք պարտավոր են հայ հասարակությանը պարզաբանել իրենց երկրների իշխանությունների քաղաքականությունը: Բայց Հայաստանի «կրքոտ» դաշնակից Ռուսաստանը, հավանաբար, բացառություն է այդ շարքում։ Չնայած դրան, մենք կրկին ՌԴ դեսպան Պրն. Կոպիրկինին ենք ուղարկում մեր հարցումը՝ հույս ունենալով վերջապես ստանալ նրա “փափուկուժային” պատասխանը մեր շատ պարզ հարցին…
***
Բաց նամակ ՀՀ – ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին` “Երրորդ Ուժ Պլյուս” անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանից:
Մեծարգո Սերգեյ Պավլովիչ,
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Բաքվում կայացած թուրք-ադրբեջանական զորքերի համատեղ զորահանդեսում, բառացիորեն ասել է հետևյալը . “Ղարաբաղի պարտությունը հետևանք էր Ռուսաստանի և անձամբ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական օգնության, առանց որի այդ հաղթանակը թուրքերն ադրբեջանցիների հետ այսօր չէին ունենա”: Ընդ որում, թուրք առաջնորդը հատուկ ընդգծում է, որ Թուրքիայի ռազմական օգնությունը բավարար չէր Ղարաբաղի նկատմամբ հաղթանակի համար. անհրաժեշտ էր Ռուսաստանի աջակցությունը։
Պարոն դեսպան, ես և իմ շատ հայրենակիցներ կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը: Եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ օգնություն են ցուցաբերել ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի իշխանությունները Թուրքիային և Ադրբեջանին ՀԱՊԿ մեկ այլ անդամի՝ Հայաստանի և Արցախի դեմ պատերազմում։ Իսկ եթե ոչ, չե՞ք կարող հերքել Թուրքիայի նախագահի հայտարարությունը։ Անկեղծորեն երախտապարտ կլինեմ Ձեզ պատասխանի համար: Տեղեկացնեմ նաև, որ Ձեր ցանկացած պատասխան տարածվելու է երկրագնդի հայկական բոլոր լրատվամիջոցների շրջանում։
Հարգանքով ՝
Վահրամ Աղաջանյան
“Երրորդ Ուժ Պլյուս” անկախ հայկական թերթի գլխավոր խմբագիր”
ԷՐԴՈՂԱՆ.ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՆՁԱՄԲ ՊՈՒՏԻՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՆՔ ՉԷԻՆՔ ՀԱՂԹԻ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Ելույթ ունենալով Բաքվում կայացած թուրք-ադրբեջանական զորքերի համատեղ զորահանդեսում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բառացիորեն ասել է հետևյալը. “Ղարաբաղի պարտությունը Ռուսաստանի եւ անձամբ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական օգնության հետեւանքն էր, առանց որի այդ հաղթանակը թուրքերն ու ադրբեջանցիները այսօր չէին ունենա”:
Հաշվի առնելով այն մասշտաբային օգնությունը, որ ցուցաբերել են Ռուսաստանի իշխանությունները ադրբեջանական բանակին հայ ժողովրդի դեմ պատերազմում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցել զորահանդեսին: Բայց Կրեմլը քաղաքավարի կերպով հրաժարվեց հրավերից՝ հասկանալով, որ դա կդառնա հայ-ռուսական ռազմավարական 300-ամյա միության դագաղի վերջին մեխը։
Ռուսական ” Ноев Ковчег” ( “Նոյան Տապան” ) թերթ, # 1 (334), Հունվար 2021
«Ղարաբաղյան պատերազմի հետևանքները. սենսացիաներ, բացահայտումներ, սպառնալիքներ» հոդվածից