Federation of Armenian Organisations in The Netherlands (FAON)
Website: www.faon.nl
E-mail: [email protected]
Press Release
about Rosenthal’s Position on Armenian Genocide

Federation of Armenian Organisations in The Netherlands (FAON)
Website: www.faon.nl
E-mail: [email protected]
Press Release
about Rosenthal’s Position on Armenian Genocide



The parties point out to the Minister that at the submission in 2004 of the "motion Rouvoet" his predecessor Mr. Bot has qualified the content of the motion as support for his policy. The motion, which then was adopted unanimously by the Parliament, urges the government to put "the recognition of the Armenian Genocide constantly and expressliy on the agenda" in the context of negotiations on possible Turkish accession to the EU. The parties ask the Minister whether indeed a policy change has occurred and if so, what are the reasons for this.
In his letter the minister states that "it is essential that a candidate country faces its past history" and that “accordingly he carries out the motion by Rouvoet». On the other hand he notes that recognition does not form any new requirement or condition in the EU negotiations. The parties ask the minister to substantiate the difference between statements and to indicate whether to the Minister’s opinion it is possible that Turkey would join the EU without having dealt with its history.
The Federation of Armenian Organisations of the Netherlands (FAON) welcomes the critical questions of the Dutch Parliament, but is very disappointed with the position of Minister Rosenthal. The assignment of the plenary chamber, according to Rouvoet’s motion, can not be met by adressing "the past" or "tragic events" in the EU discussions, but only by respecting the essential meaning of the motion and thus by putting the "recognition of the Armenian Genocide" on the agenda in negociations as well as with Turkey as on the EU level.
***
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)
Կայքէջ` www.faon.nl
Էլ. փոստ` [email protected]
Մամլո հաղորդագրություն
հայոց ցեղասպանության նկատմամբ նախարար Ռոզենթալի դիրքորոշման մասին
Արդեն մի քանի տարի է ինչ թե հոլանդական քաղաքական շրջաններում ն և թե լրատվամիջոցներում սովորաբար օգտագործվում է «հայոց ցեղասպանություն» տերմինը: Նաև նախորդ արտգործնախարարները, այդ թվում ներկայիս փոխվարչապետ Մաքսիմ Վերհագենը, օգտագործել են այս տերմինը խորհրդարանական քննարկումների ժամանակ: Թվում է, թե հոլանդական այս նոր կառավարությունը, Թուրքիայի ճնշման տակ, կատարում է վերադարձ դեպի անցյալ:
Վորդեուինդը (Քրիստոնեական միություն), Վան Բոմելը (Սոցիալիստական Կուսակցություն), Վան դեր Ստայը (Քաղաքական Բարեփոխված Կուսակցություն) և Վան Ռոնը (Ազատության համար կուսակցություն) հարցնում են նախարաարին, թե արդյո՞ք նրա կարծիքով, այս «իրադարձությունները» ընկնում են «ցեղասպանություն» կատեգորիայի տակ, ինչպես սահմանված է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու կոնվենցիայում, կամ եթե ոչ, նրանք կցանկանային իմանալ թե ինչո՞ւ դրանք չեն ընկնում այդ կատեգորիայի ներքո: Եթե այո, նրանք հարցնում են, թե ի՞նչ պատճառով նախարարը այդ եզրը չի օգտագործում իր նամակում:
Կուսակցությունները նախարարի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ նախորդ արտգործնախարար Բոտը 2004 թ. «Ռավուտի բանաձևի» բովանդակությունը որակել է որպես աջակցության իր քաղաքականությանը: Այդ բանաձևը, որն ընդունվել է միաձայն խորհրդարանի կողմից, հանձնարարում է կառավարությանը Թուրքիայի հետ եվրոմիության հնարավոր անդամակցության բանակցությունների ժամանակ «Հայոց ցեղասպանության ճանաչումը մշտապես և որոշակի քննարկման ներկայացնել»: Կուսակցությունները հարցնում են նախարարին, թե արդյո՞ք իսկապես քաղաքականության փոփոխություն է տեղի ունեցել, իսկ եթե այո, ինչ են դրա դրդապատճառները:
Իր նամակում նախարարը նշում է, որ «անհրաժեշտ է, որ թեկնածու երկիրը հաշտվի իր պատմության հետ և բաց աչքերով նայի իր անցյալին» և որ «դրանով իսկ նա իրագործում է Ռաուվուտի բանաձևը»: Միաժամանակ նա նշում է, որ ճանաչումը նոր պահանջ կամ պայման չի կազմում Եվրոմիության բանակցություններում: Կուսակցուտյունները հարցնում են նախարարին հիմնավորել այս երկու պնդումների տարբերությունը և նշել, թե նախարարի կարծիքով արդյո՞ք հնարավոր է, թե` ոչ, որ Թուրքիան կարողանա անդամակցել Եվրոմիությանը առանց հաշտվելու իր սեփական պատմության հետ:
Խորհրդարանի անդամները վերջապես հարցնում են, թե արդյո՞ք նախարարը պատրաստակամ է, խորհրդակցելով կամ` ոչ Հաագայի քաղաքապետի հետ, ուսումնասիրել մի այլ տեղ Հաագայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու հնարավորությունները: Միջազգային քրեական դատարանի մոտակայքում նման հուշարձան կառուցելու առաջարկության մասին Ռոզենթալն իր նամակում մասնավորապես գրել է, որ կառավարությունը աջակցություն կամ համագործակցություն չի տրամադրելու դրան, քանի որ դա հակասում է Նիդերլանդների չեզոք դիրքորոշմանը, որպես Միջազգային քրեական դատարանի հյուրընկալ երկիր: