Վերաբնակեցում Արցախյան Ձեւով

Սամվել Հովասափյան, Բեռլին, Նոյեմբեր 2019

Տարիներ առաջ էր: Հանդիպում էր կազմակերպվել Բեռլին ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և գերմանահայության միջև։ Հարց բարձրացվեց, թե ինչո՞ւ Արցախում ազատագրված տարածքները չեն բնակեցվում։ Ավելորդ հարցերից խուսափելու համար, նա կտրուկ պատասխանեց․

– Միջոցներ չունենք։

Սակայն հիմա պարզվում է, որ իրոք, Քաշաթաղում վերաբնակեցում է կատարվել: Թե ինչպե՞ս, լսենք այնտեղ վերաբնակեցված և բոլոր կողմերից ձեռքը կտրված պարոն Վրեժ Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հասցեին ուղղված հանդիմանական խոսքերը․․․

Հյուրընկալվելով Բաց TV-ում, պարոն Համլետ Ղուշչյանի հարցին, թե նա այս անգամ ինչո՞ւ է Երևան եկել, պարոն Հարությունյանը պատասխանում է․

«Այս անգամ Երևան եմ եկել ինձանից խլված հողերի հարցով․․․։ Ես նաև հույժ անհանգստացած եմ վերաբնակիչների հետագա ճակատագրի պատճառով. ոչ մի հստակեցում չկա, թե ի՞նչ է լինելու վերաբնակիչների հետագա կարգավիճակը: Չեն հստակեցնում: Առիթից օգտվելով, ուզում եմ երկու հարցում ուղղել մեր պարոն վարչապետին.

Պարոն Փաշինյան, հիշո՞ւմ եք Ձեր խոսքերը «Անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ։ Արցախում և Հայաստանում, ոչ մեկ կոռուպցիոներ չպետք է անպատիժ մնա»։

Հիմա, պարոն Փաշինյան, երբ ես պայքարում էի ինձանից խլված հողերը ետ ստանալու համար, երկու մեծ կոռուպցիոն գործ եմ բացահայտել: Հիմա ի՞նչ եք ասում, ինչո՞ւ նրանք անպատիժ են: Չէ՞ որ Դուք խոստացաք, չէ՞ որ Դուք Արցախի երաշխավորն էիք, ինչո՞ւ տիրություն չեք անում հատկապես Քաշաթաղին։

Երկրորդ հարցումս եմ ուղղում պարոն Փաշինյանին

Պարոն Փաշինյան, հիշո՞ւմ եք, օգոստոս 5-ին Դուք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ի լուր աշխարհի հայտարարեցիք «Արցախը Հայաստան է և վե՛րջ», բայց ցավոք սրտի, Ձեր ողջ աշխատակազմը, Ձեր տեղակալը, այսպես ասած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺի նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Մակունցը պնդում են, որ Արցախը այլ պետություն է: Պատասխանեք իմ հարցումին եթե այլ պետություն է, ինչո՞ւ պետք է իմ երկու որդիները մինչև հիմա Արցախի սահմանը պահեին»։

Պարոն Փաշինյանը մի քանի օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից, ո՛րերորդ անգամ, բարկացած հայտարարեց․ «Մենք նրանց պատեպատ կտանք, կփռենք ասֆալտին․․․»։

Ո՞ւմ, ինչպե՞ս․․․

Կասկածից վեր է, որ Երևանում լսել են Քաշաթաղի վերաբնակիչների օգնություն ակնկալող նման կանչերը։ Իսկ ի՞նչ քայլեր են արել իշխանավորները: Պարզվում է՝ ոչի՛նչ։

Ցավոք, ներկայիս ՀՀ իշխանությունների չափազանց կրավորական և ոչ-կտրուկ գործողությունների պատճառով (որի մասին բազմիցս ահազանգել են հեղափոխությանը սատարող իրազեկ անձինք), այսօր էլ շատ քիչ էական փոփոխություն է կատարվել այսպես կոչված վերնախավի ու ժողովրդի հարաբերությունների միջև։ Չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ այսօր էլ, թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախում, առանց քրտինքի և անօրինական ճանապարհներով հարստացած ու հղփացած, իրեն ամեն ինչ թույլ տված այդ վերնախավը անարգել վայելում է ապօրինի մեթոդներով իր ձեռք բերած հարստությունը։

Հասկանալի է, որ հեղափոխության հաղթանակից հետո, չէր կարելի, հնարավոր չէր, «կուլակաթափություն» կատարել և բոլոր օրինազանցներին կալանավորել, դատել ու բանտարկել: Բայց պետք է աղաղակող և ավելի ցայտուն անօրինականությունները բացահայտվեին և դրանք կատարողները պատժվեին։ Եթե դա չի արվել և չի արվում, ապա ինչպե՞ս կարելի է սպասել, որ ժողովուրդը հասկացողություն ցուցաբերի և ընդունի հետևյալ անհամատեղելի պատկերները․

– Նախկին պաշտոնյաները այսօր էլ բնակվում են միլիոնավոր դոլար արժող այն պալատներում, որոնք նրանք կառուցել են ժողովրդին և պետությանը կողոպտած դրամներով։

– Նրանք կամ նրանց ընտանիքի անդամները փողոցներում վարում են մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուր հազար դոլար արժող մեքենաներ, որոնց բազմաքանակությունը Երևանում աչք է ծակում․․․

– Որոշ անձինք իրենց երեխաների հարսանիքներին հարյուր հազարավոր, նույնիսկ միլիոնավոր դոլար են ծախսում։ Ըստ որոշ կայքերի, «ազգային բարերար» Գագիկ Ծառուկյանի դստեր միայն հարսանեկան հագուստը երկու հարյուր հազար դոլարից ավելի արժեք է ունեցել․․․

– Ծառուկյանի թիկնապահը, օրը ցերեկով, այն էլ շատերի աչքի առաջ, ծեծի է ենթարկում քաղաքացուն, ջարդում նրա ոսկորները, սակայն մնում է անպատիժ։ Ավելին, մեղադրյալի աթոռին նստելու փոխարեն, նա այսօր նստած է Ազգային ժողովում և վայելում է անձեռնմխելիության կարգավիճակ։ Սա ամոթի խարան է ԱԺ-ի համար։ Նմանը ո՞ր երկրում, ո՞ր ժամանակներում կարող էր կատարվել։

Հարց է առաջանում, ինչո՞ւ է օրենքը կանգ է առել Ծառուկյանի կայսրության շեմին։ Ինչո՞ւ է պարոն Փաշինյանը նման իրավիճակ հանդուրժում, ինչո՞ւ դատախազության նախաքննությունը այդպես էլ չշարունակվեց․․․

Եվ այդ ամենը այն պարագայում՝

– Երբ նախկինի նման, ժողովրդի մեկ երրորդը ծայրահեղ աղքատության պայմաններում է ապրում:

– Երբ բազմազավակ ընտանիքներ դեռ խարխուլ և բնակության համար ոչ-պիտանի տներում են բնակվում:

– Երբ աշխատավոր մարդիկ մատնված են գործատերերի քմահաճույքին, և բավարար աշխատավարձ չստանալով, հազիվ են կարողանում ընտանիք պահել։

Նման ծայրահեղությունների դեմ պայքարելու համար՝ ի՞նչ է արել ներկայիս իշխանությունը, ինչպիսի՞ ծրագրեր ունի նա․․․

Ի՞նչ ասել է «իզմ»երին չհետևող կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)։ Ի՞նչ ասել է գաղափարազուրկ և միայն գործարարության (բիզնեսի) հրաշագործությանը սպասող իշխանություն․․․

– Չափազանց մտահոգիչ է, որ այսօր էլ, նախկինի նման, անարգել և ավազակաբարո կողոպտվում է երկրի ընդերքը՝ անդառնալի ու անուղղելի վնասներ հասցնելով Հայաստանի չքնաղ բնությանը, մյուս կողմից՝ ահազանգող չափերով վտանգվում է ազգաբնակչության առողջությունը, որի պատճառով ամեն տարի հազարավոր տարատեսակ հիվանդներ ՀՀ-ից եվրոպական երկրներում ապաստան են փնտրում և բուժօգնություն աղերսում։

Նման իրավիճակը ինչ-որ տեղ ամոթալի է հայ ժողովրդի համար:

1 comment
  1. Es inch miamit eq, tgherq jan…

    Es inch miamit eq, tgherq jan…

    Mite cheq tesnum, vor ev Hajastanum, ev Artsakhum ishkhum e otarerkrya lrtesakan tsantsy? Mite cheq tesnum, vor ev Nikol Phashinyany, ev Bako Sahakyany – otarerkrya lrtesner en? Ev sranq, ev srants nakhordnery – Levony, Robiky, Serzhik-merzhiknery – nuyn tsantsi taphthphuknern en. Mite parz che? Inchu eq aysqan kuyr, aysqan miamit? 

    Ays mardkants hatuk nerdrel en, vor tapalen mer azgi azatagrakan payqary, isk duq ekel-boghoqum eq, te inchu ayd lrtesnery chen mtatsum erkri masin? Chen mtatsum, vorovhetev vaghuts havaqagrvats en ajl petutyunneri hatuk tsarajutsyunneri koghmits! Bolory arden khosum en ays masin, isk duq ghum-khdragrer er grum lrtesnerin!

    Sa ughaki zavesht e…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like

Ի՞նչ Կը Մտածէ Միւս Թուրքը

Ներքոյիշեալ երկու յօդուածները ուղարկուած Թուրքիոյ պետական հարուածէն առաջ, էլեքթրոնային նամակատուփին հետ առնչուած թեքնիք պատճառներու բերումով չէին հրատարակուած. յապաղումով…
Read More