“Սա Ռուսաստանի … Խայտառակությունն Է: Ներեցեք, Հայեր…”

Վիկտոր Ալեքսանդրով, Սանկտ Պետերբուրգ, 16 Մարտ 2016
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության սպա

Թուրքիայի հետ կնքված բարեկամության ու եղբայրության մասին Մոսկովյան պայմանագիրը ամենաամոթալի փաստաթղթերից մեկն է ռուսական դիվանագիտության պատմության մեջ:

1921 թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրվել է բարեկամության ու եղբայրության մասին Մոսկովյան պայմանագիրը: Սա մեր դիվանագիտության պատմության մեջ առավել խայտառակ փաստաթղթերից մեկն է. այդ օրը պետք է դիտարկել որպես սեւ տարեթիվ, քանի որ դա, ըստ էության, ազգային ամոթի, նենգ, ուխտադրուժ դավաճանության օր է:

Վիկտոր Ալեքսանդրով, Սանկտ Պետերբուրգ, 16 Մարտ 2016
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության սպա

Թուրքիայի հետ կնքված բարեկամության ու եղբայրության մասին Մոսկովյան պայմանագիրը ամենաամոթալի փաստաթղթերից մեկն է ռուսական դիվանագիտության պատմության մեջ:

1921 թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրվել է բարեկամության ու եղբայրության մասին Մոսկովյան պայմանագիրը: Սա մեր դիվանագիտության պատմության մեջ առավել խայտառակ փաստաթղթերից մեկն է. այդ օրը պետք է դիտարկել որպես սեւ տարեթիվ, քանի որ դա, ըստ էության, ազգային ամոթի, նենգ, ուխտադրուժ դավաճանության օր է:

Ես չեմ հիշում պատմական որևէ նախադեպ, երբ պատերազմում փաստացի հաղթանակած երկիրը պարտված կողմին է վերադարձնում ոչ միայն օկուպացիայից ազատագրված տարածքները, այլ նաեւ ավելացնում է դրանց սեփական տարածքը կամ, ավելի ճիշտ, հայկական հողերը: Կատարվածի հիմնական նողկանքն այն է, որ թուրքերի եւ կոմունիստների միջեւ կայացած հանցավոր գործարքի արդյունքում տուժել են առաջին հերթին մեր դաշնակից հայերը: Հայ ժողովուրդը փաստորեն հայտնվել է կոմունիստական ​​մուրճի եւ թուրքական սալի միջեւ: Արեւմտյան Հայաստանի հսկայական տարածքները, հայկական ճարտարապետության, քրիստոնեական քաղաքակրթության տասնյակ հազարավոր հուշարձանները, երբեմնի ծաղկուն Կարսը, բիբլիական Արարատը հենց այնպես, առանց մի կրակոցի հանձնվել են թուրքական կողմին:

1925 թ. Թուրքիայում Խորհրդային Ռուսաստանի դեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտա է հղել Ստամբուլին, պահանջելով չեղյալ հայտարարել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը և սպառնալով, թե Ռուսաստանը պատրաստ է իրականացնել դա միակողմանիորեն: Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական աղբյուրի, դեսպան Վինոգրադովը արտաքին գործերի նախարարությունում ասաց հետևյալը. «Մենք չենք կարող սպասել 25 տարի եւ ստորագրել ենք պայմանագիրը, որովհետեւ այն ժամանակ տկար էինք»: Իսկ հիմա «մենք ուժեղ ենք եւ պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»:

Փարիսեցիություն, կեղծիք, տխմար, սակավամիտ պահվածք, զոռբայություն Այլ բառեր չես էլ գտնում գգացմունքներդ արտահայտելու համար: Նա պահանջել է «վերականգնել Հայաստանի սահմանները»: Ներեցեք, սիրելի ընթերցողներ, կտրուկ տոնի համար, բայց մեկը լիներ հարցներ նրանց. իսկ ո՞ր սատանան ձեզ դրդեց թուրքերին զիջել ձեզ չպատկանող տարածքները: Որոշ ժամանակ էլ անց «դիվանագետ» կոչվող այս վիժվածքները շարունակեցին առեւտուրը Հայաստանի հաշվին և թուրքին հանձնեցին նաև Արցախն ու Նախիջեւանը:

1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը դավաճանություն է, դիվանագիտական ​​խաղերով քողարկված իսկական ուխտադրժություն ոչ միայն Հայաստանի, այլեւ ռուսական շահերի տեսանկյունից: Դավաճանված է մեր զինվորների թափված արյունը, բոլոր նրանց, ովքեր թաղված են Գյումրիի Պատվո Բլրում: Դավաճանված է ռուս գեներալ Յուդենիչի ռազմիկների հիշատակը, ովքեր վերականգնել են պատմական արդարությունը` ազատագրելով հայկական հողերն ու հասնելով Բոսֆոր և Կոնստանդնուպոլիս: Պղծված է և Էրզրումի ու Սարիղամիշի համար մարտնչած հայ և ռուս զոհված հերոսների սուրբ հիշատակը:

Դավաճանված են նաև իմ նախնիները. նախևառաջ նախապապերիցս մեկը` կազակ Ֆիլիպ Ստեպանովիչ Կոստիրոն, ով ազատել է Կարսը, կռվել է Սարիղամիշում, իսկ հետո Մերձավոր Վոլգայի մոտ, Պենզա քաղաքում, իր ձեռքերով կառուցել է երկհարկանի առանձնատուն (ներկայիս Կալինինի փողոցում), որտեղ ապրել է և իր հայազգի մարտական ընկերոջ` Հովհաննեսի ընտանիքը: Այդ ստոր արարածները հետագայում բռնադատել են եւ Հովհաննեսին, եւ իմ նախապապին: Երկրորդ նախապապս` բանակային քահանա Ալեքսանդր Կոնդրատյեվիչ Կվասովը, եղել է ռազմական տարբեր թատերաբեմերում, այդ թվում` Կովկասյան ճակատում, խոստովանեցնում էր զինվորներին, ոգևորում նրանց, մխիթարում վիրավորներին:  Նա հրաժարվել է հանել խաչը եւ կախաղան է բարձրացվել հենց եկեղեցու զանգակատան մեջ` Չյոռնի Զատոն գյուղում: Այդ ամենի համար ես երբեք չեմ ների կոմունիստներին:

Նրանք, ովքեր ստորագրել են այդ պայմանագիրը, պարզապես թքած ունեին թե Ռուսաստանի, թե Հայաստանի վրա: Իմ երկրում իշխանության էին եկել չարչիական հոգեկերտվածք ունեցող թափթփուկները, սադիստական հակումներով աչքի ընկած թմրամոլներն ու պասիվ պեդերաստները, որոնց համար որևէ սրբություն գոյություն չուներ: Այդ կեղտոտ խաժամուժը վերածել էր հսկայական երկիրը մթերային խանութի, որտեղ ամեն ինչ վաճառքի էր հանված:

Այժմ մեր քաղաքական գործիչները կրկին սկսեցին խոսել ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման անհրաժեշտության մասին: Չեմ հավատում, անկեղծորեն ուզում եմ, բայց կտրականապես հրաժարվում եմ հավատալ նրանց, ոչ ոք ինքնակամ չի հրաժարվի տարածքներից, միջազգային հանրությունն էլ հազիվ թե մասնակցի Թուրքիայի մասնատմանը: Հետեւաբար, դրանք սոսկ պոպուլիստական ​​հայտարարություններ են:

Եզրափակելով խոսքս, ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից իմ երկրի տգեղ ու ամոթալի դիվանագիտական ​​արարքի համար: Ներեցեք մեզ, հայեր, մեզ դավաճանել են ձեզ հետ միասին: Հրեաները գրեթե երկու հազարամյակ մխիթարում էին միմյանց հետևյալ խոսքերով. «Մենք դեռ կտեսնենք մեր Պաղեստինը»: Ուրեմն և մենք բոլորս պետք է ցանկանանք ու հավատանք, որ Արարատ լեռն ու հայկական տարածքներն անպայման վերադառնալու են իրենց իսկական տիրոջը և պատմական արդարությունը վերականգնվելու է: Իսկ մենք պարզապես պետք է ամեն կերպ, հնարավոր բոլոր միջոցներով մոտեցնենք այդ օրը:

 

3 comments
  1. Ողջույն արդարադատ խոսքի հեղինակին

    Արդարության խոսքի համար պարտադիր չէ ասել՝ շնորհակալություն, բայց պարտադիր է ասել. «Եղբայր, արդարադատ խոսքիդ համար, արդարադատության վերահաստատման համար պայքարում մենք միասին ենք եւ հաղթանակը մերն է լինելու»:

  2. Կարսի Պայմանագիրը

    Հարգելի պարոն Վիկտոր Ալեքսանդրով,

    Հարգանքս ձեզի հանդեպ ավելի շատ պիտի լիներ եթէ ձեր հոդվածին մէջ հիշած ըլլայիք Կարսի պայմանագրի ստորագրման ճշգրիտ թվականը, ստորագրող 5 երկրներու անունները և ներկայացուցիչներու անունները, թյուրիմացություններու առիթ չտալու համար, ուրախ կ'ըլլայի ձեր հոդվածին մէջ նաև կարդալու թէ, պաշտոնական պայմանագրի ստորագրությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին, ստորագրող 5 պետություններն էին, Հայաստանը, Ազրբեջանը, Վրաստանը, Թուրքյան և Ռուսաստանը:
    Թուրքիայի ներկայացուցիչն էր,   Ք.Կարաբեքիր:
    Հայաստանի ներկայացուցիչն էր, Ա. Մռավյանը: 
    Ազրբեջանի ներկայացուցիչն էր,   Բ. Շահթախտինսկի:
    Վրաստանի ներկայացուցիչն էր,   Շ. Էլիավան:
    Ռուսաստանի ներկայացուցիչն էր,    Գանեցկի:

    Խորհին հարգանքներով,

    Նիքօլա Րօմաշուք Հայրապետեան
     

  3. “Սա Ռուսաստանի … ”

    Touching apology, almost first of its kind! Just like the author laments that he doesn't believe the promises of the Russian officials, I am skeptical too. But it would be a dream come true if the Armenian government makes a move and calls the Russians' bluff. But why should our "rulers" be interested in that when they already have the cows that they milk for free.

Comments are closed.

You May Also Like