By David Davidian, Yerevan, 15 April 2025
Click here to read the Armenian translation of the article.
For those concerned and not yet anesthetized or rendered insensitive to the Armenian Prime Minister Pashinyan’s public medley of misinformed bravado, his statement on April 14 is an Armenian national embarrassment. The statement can be heard at time mark 26:16 in Armenian. Pashinyan was asked by an MP why Armenia’s tax base is limited, which might be increased if the state would build methods of employment, factories, etc. In a Stalin-like monologue, Pashinyan, in so many words, said, “We can’t even build a kindergarten, let alone factories. We lack such ability.” One could write pages on what is wrong with such a statement, but what is essential is that Pashinyan continues to react to the state of fear created by both Turkey and Azerbaijan in the aftermath of Azerbaijan’s conquest of Nagorno-Karabakh and the forced exodus of its 120,000 Armenians. Currently, this historical Armenian land is being scraped clean of its prior Armenian presence.
Pashinyan thinks that responding to such a question in Parliament will leave the impression to Armenia’s adversarial actors that Armenia is so non-threatening that it cannot build a kindergarten. In sharp contrast, however, it encourages further hegemonic pressure on Armenia. Rather than engage in efforts to restore Armenian sovereignty, the current Armenian government is dominated by many who have never experienced schoolyard dynamics. One need not wonder why Baku consistently demands concessions from Pashinyan’s government. Azerbaijani President Aliev is the schoolyard bully, and Armenia appears to have been encouraged to give the bully all its lunch money, then punched in the face.
Pashinyan and his ‘Velvet Revolutionaries’ revel in the attention they receive at international conferences—such as the recent Antalya Diplomacy Forum 2025—and in the approving smiles from the anti-Russian EU. Being invited to a party is not a ticket to the inner circle. One should note that Armenia was present at the 1919 Paris Peace Conference, but that would not be considered ‘real‘ history. Ironically, Armenians were not directly involved in its culmination at Versailles. The 1920 Sevres Treaty was superseded in 1923 with the success of Turkish negotiator Ismet Inonu at the Lausanne Conference; the Armenian delegation was looking in through the window. One should also note that the EU is currently under extreme political and, especially, economic pressure; it may not last much longer as constituent states are forced to reconsider their sovereignty. So-called diplomatic assurances, perhaps encouraging the engineered defeat and ethnic cleansing of Nagorno-Karabakh, when not reinforced by credible military options, are ultimately hollow—little more than ink on paper without the weight of enforcement to give them meaning. What may have ostensibly been true before and during the 2018 light-color Velvet Revolution has changed drastically today. Armenia allowed itself to be taken for a ride then, and today, Pashinyan has to grovel in Parliament to the geopolitical pressures he created in part and amplified with the lack of national goals and strategies to achieve them.
Part of any grand national strategy is to understand the limitations of a state’s capabilities and recognize and optimize the use of all its resources. The former allows for creating structures that minimize existing limitations, and the latter to engage and nurture human and material resources towards an end goal. An end goal could be maximizing Armenian national sovereignty while having the ability to inflict pain on existential or potential enemies in all forms, including diplomatic and special operations. This is not a wild dream—it is what all serious nation-states engage in. Rather than view itself as a Luxemburg or generate the fable that Armenia can magically transform itself into a Singapore of some sort, or with some MPs waiting to sign personal deals with Turkey and Azerbaijan, for the past thirty-plus years, Armenian leaders traded sovereignty for its definition of survival.
It is sad to hear the leader of any state claim in public that, given all the resources available, it is not even able to build a kindergarten. Pashinyan’s statement was not rhetorical; the video shows as much. The propensity for making such statements is already being used against Armenians by Azerbaijan in the post-2020 Karabakh war/2023 ethnic cleansing ‘peace process,’ with the bully demanding ever more from what appears to be an emasculated Armenian state. The least Pashinyan and supporters can do is realize their statements’ impact, considering the peace promised by conceding Nagorno-Karabakh is as elusive as ever.
*****
David Davidian is a Lecturer at the American University of Armenia. He has spent over a decade in technical intelligence analysis at major high-technology firms. He resides in Yerevan, Armenia. A compendium of his articles can be seen on shadowdiplomat.com
Հայաստանի վարչապետի կողմից համընդհանուր նսեմացումը
Ովքեր դեռ անհանգստանում են և չեն անզգայացել կամ անտարբեր դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային, սխալ տեղեկություններով հագեցած ինքնավստահ ելույթներից, նրա ապրիլի 14-ին արված հայտարարությունը կարող է ընկալվել որպես հայկական ազգային ամոթ։
Այս հայտարարությունը հայերենով կարելի է լսել 26:16 րոպեից։ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորներից մեկը հարցրել էր Փաշինյանին, թե ինչու է Հայաստանի հարկային խարիսխը սահմանափակ, որը հնարավոր կլիներ ընդլայնել, եթե պետությունը ստեղծեր եղանակներ (մեթոդներ) աշխատատեղերի, գործարանների և այլնի համար։ Փաշինյանը ստալինյան ոճով մենախոսության ընթացքում հստակորեն ասել է. «Մենք նույնիսկ մանկապարտեզ չենք կարող կառուցել, ուր մնաց՝ գործարաններ։ Մենք այդպիսի կարողություն չունենք»։ Կարելի է էջեր գրել, թե որքան սխալ կա այդ հայտարարության մեջ, բայց կարևորագույնն այն է, որ Փաշինյանը շարունակում է արձագանքել այն վախի մթնոլորտին, որը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղը նվաճելուց և 120,000 հայերի զանգվածային արտագաղթից հետո։ Ներկայումս այս պատմական հայկական հողը մաքրվում է իր նախկին հայկական ներկայությունից։
Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանում նման հարցին պատասխանելը կարող է տպավորություն թողնել Հայաստանի թշնամական դերակատարների վրա, որ Հայաստանն այնքան անզոր է, որ նույնիսկ մանկապարտեզ չի կարող կառուցել։ Սակայն այս մոտեցումը հակառակ ազդեցությունն է ունենում՝ խրախուսելով Հայաստանի նկատմամբ գերիշխանական ճնշումների շարունակությունը։ Փոխանակ գործնական քայլեր ձեռնարկելու հայկական ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ՝ ներկայիս կառավարությունը ղեկավարվում է այնպիսի մարդկանցով, որոնք երբևէ չեն առնչվել դպրոցական բակի անցուդարձին։ Զարմանալի չէ, թե ինչու է Բաքուն շարունակաբար նոր զիջումներ պահանջում Փաշինյանի կառավարությունից։ Ադրբեջանի նախագահ Ալիևը դպրոցական կռվարարն է (բուլին), իսկ Հայաստանը կարծես խրախուսվել է տալ իր ճաշի գումարը, իսկ հետո ապտակ ստանալ դեմքին։
Փաշինյանն ու իր «թավշյա հեղափոխականները» հաճույքով վայելում են միջազգային համաժողովներում ստացած ուշադրությունը՝ օրինակ՝ վերջերս անցկացված 2025 թվականի Անթալիայի դիվանագիտական ֆորումում, ինչպես նաև հակառուսական Եվրոպական միության գոհունակ ժպիտները։ Բայց հրավիրվել երեկույթի՝ չի նշանակում լինել շրջանակի ներսում։ Արժե նշել, որ Հայաստանը ներկա է գտնվել 1919 թվականի Փարիզի Խաղաղության համաժողովին, սակայն դա «իրական» պատմություն չի համարվում։ Զավեշտալին այն է, որ հայերը ուղղակիորեն ներգրավված չեն եղել դրա Վերսալում տեղի ունեցող ավարտական գործընթացում։ 1920 թվականի Սևրի պայմանագիրը փոխարինվեց 1923 թվականին Լոզանի համաժողովում՝ թուրք բանակցող Իսմեթ Ինոնուի հաջողությամբ, մինչ հայերի պատվիրակությունը պարզապես «պատուհանից էր նայում»։
Պետք է նաև նշել, որ Եվրոպական միությունը ներկայումս գտնվում է ծայրահեղ քաղաքական և, հատկապես, տնտեսական ճնշման տակ։ Հնարավոր է՝ այն երկար չտևի, քանի որ անդամ պետությունները հարկադրված են վերանայել իրենց ինքնիշխանությունը։ Այդպես կոչված դիվանագիտական հավաստիացումները՝ գուցե խթանելով Լեռնային Ղարաբաղի պլանավորված պարտությունն ու էթնիկ զտումը, երբ չունեն հստակ և իրագործելի ռազմական աջակցություն, ի վերջո դառնում են դատարկ խոսքեր՝ պարզապես թանաք թղթի վրա՝ առանց հարկադրանքի ուժի, որը կարող է իմաստ տալ դրանց։ Այն, ինչ արտաքինից կարող էր ճշմարիտ թվալ մինչև և 2018 թվականի բաց գույնի թավշյա հեղափոխության ընթացքում, այսօր արմատապես փոխվել է։ Հայաստանը այն ժամանակ թույլ տվեց մոլորվել, իսկ այսօր Փաշինյանը ստիպված է խորհրդարանում խոնարհվել այն աշխարհաքաղաքական ճնշումների առաջ, որոնք մասամբ ինքը ստեղծել է և խորացրել՝ չունենալով ազգային նպատակներ և դրանց իրագործման ռազմավարություն։
Յուրաքանչյուր մեծ ազգային ռազմավարության մաս է կազմում պետության կարողությունների սահմանափակումների ըմբռնումը, ինչպես նաև դրա բոլոր աղբյուների ճանաչումն ու լավագույն օգտագործումը։ Առաջինը թույլ է տալիս ստեղծել կառուցվածքներ, որոնք նվազեցնում են առկա սահմանափակումները, իսկ վերջինը՝ ներգրավել և զարգացնել մարդկային ու նյութական միջոցները՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Այդ վերջնական նպատակը կարող է լինել Հայաստանի ազգային ինքնիշխանության մեծացումը՝ ունենալով այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտան ցավ պատճառել գոյաբանական կամ պոտենցիալ (կարողական, թաքուն) թշնամիներին բոլոր ձևերով՝ ներառյալ դիվանագիտական և հատուկ գործողությունները։ Սա ոչ թե ցնորք է, այլ այն, ինչով զբաղվում են բոլոր լուրջ պետությունները։ Փոխանակ Հայաստանը իրեն դնի Լյուքսեմբուրգի տեղը կամ ստեղծի հեքիաթ, թե կարող է կախարդական ձևով վերածվել Սինգապուրի, կամ երբ որոշ պատգամավորներ պատրաստ են անձնական գործարքներ կնքել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ վերջին 30 և ավելի տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարները ինքնիշխանությունը փոխանակել են գոյատևման իրենց սահմանման հետ։
Ցավալի է լսել, երբ որեվէ պետության առաջնորդը հանրայնորեն հայտարարում է, որ, հասանելի բոլոր միջոցների դեպքում անգամ, չի կարող կառուցել մանկապարտեզ։ Փաշինյանի հայտարարությունը հռետորական չէր․ տեսանյութը ցույց է տալիս դա։ Այսպիսի հայտարարություններ անելու հակվածությունը արդեն օգտագործվում է Ադրբեջանի կողմից հայերի դեմ՝ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո և 2023 թվականի էթնիկ զտման «խաղաղության գործընթացում», որտեղ կռվարարը (բուլին) պահանջում է ավելի ու ավելի շատ՝ կարծես թե նսեմացած հայկական պետությունից։ Առնվազն Փաշինյանն ու իր աջակիցները պետք է գիտակցեն իրենց հայտարարությունների ազդեցությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղի զիջմամբ խոստացված խաղաղությունը նախկինի պես անհասանելի է։
*****
Դավիթ Դավիթյան, դասախոս Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Նա ավելի քան տասը տարի աշխատել է խոշոր բարձր տեխնոլոգիական ընկերություններում՝ զբաղվելով տեխնիկական վերլուծությամբ: Բնակվում է Երևանում, Հայաստանում: Նրա հոդվածների հավաքածուն կարելի է գտնել shadowdiplomat.com կայքում:
Թարգմանիչ՝ ԺՎ