Քաղաքական կուսակցությունները Հայաստանում

Բոլոր քաղաքական կուսակցությունները Հայաստանում, որոնք մասնակցում են 2021 թ. Հունիսի 20-ի ընթացիկ ընտրություններին, բացառությամբ անցյալի օլիգարխների, մասնավորապես «Հայաստան Դաշինք», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք, հրավիրվել են պատասխանելու keghart.org-ի խմբագրության կողմից կազմակերպված գրավոր հարցազրույցին:

Ստորև ներկայացված է ՀԵՎԿ նախագահ, Տիգրան Խզմալյանի հետ գրավոր հարցազրույցը:

Գեղարդ.- Ո՞րն է ձեր հիմնական գաղափարական տարբերությունը այլ առաջադրված կուսակցություններից:
ՀԵՎԿ.- Հայաստանի Եվրոպական կուսակցության (ՀԵՎԿ) հիմնական տարբերությունն այլ քաղաքական ուժերից մենք համարում ենք այն, որ ստեղծման պահից՝ 2018 թվականից ի վեր մենք հորդորում ենք Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական ուղղվածության փոփոխությունը՝ ներկայիս ռուսական եւ ռուս-թրքական կողմնորոշումից դեպի համամարդկային, եվրոպական, մարդակենտրոն, հումանիստական արժեքները։ Այդ գաղափարն արտահայտված է կուսակցության անվանման մեջ։ Քաղաքական առումով մենք հանդես ենք գալիս՝ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ մոսկվակենտրոն կառույցներից Հայաստանի շուտափույթ ելքի եւ եվրատլանտյան ՆԱՏՕ ու Եվրոմիությանը լիարժեք անդամակցության օգտին։ Ոչ մի այլ քաղաքական ուժ ՀՀ-ում առ այսօր չի հայտարարել այդ գաղափարները որպես իր ծրագրային դիրքորոշում, ինչպես արել է ՀԵՎԿ-ը։

Գեղարդ.-Որո՞նք են Ձեր թիմի ուժեղ կողմերը։
ՀԵՎԿ.- ՀԵՎԿ-ի ուժեղ կողմերն են կանանց գերակշռող դերը կուսակցության կազմում եւ երիտասարդության օրեցօր աճող քանակը։ Նախընտրական շրջանը ցույց տվեց, որ Ռուբեն Հախվերդյանի պես արվեստագետները, Արկադի Վարդանյանի պես ավանդական այլախոհները, Ներսես Զեյնալվանդյանի նման քաղաքական հնամարտիկները հենց
ՀԵՎԿ-ում են տեսնում մեր երկրի քաղաքական եւ քաղաքակրթական ճիշտ ընտրության ձեւաչափը։

Գեղարդ.- Ինչպե՞ս եք տեսնում Ձեր կուսակցության աշխատանքը, եթե կուսակցություններից որևէ մեկը չի հավաքում ձայների 50%+1 շեմը։
ՀԵՎԿ.- 2021 թ․ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցնում են ռուսական հատուկ ծառայությունների եւ նրանց տեղական ենթաբաժինների աննախադեպ ճնշման ու վերահսկողության ներքո, թեեւ այս անգամ ուղիղ միջամտության փոխարեն նրանք ընտրեցին թվացյալ ու կեղծ «բազմազանության» մարտավարությունը՝ մոլորեցնելով ազգաբնակչությունը՝ ներդրված քաղաքական խամաճիկների հսկայական
քանակությամբ։ Երեսունից ավել կուսակցություններից ճնշող մեծամասնությունը կարելի է անվանել «Բաքվի 26 կոմիսարներ»՝ դատելով Կրեմլին նրանց անվերապահ հավատարմությամբ։ Նրանց թվում են նախկին բոլոր իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ներկա թուլամորթ ղեկավարությունը։ ՀԵՎԿ-ը բացառում է որեւէ համագործակցություն ռուս զավթիչ ու գաղութարար կայսրության սպասավորներ-համագործակցողների (կոլաբորացիոնիստների) հետ։ Մեր հնարավոր
համագործակցության գլխավոր չափանիշն է ժողովրդավարությանը եւ
ապագաղութացմանը գործնական նվիրվածությունը։

Գեղարդ.- Որտե՞ղ է ըստ ձեզ Արցախի հիմնահարցի բանալին:
ՀԵՎԿ.- Արցախյան հիմնահարցի լուծումն ըստ ՀԵՎԿ-ի ունի երկու առանցք՝ միջազգային եւ ներքաղաքական։ Առաջինը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերադարձն ու վերսկսումն է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի գլխավոր մասնակցությամբ։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության հռչակումն Առաջին հանրապետության իրավահաջորդ, որի արդյունքում Արցախի, ինչպես նաեւ այլ զավթված պատմական տարածքների հարցը տեղափոխվում են միջազգային օրենքի դաշտ եւ լուծվում  են միջազգային դատարաններում հայոց պատմական իրավունքների հիման վրա։

***

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը չորս փուլով բանավեճեր է անցկացրել ընթացիկ ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ: Վարչապետի թեկնածուների միջեւ անցկացված վերջին բանավեճերը դիտելու համար սեղմեք հետևյալ հղումները.

«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը և

«Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը

***

Ստորև բերված է բոլոր քաղաքական կուսակցությունների ցուցակը:

  1. «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  2. «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  3. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  4. «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  5. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  6. «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ
  7. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ »ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  8. «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  9. «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  10. «ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  11. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  12. «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  13. «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ» ԴԱՇԻՆՔ
  14. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  15. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  16. «5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  17. «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  18. «ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ»
  19. «ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  20. «ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
  21. «ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  22. «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  23. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
  24. «ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ»
  25. «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ
    ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  26. «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like