Հաջորդ տարի Արցախում

Մարգարիտա Կրտիկաշյան, Երեւան, 22 դեկտեմբեր 2024

Նոր տարին իր հետ բերում է հույսի և նոր սկզբի սպասում: Հայկական ընտանիքներում Ամանորի խորհուրդը միշտ եղել է ոչ միայն անցած տարին ամփոփելու, այլև ապագայի հանդեպ հավատով լցվելու ժամանակաշրջան: Այսօր, երբ հայ ժողովուրդը կանգնած է ճակատագրական փորձությունների առաջ, մենք պարտավոր ենք վերաիմաստավորել մեր պատմությունը, վերարժևորել մեր կորուստները և գիտակցել ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը: Այս համատեքստում, Արցախը կորցնելուց հետո ձևավորված «Հաջորդ տարի Արցախում» մաղթանքը դարձել է մեր երազանքի ու պայքարի խորհրդանիշը:

Հրեաների օրինակն այստեղ ուշագրավ է: 2000 տարի շարունակ իրենց ամենակարևոր տոների ժամանակ նրանք միմյանց մաղթում էին՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում»: Եվ ի վերջո, 1947 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ հրեաներին շնորհվեց Պաղեստինի բրիտանական մանդատի 56,47%-ը, և նրանք ստեղծեցին Իսրայել պետությունը գերազանցապես պաղեստինցիներով բնակեցված տարածքի վրա: Սակայն մինչ Հին Երուսաղեմի վերատիրումը նրանց պահանջվեց ևս 19 տարի, մինչև 1967-ի վեցօրյա պատերազմը:

Մեր իրավիճակը նույնքան բարդ է, եթե ոչ ավելի: Արցախն էլ Հայաստանի Երուսաղեմն է, իսկ դրա վերադարձը պետք է դառնա մեր ազգային ինքնության պայքարի առանցքը:

Սակայն մեր ժամանակի քաղաքական դաշտում տարածված անպատասխանատվությունն ու անտեղյակությունը հաճախ մեզ ավելի են հեռացնում մեր երազանքից: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Շուշին ադրբեջանական է, քանի որ այնտեղ սովետական շրջանում 90%-ը ադրբեջանցիներ էին, ոչ միայն պատմական տգիտության, այլև ազգային դավաճանության օրինակ է: Ինչպե՞ս կարող է մեծամասնություն համարվել մի ժողովուրդ, որը տասնամյակներ շարունակ հայերի զանգվածային կոտորածից և էթնիկ զտումներից հետո միայն արժանացավ մեծամասնություն կոչվելու։

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակութային ու հոգևոր ժառանգության անբաժանելի մասը, մեր գոյության և դիմադրության պայքարի կարևորագույն խորհրդանիշն է: Արցախի հայությունն է, որ դարեր շարունակ ոչ միայն բնակեցրել է այս հողերը, այլև հզորացրել է հայկական ինքնության արմատները՝ ստեղծելով մշակութային, պատմական և հոգևոր արժեքներ: Այստեղ են ծնվել և գործել մեր մտավորականներից ու մշակութային գործիչներից շատերը, այդ թվում՝ ականավոր գրողներ, գիտնականներ ու հոգևոր առաջնորդներ: Արցախը եղել է մեր հոգևոր ամրոցը, իսկ այսօր այն խորհրդանշում է մեր վերականգման ու հայրենատիրության անհրաժեշտությունը:

Մեր օրերում Սիրիայի օրինակը ավելի քան երբևէ ցույց է տալիս, թե որքան կործանարար կարող են լինել ներքին բաժանվածությունն ու արտաքին ճնշումները: Վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողությունները և տարածքային կորուստները պետք է մեզ սթափեցնեն: Հայաստանն այսօր կանգնած է նույնպիսի վտանգների առաջ, և եթե չենք կարողանում համախմբվել, ապա մեր ապագան կարող է դառնալ նույնքան անորոշ ու ողբերգական, որքան Սիրիայի ներկան:

Ամեն մի կորուստ պետք է լինի հիշեցում, որ միասնականությունը ոչ միայն կարևոր է, այլև կենսական: Այսօր, երբ տարածաշրջանային շահերն ու ուժերը շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի և Արցախի վրա, մենք պարտավոր ենք վերադառնալ Մոնթե Մելքոնյանի զգուշացմանը. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը․․․»։

44-օրյա պատերազմից անցել է արդեն չորս տարի, սակայն վերքերը դեռ բաց են: Մեր պարտավորությունն է ոչ միայն հիշել, այլև գործել: «Հաջորդ տարի Արցախում»՝ այս մաղթանքը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի ու ծրագրերի հիմքը: Արցախը մեր նոր Ավետյաց երկիրն է, և մենք պարտավոր ենք այն վերադարձնել ոչ թե խոսքով, այլ գործով:

Տարին ավարտվում է, իսկ 2025 թվականը մեզ հնարավորություն է տալիս կրկին ու կրկին փորձել հաղթահարել մեր ներքին ու արտաքին մարտահրավերները: Մենք պարտավոր ենք դիմակայել ու վերականգնել մեր պատմական ժառանգությունը՝ վստահ, որ մեր պայքարը արդար է, իսկ մեր երազանքը՝ իրականանալի․․․

3 comments
  1. S. N.
    It seems you have ignored to look at this article. Should all articles, without exception, mention Artsakh? That’s a long call.

  2. Vartkes, I didn’t forget to look at this article and thank its author for it. But the author here is different, as far as I understand, it seems that you forgot about such a “little thing”..
    As for whether it’s worth remembering Artsakh or not, the very question itself speaks best about you. It’s a shame that an Armenian can have such an idea in his head. Thank God that there are few people like you – only 8% in Armenia (these are those who support the anti-popular Pashinyan regime).
    It is necessary to talk and write about Artsakh until it returns to Armenia. However, you wouldn’t understand that…

  3. When European states occupied most of Africa in the 19th century, they ignored the local boundaries, tribal locations and their access to water. In the process they split tribes into two, denying traditional access to water sources. When Africans became independent, they decided to leave the European-devised boundaries as is. They did so because trying to return to their original boundaries would have caused war and chaos.
    Something almost similar happened when the Soviet Union collapsed. It was decided (by the UN? the Big Powers?) that Soviet boundaries should be respected. Thus, because Artsakh had been part of Azerbaijan during Soviet rule, it would continue to be part of that country.
    One could say Armenia should have made a case for retaining Artsakh by explaining that 85% Armenian Artsakh had been illegally handed by Stalin to Azerbaijan. Armenian diplomacy under three presidents failed to persuade the Big Powers and the world that Artsakh has been Armenian for more than two millennia and that Baku was forcing demographic change in Artsakh. Then incompetent Pashinyan precipitated the loss of Artsakh when he rashly declared at a public gathering, that Artsakh was Armenia.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like