Զուտ ազգային ինքնության և համաշխարհային համակարգերի ընտրության առաջ

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 26 օգոստոս 2025

 

Նավասարդը Հայկական տոմարի առաջին ամիսն է։ Սա ոչ միայն Նոր տարի էր, այլև ինքնության խորհրդանիշ։ Պատահական չէ, որ ամսվա սկիզբը օգոստոսի 11-ն է, քանի որ պատմականորեն հենց այդ օրն է տեղի ունեցել Հայկի հաղթական ճակատամարտը բռնակալ Բելի դեմ։ Հետաքրքիր է, որ այս շրջանը համընկնում է բնության առատության հետ․ խաղող, տանձ, դեղձ, ձմերուկ․․․ Սա նույնպես սկզբի խորհրդանիշ է, չնայած նույնը չէ, ինչ ամբողջ բնության զարթոնքը, սակայն որոշ աղբյուրներ էլ հայկական Նոր տարին կապում են գարնանամուտի հետ։ Այնուամենայնիվ․ այս տոնը եղել է համայնքի համար ամենաուրախ տոներից մեկը, կազմակերպվել են խաղեր, տոնակատարություններ, կատարվել են երգեր ու պարեր, պատրաստվել են համեղ ուտեսներ, երդիկներից էլ տոպրակներ էին կախում, որ հետո այդ տոպրակներում նվերներ գտնեն (շատ նման է ներկայիս ամանորյա գուլպաներին)։ Բայց այս տոնը հեթանոսական հավատքի մասին էր, քանի որ այս ընթացքում պաշտում էին Աստղիկ, Անահիտ դիցուհիներին, Վահագն աստծուն, ուստի քրիստոնեական հավատքի ընդունմամբ կորցրեց իր կենցաղային ու տոնական նշանակությունը, մնաց արժեք ազգային մշակույթը ուսումնասիրողների համար։
Կարծես հենց քրիստոնեությունն է եղել մշակութային այն փոփոխությունը, որ մեզ համար կապող օղակ է դարձել համաշխարհային հանրության համար ընդունելի մշակույթի հետ։ Հիմա մենք Ամանորը նշում ենք ձմռանը՝ հունվարի 1-ին, ինչպես գրեթե ամբողջ քաղաքակիրթ հանրությունը։ Սակայն չե՞ք նկատել, որ շատ ժողովուրդներ էլ ընդհակառակը՝ պահում են իրենց ազգային, ավանդական սկիզբը, օրինակ հենց մեր հարևան պետություններից Իրանը։
Հիմա հարց է առաջանում և երկընտրանքի առաջ ենք կանգնում․ շարժվել համընդհանուր համակարգով թե ավանդական և զուտ հայկական։ Եթե խորապես ուսումնասիրենք, հասկանում ենք, որ ներկայում Հայաստանում գործող օրացույցը քրիստոնեական աշխարհի օրացույցն է, իսկ օրինակ մահմեդական աշխարհը կողմնորոշվում է լուսնային օրացույցով։ Արդյո՞ք համակեցությունը կախված է նրանից, թե ես ու դու՝ որպես ժողովուրդներ, երբ ենք տոնում Նոր տարին կամ մեր երկրում որ թվականն է, արդյո՞ք ավելի էական չեն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, և եթե իմ գլխում ինչ-որ բան տեղի է ունեցել 2020-ին, մեկ այլ անձի գլխում այլ թվականի, դրանից այդ իրադարձության էությունը չի փոխվում։ Այս հարցին ես ինձ համար կպատասխանեի այնպես, որ ամեն դեպքում կա դարերով գործող համակարգ, կա այդ համակարգի վրա հիմնված ժամանակագրություն և պատմագիտություն, ուստի այն հնարավոր չէ և անտեղի էլ է փոխել առանց հիմնավոր պատճառի և առանց մշակված ռազմավարության, բայց մի՞թե Նավասարդը որպես մեր ինքնության սկիզբ կապված է զուտ հեթանոսության հետ։ Իհարկե ոչ, այս տոնը որևէ հակասության մեջ չէ ո՛չ եկեղեցական, ո՛չ էլ պետական տոների հետ։ Այդ օրվա հետ է կապվում մեր ազգի ձևավորումը, այսինքն՝ առանց դրա չէր լինի և դրա շարունակությունը դարձած այսօրվա օրը և դրությունը։

Խորհրդանշանները (Սիմվոլները) մեծ նշանակություն ունեն յուրաքանչյուր անձի և ազգի համար, և եթե հայերիս մեջ արմատացած է եղել նախնիների պաշտամունքը և ցայտուն կերպով արտահայտվել է Հայկ նահապետի աստվածացմամբ, նրա կերպարը ընդունվել է որպես ազատության համար պայքարող առաջնորդ, ի՞նչ ենք մենք անում այսօր այդ կերպարը որպես ուղենիշ մեր հանրությանը մատուցելու համար։ Ո՞վ է այսօր իրեն նույնացնում այն Հայկի հետ, ով ունեցավ բավականաչափ կամք և հեղինակություն, որ միակը եղավ այն ընտանիքներից, որ չդարձավ Բելի հպատակը։ Արդյո՞ք այսօր Հայկի կերպարը զուտ առասպելական հերոսի մակարդակի չէ, ոչ թե մեր ազգի տիպիկ ներկայացուցչի կամ գուցե հայի էտալոնի։

Վերլուծելով Հայկին՝ կարող ենք ևս մեկ անգամ նշել, որ նա ոչ միայն ազտատենչ էր և կամային, այլև շատ հզոր ու հեղինակավոր։ Նա առաջնորդ էր, ընտանիքի գլուխ, բայց երբեք չէր կարող հաղթանակ տանել Բելի մեծաթիվ զորքերի դեմ, եթե ընտանիքի հետ միասին չլիներ, եթե չմիավորեր իր և իր հարազատների ուժերը։ Ե՞րբ ենք մենք վերջապես որպես ազգ հասկանալու, որ մենք մի միասնություն ենք, որ մենք կուռ համակարգ ենք և այլ կերպ գործել ուղղակի չենք կարող։ Մենք ինքներս մեզ համոզել ենք, որ հայերը հաջողում են անհատական սպորտաձևերում և ձախողում խմբայիններում, բայց մի՞թե մեր նախնիները իրենց հաջողությունները միայնակ էին կերտում, ոչ թե միավորման, համագործակցության միջոցով։

Այսպիսով՝ Նավասարդը չպետք է լինի ուղղակի փաստ, որը հայտնի է մեզ, այն ոչ թե անցյալի մասին է, այլ մեր ամբողջ գոյության, Նավասարդը պետք է լինի խորհրդանիշը մեր ինքնության և այս տոնի խորհուրդը պետք է պարզ լինի յուրաքանչյուրին։ Եկեք այս տոնը դարձնենք համահայկական։

1 comment
  1. Ms. Anush Gasparyan’s essay expresses a profound sentiment of the need to be connected to history and to humanity. I agree that our Culture is what gives us that connectedness to our forefathers and continuity with our people. Hayk is certainly an important part of this.

    But, I disagree with the conclusion that Armenians became Christian to link with other peoples in the world community. The 4th century Armenians who chose to adopt Christianity were not seeking stronger linkages with their neighbors, the Persians. The spilled blood of Avarayr showed that, for the Armenians of that day, Christianity was not a convenient way of accommodating to the world community. On the contrary, it was a decisive act – with a high cost – of standing with Truth against the prevailing currents of pagan culture, including Armenia’s own pagan history.

    When a people puts itself at mortal risk for the sake of its faith, it is making a profound statement: the most important things in life are the eternal things. Our lives, families, communities, lands, culture, beliefs are important insofar as they reflect the eternal. The flowering of Armenian culture after the adoption of Christianity reflects the infusion of the eternal into the Armenian nation.

    In Ms. Gasparyan’s essay, there is an implicit contrasting/comparison between Hayk and Jesus Christ. Hayk is Armenian; Jesus Christ and Christianity is not. Jesus Christ is not “ours;” therefore, let us return to what is ours.

    It is a mistake to think this way. First, while both come from ancient history, Hayk is more myth than man, and Jesus Christ is more man than myth. We have more textual and archaeological witness of Jesus Christ than any other figure from ancient history. There is unbroken continuity between what we have in the earliest manuscripts that tell us about Jesus Christ’s life and ministry, which date only decades from when Jesus’ witnesses and disciples lived, and what the Church teaches today. The Gospels were not cultural myths, they are historical accounts of first century events.

    As such, the Gospel commands our attention and our lives. This is why the martyrs of Vartanank valued their faith above everything else and were prepared to lay down their lives for it.

    Many Armenians, including Ms. Gasparyan, yearn for a more “pure” Armenian-ness, one that might have been were it not for the adoption of Christianity. None of us will know what that Armenian-ness would actually look like – at best, we can only hypothesize and dream. However, we can clearly see what our history has been after accepting Jesus Christ and becoming Christian. I would argue that becoming Christian did not take away our Armenian-ness. On the contrary, we became a Christian people with our own unique music, literature, architecture, foods, and flavors – all that are identifiably Armenian among all other cultures.

    The fact that we became Christian has not erased Armenian culture. Faith in Jesus Christ has been the fertile soil in which Armenian Culture has grown and been fruitful in ways that are truly eternal, because it reflects the Eternal Truth of Jesus Christ. This is the only way to be pan-Armenian: by putting eternal things first.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Տագնապներ…

Սամվել Խալաթյան, Երևան, 2 Ապրիլ 2022 Վաղուց, շա՜տ վաղուցվանից, մի կանխազգացում կա մեջս, իբրև՝ կանխազգացումներս կատարվում են: Այդ…
Read More