Հարգելի Պարոն Փաշինյան,
Հիսուսի արձանի կառուցման հետ կապված եկեղեցու ու հասարակության լայն արձագանքներին չանսալով, պարզվում է, որ նաև Ձեր կառավարությունը բավական համարձակություն չունի մի մարդու իր իսկական տեղը ցույց տալ, այլ աչքերն ու ականջներն փակելով, նրան թույլ է տալիս իր դեմքը փրկելու համար օրինականացնել հսկայական հողատարածքներ, որոնք, ըստ՝ հաղորդումների, նա իբր գնել է տարիներ առաջ կազմակերպված աճուրդում։
Բոլորին լավ հայտնի է, թե նման գործարք-աճուրդները ինչպես են կազմակերպվել։
Սակայն բոլորովին պարզ չէ այդ՝ իրականում՝ արոտավայրերի իսկական ինքնարժեքը որքան են և թե այդ աճուրդներում կողմնակի դրամները որտեղ և ինչպես են հոսել, ևս մի դեպք, որը պետք է հետաքրքրեր իրավապահ մարմիններին։
Սակայն ինչ որ վերին նախախնամության պատճառով դրանք չեն քննվում ու բոլորիս մոտ առաջանում է անելանելիության զգացումն ու զարմանքը, թե ներկայումս, երբ երկրին, բանակին, պատերազմի հաշմանդամներին, յուրաքանչյուր դրամը այնքան անհրաժեշտ է ու դրա կարիքն է զգացվելու, ապա այդ ի՞նչ հաշվարկներով ու տրամաբանությամբ է նախատեսվում այդ արձանը կառուցելու ու տեղադրելու, բայց վստահությամբ կարելի է ասել, որ դա միայն Հայաստանում է հնարավոր եղել և է, որտեղ երբեք իշխանությունները իշխանություն չեն, հանուն երկրի, այլ չգիտես ո՞ր երկնայինի պատվերն են կատարել ու կատարում․․․
Սամվել Հովասափյան
Բեռլին, 13.07.2022